Ձերբակալվել է Սերբիայում Ադրբեջանի դեսպանը

Ձերբակալվել է Սերբիայում Ադրբեջանի դեսպանը
Lուսանկարում՝ Էլդար Հասանովը

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ԱԳՆ-ում իրականացված ստուգումներով պարզվել է, որ Սերբիայում արտակարգ եւ լիազոր դեսպան Էլդար Հասանովը թույլ է տվել բյուջետային խոշոր չափի գումարի վատնում, կատարել պաշտոնեական կեղծիք: Էլդար Հասանովը ձերբակալված է, քննչական գործողությունները շարունակվում են: ,,Ենի մուսավաթը,, գրում է, որ մոտակա օրերին քրեական գործ կհարուցվի նաեւ երկու փոխարտգործնախարարի նկատմամբ, որոնց անունները չեն հրապարակվում: