Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 18.Օգոստոս.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Որքա՞ն ժամանակ կպահանջվի այրված անտառները վեր... Կամբրիլսեում վիրավորված հինգերորդ ահաբեկիչը մ... Փողոցները վերանվանելով՝ սոցիալական վիճա՞կը կլ... Լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզերում. ՀԷ... «Ժողովուրդ». Հայաստանը վերածվել է ավտոմեքենան... 12 ժամ ջուր չի լինելու Արաբկիրում «Հրապարակ». Արտահանումն արգելելու իմաստը ո՞րն... «Ժողովուրդ». Խնդիրը լուծելու համար հասարակութ... «Հրապարակ». Գինեսի նար ռեկորդ՝ 35 որոշում 14 ... «Ժողվուրդ». Իսրայելի իշխանությունները փորձում... Պատմությունը կրկնվում է «Ժողովուրդ». ՄԻՊ-ի եւ իշխանությունների միջեւ ... «Հրապարակ». Վանաձորում ՀՎԿ-ն և ԲՀԿ-ն բոյկոտը ... «Հրապարակ». Քանի դեռ բանակում կլինեն գրքի և գ... «Հրապարակ». Առանց ինտրիգային հարցերի Ֆլորիդայի ջրերում երկգլխանի ծովային կրիա է հա... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ օգոստոսի 18-ի համար Վարչապետի տունը զրահապատվում է «Ռեալը» ցավակցություն է հայտնել Բարսելոնում տ...
Ամենաընթերցված լուրերը
Որքա՞ն ժամանակ կպահանջվի այրված անտառները վեր... Կամբրիլսեում վիրավորված հինգերորդ ահաբեկիչը մ... Փողոցները վերանվանելով՝ սոցիալական վիճա՞կը կլ... Լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզերում. ՀԷ... «Ժողովուրդ». Հայաստանը վերածվել է ավտոմեքենան... 12 ժամ ջուր չի լինելու Արաբկիրում «Հրապարակ». Արտահանումն արգելելու իմաստը ո՞րն... «Ժողովուրդ». Խնդիրը լուծելու համար հասարակութ... «Հրապարակ». Գինեսի նար ռեկորդ՝ 35 որոշում 14 ... «Ժողվուրդ». Իսրայելի իշխանությունները փորձում... Պատմությունը կրկնվում է «Ժողովուրդ». ՄԻՊ-ի եւ իշխանությունների միջեւ ... «Հրապարակ». Վանաձորում ՀՎԿ-ն և ԲՀԿ-ն բոյկոտը ... «Հրապարակ». Քանի դեռ բանակում կլինեն գրքի և գ... «Հրապարակ». Առանց ինտրիգային հարցերի Ֆլորիդայի ջրերում երկգլխանի ծովային կրիա է հա... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ օգոստոսի 18-ի համար Վարչապետի տունը զրահապատվում է «Ռեալը» ցավակցություն է հայտնել Բարսելոնում տ... Բարսելոնի ահաբեկչությունից տուժածների թիվը ան... Պորոշենկոն Ղրիմը վերադարձնելու պատասխանատունե... «Թալիբանը» բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Դո... ԱՄՆ-ը և Ճապոնիան միասնական ճակատով կպատասխանե... ԱՄՆ-ը պատրաստ է օգնելու Իսպանիային՝ ահաբեկչու... Սաուդյան Արաբիայում կրկին արքայազն է մահացել ... Բարսելոնում ահաբեկչություն իրականացրած անձինք... 225 գիրք է վաճառվել 4 ժամվա ընթացքում․ Թուման... Վանաձորում 35-ամյա տղամարդուն դանակահարելու մ... Պարզվել է Բարսելոնում ահաբեկչություն իրականաց... ԵԱՀԿ գործող նախագահը դատապարտել է Բարսելոնի ա... Կ. Պոլսի պատրիարքության Նախաձեռնակ մարմինը հր... Բարսելոնում ահաբեկչության զոհերի թիվը հասել է... Լեհերն ավելի քիչ են վախենում ռուսներից. Rzecz... Զորամասում թույլ չեն տվել «Հարրի Փոթեր» կարդա... Բարսելոնում չարագործները, հավանաբար, մարդկանց... Ավարտվել է նախկին փեսայի կողմից աներոջը դանակ... Այրված ավտոմեքենայում հայտնաբերվել է դի «ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռը շարունա... Նախագահին սպորտի և երիտասարդության հարցերի նա... Ռուսաստանը հզոր հարված կհասցնի, եթե Նախիջեւան... Միայնակ թոշակառուի ավանդի դիմաց տրվող փոխհատո... Թե ինչպես հայ թարգմանչուհին հայտնվեց Իսրայելո... Երևի Տարոն Մարգարյանը չգիտի կամ իրեն չի հետաք... Քաղաքացին ահազանգել է, որ իրեն առևանգել են և ... Ինչո՞ւ չունենք Փարաջանով-Ֆելինիի փողոց, այլ ո... Ռուսաստանում բաժանորդը դատի է տվել МТС-ին եւ ... Բախումներ վենեսուելական բանտում, 37 բանտարկյա... Ռուսաստանը դեմ է Փհենյանի դեմ նոր սանկցիաների... Վրաստանում զոհվել է ազգությամբ հայ ՌԴ քաղաքաց...
Հարցում

Մենք թե պատգամավոր ժամանակ ենք ժողովրդի համար աշխատում, թե` ոչ պատգամավոր ժամանակ

Խորհրդարանական ընտրությունների ռեյտինգային համակարգը թեւաթափ է արել բոլոր մականունավոր, գործարար պատգամավորներին, որոնց համար պատգամավորական մանդատը հարգանք-պատվի կարեւորագույն ատրիբուտ է։ 

Շատերն են հասկանում, որ իրենք առաջիկա ընտրություններում հաջողության հասնելու ոչ մի հնարավորություն չունեն: Եթե համարենք, որ ՀՀԿ-ն իր առջեւ խնդիր է դրել վերցնելու 101 տեղից կազմված խորհրդարանի մեծամասնությունը` 52 մանդատ, ապա մյուս ուժերի համար տակը բան չի մնում։ Նույնիսկ ՀՀԿ-ում է շատերի մասնակցությունը լինելու օլիմպիական եւ 13 ընտրատարածքներից յուրաքանչյուրից առավելագույնը երկու թեկնածու է անցնելու, մնացյալները տքնելու են հանուն կուսակցության` դրա դիմաց ոչինչ չստանալով։

Պատահական չէ, որ ընտրությունները սարերի ետեւում չեն, իսկ ընտրական ցուցակներն էլ մինչեւ փետրվարի 16-ը պետք է ներկայացվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով, բայց խորհրդարանի ներկայիս պատգամավորներից շատերը խարխափում է անորոշության մեջ, նույնիսկ նրանք, որոնք տարիներ շարունակ մանդատը ձեռք են բերել սեփական քրտինքով ու մեծ միջոցներ են ներդրել խորհրդարան գործուղվելու համար։

ԲՀԿ-ական Արշակ Մխիթարյանը՝ Բռլյանտի Արշակը, երրորդ ժամկետն է գլորել ԱԺ-ում, նա մինչ այս պահը առաջադրվելու որոշում չունի․ «Ես ճիշտն ասած հիմա դեռ մտածելու փուլում եմ, փետրվարի սկզբներին նոր կարող եմ ասել։ Այս պահի դրությամբ դեռ ոչ մի քննարկում, ոչ մեկի հետ չեմ ունեցել, ցանկությունս էնպես ա, որ կարող է հաջորդ խորհրդարանում չլինեմ, այնպես չի, որ հստակ բան եմ ասում, բայց միգուցե նման որոշում լինի»- ասաց պատգամավորը, հետաքրքրվեցինք արդյոք ռեյտինգային համակա՞րգն է ազդել նրա ցանկությունների վրա, անհեռանկար դարձրել քաղաքական պայքարը․«Չէ, չէ, դժվարության հարցը չէ, ուղղակի արդեն երեք ժամկետ եղել եմ, հերիք ա էլի, հիմա էլ այլ գործունեություն ծավալենք»։ Մխիթարյանին հիշեցրեցինք, որ պատգամավորական գործունեության ժամանակ մշտապես ինքը եւ գործընկերները պարծեցել են, թե ժողովրդի համար են աշխատում, ինչո՞ւ են որոշել էլ չաշխատել ժողովրդի համար․ «Մենք թե պատգամավոր ժամանակ ենք ժողովրդի համար աշխատում, թե՝ ոչ պատգամավոր ժամանակ եթե հնարավորություն ունենանք նույնպես լավ բաներ կանենք»։ Մխիթարյանն ասաց, որ եթե որոշի շարունակել քաղաքական ուղին, ապա միայն ԲՀԿ-ի հետ։ Նա քչերից էր, որ Ծառուկյանի հեռանալուց հետո մնաց ԲՀԿ-ում, իր վերջնական որոշումն էլ ասաց, որ պայմանավորված չի լինելու Ծառուկյանի վերադարձով․ «Շատ ուրախ եմ, որ Գագիկ Ծառուկյանը վերադառնում է, բայց իմ որոշման հետ կապ չունի, երկու դեպքում էլ ես ԲՀԿ-ի հետ եմ լինելու։

Կամուկացի մեջ է նաեւ Մելիք Մանուկյանը՝ նույն ինքը Շշի Մելոն, չնայած նա առավել քան վստահ է, որ Ծառուկյանը չվերադառնա էլ ԲՀԿ-ն խորհրդարան մտնելու ռեալ շանս ունի, բայց իր հարցում դեռ հստակ չի կողմնորոշվել․ «Տեսնենք, կորոշենք երկուսից մեկը, բայց երեւի փորձեմ մասնակցել», ասաց պատգամավորը։ Նկատեցինք, որ ինքը նույնպես խորհրդարանի հնաբնակներից է, չի՞ ձանձրացել օրենսդիր աշխատանքից, մանավանդ որ ակտիվ չի եղել՝ նրա ձայնը խորհրդարանում չի լսվել, ոչ ելույթ, ոչ հարց, համենայն դեպս խորհրդարանում նրա աշխատանքը նկատելի չի եղել։ Երբեմնի սակավախոս պատգամավորն այնքան նեղսրտեց դառն իրականությունից, որ մի շնչով շարեց․ «Ես ուրիշ տեղ չեմ աշխատել, աշխատել եմ հանձնաժողովներում, մեր ֆրակցիայում, աշխատել եմ տարբեր ձեւով, ինչ կարացել եմ, արել եմ, հիմնականում տնտեսագիտւթյան գծով ու միշտ էլ պատրաստ եմ աշխատելու»։ Մանուկյանն իր վերջնական որոշումը Ծառուկյանի վերադարձով պայմանավորված լինելու մասին մեր հարցը ոչ կոռեկտ համարեց․«Ծառուկյանը պետք է վերադառնա, երեւի կվերադառնա, միասին կորոշենք»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Դիտվել է 545 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan