Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 21.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Էլեկտրական հեծանիվների կայանի եւ արտաքին LED ... Անտունները գիշերն անցկացրել են բանկում․ Լուսա... Բացահայտվել է բնակարանային գողությունը Նա նույնասեռական է եւ ապրում է ծեր կնոջ հետ․Ա... Ուրուգվայում թույլատրվել է մարիխուանայի վաճառ... Զինվորականներ են վթարի ենթարկվել Ինչո՞ւ պիտի մոմն ազատված լինի ԱԱՀ-ից, գիրքը՝ ... Որքան ես եմ խանգարել բանակին, նույնքան էլ՝ ին... ԵՄ-ն վերահաստատել է իր ստանձնած պարտականությո... Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն... Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 20... Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման Ես ՀԿ, ԴՕՍԱՖ եմ ղեկավարում, իմ պրոբլեմներն ու... Ինչո՞ւ ամերիկացիներն իրենց աշխատողներին չեն թ... Ռուսաստանում հայերի են սպանել (տեսանյութ) Արեւմուտքի հետ հարաբերություններում ռուսների ... Հետիոտնի իրավունք. քաղաքացիական գիտակցություն Մադուրոն ընդդիմադիր նահանգապետերին սպառնացել ...
Ամենաընթերցված լուրերը
Էլեկտրական հեծանիվների կայանի եւ արտաքին LED ... Անտունները գիշերն անցկացրել են բանկում․ Լուսա... Բացահայտվել է բնակարանային գողությունը Նա նույնասեռական է եւ ապրում է ծեր կնոջ հետ․Ա... Ուրուգվայում թույլատրվել է մարիխուանայի վաճառ... Զինվորականներ են վթարի ենթարկվել Ինչո՞ւ պիտի մոմն ազատված լինի ԱԱՀ-ից, գիրքը՝ ... Որքան ես եմ խանգարել բանակին, նույնքան էլ՝ ին... ԵՄ-ն վերահաստատել է իր ստանձնած պարտականությո... Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն... Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 20... Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման Ես ՀԿ, ԴՕՍԱՖ եմ ղեկավարում, իմ պրոբլեմներն ու... Ինչո՞ւ ամերիկացիներն իրենց աշխատողներին չեն թ... Ռուսաստանում հայերի են սպանել (տեսանյութ) Արեւմուտքի հետ հարաբերություններում ռուսների ... Հետիոտնի իրավունք. քաղաքացիական գիտակցություն Մադուրոն ընդդիմադիր նահանգապետերին սպառնացել ... Արցախում երկու զինվոր է մահացել ՍԴ որոշումը ծափահարությունների արժանի որոշում... Վրաստանում ՏԻՄ ընտություններ են Հոր վրա, անկախ ամեն ինչից, չեն ծիծաղում․․․ Կրթաթոշակներն ուշացնում են Թրամփը, հավանաբար, կշրջափակի Քենեդու սպանությ... Եթե ջրառ չանեինք, կունենայինք 6 սմ պլյուս, ոչ... ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի... «Առավոտ». Սամվել Ալեքսանյանի քույրը օբյեկտ է ... «Ժամանակ». Ամորձատում. Վերահսկիչ պալատի փոխար... «Հրապարակ». Նախկին աշխատակիցները դատի են տվել... «Հրապարակ». Ինչո՞ւ հայերը Ուկրաինայում չեն դի... «Ժողովուրդ». Բժիշկը՝ ամբաստանյալի աթոռին Բուհը քանդվում է «Ժողովուրդ». Բուժհաստատությունները՝ դժվար կաց... «Հրապարակ». Անփոխարինելին «Ժողովուրդ». Ստիպված կլինենք ցտեսություն ասել... «Հրապարակ». Նախագահը թեման քըրթ փակեց. ՀՀԿ ԳՄ... «Ժողովուրդ». Վարչապետի գլխավոր խորհրդականը` Գ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 21-ի համար Կանայք են տղամարդկանց սադրում բռնաբարության. ... Կիևի ակցիայի կազմակերպիչները Ուկրաինան ապակայ... Վրաերթ՝ Ավան վարչական շրջանում Լոմոնոսովի անվան համալսարանից մարդկանց տարհան... Քսենյա Սոբչակը շտաբ է ձևավորում ՄԱԿ-ը մեծ հնարավորություններ ունի, որոնք նախկ... Զոհված զինվորը տան միակ տղան էր (լուսանկարներ... Եգիպտոսում ահաբեկիչների հետ բախման արդյունքու... Խարկովում վրաերթի մեջ կասկածվող կին վարորդի ա...
Հարցում

«Ծառուկյան դաշինքը» «Ելք»-ի գրավոր հիմնավորումները բավարար չի համարում

 

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում կքննարկվի «Ելք» խմբակցության՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու գործընթաց սկսելու մասին նախագիծը։ Հարցը հանձնաժողովում կներկայացնի հիմնական զեկուցող՝ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, իսկ հարակից զեկուցողը լինելու է հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Նույն նիստի օրակարգում է նաեւ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին նախագծի վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը: Հիմնական զեկուցողը «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է, իսկ հարակից զեկուցողը՝ Հերմինե Նաղդալյանը:

ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագծի հիմնավորումը ՀՀ անդամակցությունից հետո Հայաստանում արձանագրված տնտեսական, սոցիալական եւ ռազմաքաղաքական հետընթացն է։ «ԵԱՏՄ անդամակցության 3 տարում Հայաստանի ՀՆԱ-ն կրճատվել է 8%-ով, զբաղվածության մակարդակը՝ 13%-ով, միջազգային պահուստները` 40%-ով, պետական պարտքն աճել է 10%-ով, միաժամանակ ներդրումների զուտ հոսքերը 2014 թվականին կազմել են 167.4 մլրդ․ դրամ, իսկ 2016-ին դրանք նվազել են` հասնելով 81 միլիարդ դրամի։ 2017 թվականին Հայաստանից դեպի Ռուսաստան 25 մլն․ ԱՄՆ դոլարի դրամական հոսք է տեղի ունեցել, իսկ ռուսական կողմից Հայաստան այս տարի ներդրումները գրեթե զրոյական են»,- նշվում է նախագծում։ Այստեղ նաեւ վատ կանխատեսումներ են արվում այն մասին, որ ԵԱՏՄ անդամակցության հետեւանքով 900 անուն ապրանք թանկանալու է․ «Եթե դեղորայքի ներմուծման համար մինչ այժմ գործել է 0% մաքսատուրք, ԵԱՏՄ-ում այն դառնում է 8-12․5%, շաքարավազի (հիմնականում ներմուծվում է Բրազիլիայից եւ Ուկրաինայից) համար գործող 10% մաքսատուրքը ԵԱՏՄ պայմանագրի համապատասխան դրույթների ուժի մեջ մտնելուց հետո դառնալու է 40%, թռչնամսի համար մեզ մոտ գործող 10%-ը ԵԱՏՄ-ում կաճի մինչեւ 25%, Հայաստանում արտասահմանյան մեքենաների ներմուծման համար գործող 10% մաքսատուրքը ԵԱՏՄ-ում տատանվում է 25-200%-ի միջակայքում»: Ինչպես նաեւ փաստում են, որ ԵԱՏՄ անդամ-պետությունները որեւէ օգնություն չեն ցուցաբերել եւ այժմ էլ չեն ցուցաբերում Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը, ավելին՝ ամենաբարձր մակարդակներում բազմիցս հանդես են եկել ի պաշտպանություն ադրբեջանական կողմի ագրեսիվ քաղաքականության, իսկ Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը շարունակում է զինել Ադրբեջանին՝ մատակարարելով նրանց բանակի տեխնիկայի եւ հատկապես հարձակողական զենք-զինամթերքի 85%-ից ավելին, այդ թվում՝ գերժամանակակից հզոր եւ հակամարդկային զինատեսակներով։ «Ելք» դաշինքը որպես այլընտրանք է տեսնում ԵՄ-Հայաստան ակտիվ համագործակցությունը:

Հիշեցնենք, որ աշնանային նստաշրջանի մեկնարկին Գագիկ Ծառուկյանը, հարցի վերաբերյալ կարծիք հայտնելով, խորհրդարանում լրագրողներին տեղեկացրեց, որ հրահանգել է խմբակցության պատգամավորներին ուսումնասիրել նախագիծը եւ որոշում կայացնել՝ միանո՞ւմ են, թե՞ ոչ։ Միեւնույն ժամանակ նշեց, որ Ռուսաստանի շուկայի հնարավորությունները մենք լիարժեք չենք օգտագործում։ Մինչդեռ ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանից երեկ տեղեկացանք, որ խմբակցությունում դեռեւս որոշում չունեն, սպասում են այսօրվա քննարկմանը եւ «Ելք»-ի հիմնավորումներին, որի արդյունքում էլ համապատասխան որոշում կկայացնեն։ «Հիմնական քննարկումը լինելու է վաղը (այսօր), երբ պարզ կլինի, թե «Ելք»-ն ինչ է առաջարկում։ Պարոն Ծառուկյանն էլ հայտնեց, որ մենք սկզբունքորեն դեմ չենք որեւէ նախագծի՝ ելնելով այն բանից, թե ով է ներկայացնում։ Քանի որ «Ելք»-ի փաստարկները հրապարակային չեն, մենք կծանոթանանք իրենց փաստարկներին, եթե չեն ներկայացրել, չենք քննարկել, ո՞նց կարող ենք որոշում կայացնել»,- մեր հարցից անակնկալի եկավ պատգամավորը։ Երբ հղում արեցինք նախագծին, որն արդեն մատչելի է, եւ այնտեղ նշված հիմնավորումներին, Պետրոսյանն անդրդվելի մնաց։ «Եթե հիմք ընդունենք միայն գրվածը, ապա ինչի՞ համար է հրավիրվում քննարկումը։ Քննարկումը նրա համար է, որ գրված դրույթները քննարկեն, վիճեն, վիճաբանություն լինի եւ այլն։ Եթե մենք իսկապես հասկանանք, որ այդ նախաձեռնությունը բխում է մեր վիճակն այս մակարդակից դուրս բերելուն, տնտեսական աճը մեծացնելուն, արտաքին անվտանգության բաղադրիչը մեծացնելուն, այո, կմիանանք։ Քանի դեռ ծանրակշիռ հիմնավորում չկա, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը բխում է Հայաստանի շահերից, մենք կոնկրետ որոշում չենք կարող կայացնել։ Իսկ նախագծում ներկայացված գրավոր հիմնավորումները բավարար չեն ԵԱՏՄ-ից դուրս գալու համար»,- ասաց ԲՀԿ-ականը եւ նշեց, որ քննարկումից հետո միայն խմբակցությունում կքննարկեն եւ որոշում կկայացնեն։

Պետրոսյանը շեշտեց նաեւ, որ գործընկերները պետք է ԵԱՏՄ-ին համարժեք այլընտրանք ներկայացնեն եւ հիմնավորեն նաեւ այդ պնդումը։ Հետաքրքրվեցինք, թե որ ոլորտներում է ԵԱՏՄ-ին անդամակցությունն առաջընթաց գրանցել, սակայն պատգամավորն ասաց, որ «ոտի վրա» չի կարող ասել․ «Համենայնդեպս, իրենք չեն ասում, որ պետք է դուրս գանք, քանի որ առաջընթաց չի գրանցվել, այլ որ հետընթաց է գրանցվել, ինչը պետք է հանգամանալից քննարկենք։ Մենք պետք է քննարկենք նաեւ՝ արդյոք համարժե՞ք ենք օգտագործել այդ շանսերը»։ Իսկ քաղաքական համատեքստում Գեւորգ Պետրոսյանը չի ցանկանում հարցը դիտարկել, հղում է անում ՀՀԿ-ականների վերջին հայտարարություններին․ «Իրենք վերջապես ներկայացնում էին, որ դա զուտ տնտեսական համագործակցություն է»։ Այսինքն՝ դուք համաձայն չեք «Ելք»-ի պնդմանը, որ Ռուսաստանը չպետք է զինի մեր հակառակորդներին։ «Ես ո՞նց կարող եմ նման հարցի հետ համաձայն լինել, դա այդ պետության իրավունքն է»,- ասաց նա՝ շեշտելով, թե միայն այդ բանի համար ասել, որ պետք է դուրս գալ ԵԱՏՄ-ից, ճիշտ չէ։


Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Դիտվել է 310 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan