ՀԱԵ ինստիտուցիոնալիզմը

ՀԱԵ ինստիտուցիոնալիզմը

Արսեն Մանուկյանի գրառումը

Ինստիտուցիոնալիզմը տնտեսագիտության ուղղություն է, որի շրջանակներում տնտեսությունը դիտարկվում է որպես հասարակական միավորումների համակարի գործունեության արդյոնք: 

Տարիների ընթացքում տնտեսություն եզրույթը փոխվել է պետություն բառով, և պետությունը սկսվել է ընկալվել որպես ինստիտուտների գործունեության արդյունք: 

Պետությունը ինստիտուների (բանակ, պետական ապարատ, կրթական համակարգ, ոստիկանություն և այլն) միջոցով իրականացնում է հասարակական կյանքի կազմակերպում՝ հիմքում ունենալով առաքելություն/ներ: 
Հայոց պետության (ներկայիս Հայաստանի Հանրապետության) առաքելությունները ամրագրված են եղել անկախության հռչակագրում՝ իրավական տեսք ստանալով ՀՀ Սահմանադրությունում: 

Հետաքրքրական է, որ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ մի քանի դար իրագործել է հայապահպանության առաքելությունը, որը հանդիսանում է նաև Հայաստանի Հանրապետության առաքելություններից մեկը:
Ի՞նչ է կատարվում հիմա

Իշխանության են եկել ՉՊԵՏՈՒԹՅԱՆ խորհրդանիշները, ավերել են կայացած կամ կիսակայացած ինստիտուտները, ձերբակալել են հարգանք ու վաստակ ունեցող անհատներին ու վստահ պետությունը տանում են դեպի վերացման (բանակը հստակ օրինակ): 

Պետության անվտանգությունը գտնվում է գրեթե 0 մակարդակում, հիմա ա էլ վարում են հայ ինքնությունը վերացնելու քաղաքականություն: 

Հայ Առաքելական Եկեղեցին՝ որպես դարեր շարունակ պայքար տարած և թրծված ինստիտուտ, վերահայտարարել է իր առաքելությունը Հայոց մեջ՝ պայքար սկսելով հանուն հայապահպանության: 

Որպես ինստիտուտ կոորդինացիոն գործընթացը ՀԱԵ կատարում է իդեալական, որը չի հերիքել բոլոր նախկին հասարակական գործընթացներին: 
Կարևոր է ֆիքսել 2 դրվագ՝ 
1. նախկինում ՀԱԵ ակտիվ պայքարի (իր դեմքով) չի խառնվել, քանի որ հայապահպանության խնդիրը այսքան օրհասական չի եղել, 
2. վերջին 6 տարիներին միայն ՀԱԵ ԿԱՐՈՂԱՑԵԼ դիմագրավել իշխանական ոհմակի հարձակումներին՝ չընկրկելով տեխնոլոգիական և մեդիա տեեռորի առաջ: 
Հ.Գ. 1. - Հավատքից և հոգևոր արժեքներից, որոնք տարածել ու տարածում է ՀԱԵ, ես չեմ խոսում, քանի որ դա իմ ասելիքը չէ, հոգևոր հայրերը այսօր, առավել քան երբևէ, կատարում են իրենց գործը, ասեմ ավելին, ես չէ, որ պետք է խոսեմ հավատքից 
Հ.Գ. 2. - Բագրատ Սրբազանը վառ անհատականություն է, որի վկայությունն են ֆեյքերի/կիսագրագետների անզորությունը, քանի որ մարդը ոչ մի խոցելիություն չունի, նաև ազգաբնակչության մոտ (այդ թվում ոչ հավատացյալ) մեծ հեղինակությունը: