Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 25.Ապրիլ.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Կիսատ-պռատ օգնություն. գյուղացին կրկին դժգոհ ... Սպանված ադրբեջանուհու մարմինն ամփոփվեց մեր ... Այժմյան քաղաքականության մեջ այլևս կանոններ չկ... Լույս չի լինելու Առևտրականները կհանդիպեն վարչապետին․ (ֆոտոշարք... Էրդողանին կրկին կանչում են Մոսկվա Կիսատ-պռատ օգնություն. գյուղացին կրկին դժգոհ ... Ցինդաոյում առաջին անգամ չինական միջուկային սո... 20-ամյա զինծառայողը մահացու վիրավորումն ստացե... Ապագա Երևանը՝ ըստ 3 քաղաքական ուժերի Քենիայում ավտովթարից քսանյոթ մարդ է մահացել ... ԵԽԽՎ-ի համար երեկ էկզոտիկ օր էր Լևոն Զուրաբյանի «էրոտիկ բնույթի» համեմատականը... Մատտեո Սալվինին Էմանուել Մակրոնին անվանել է «... ՍԴ նախագահն ընդհատեց Զուրաբյանին. «Սա պառլամ... Թաթոյանը վառ երևակայություն ունի, իրազեկ չէ և... «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է բանակցությո... ԱԺ առաջին նիստի օրը կախված է ՍԴ որոշումից «Ժողովուրդ». Քաղաքապետի տիկինը Սահմանին զինվոր է զոհվել
Ամենաընթերցված լուրերը
Սպանված ադրբեջանուհու մարմինն ամփոփվեց մեր ... Այժմյան քաղաքականության մեջ այլևս կանոններ չկ... Լույս չի լինելու Առևտրականները կհանդիպեն վարչապետին․ (ֆոտոշարք... Էրդողանին կրկին կանչում են Մոսկվա Կիսատ-պռատ օգնություն. գյուղացին կրկին դժգոհ ... Ցինդաոյում առաջին անգամ չինական միջուկային սո... 20-ամյա զինծառայողը մահացու վիրավորումն ստացե... Ապագա Երևանը՝ ըստ 3 քաղաքական ուժերի Քենիայում ավտովթարից քսանյոթ մարդ է մահացել ... ԵԽԽՎ-ի համար երեկ էկզոտիկ օր էր Լևոն Զուրաբյանի «էրոտիկ բնույթի» համեմատականը... Մատտեո Սալվինին Էմանուել Մակրոնին անվանել է «... ՍԴ նախագահն ընդհատեց Զուրաբյանին. «Սա պառլամ... Թաթոյանը վառ երևակայություն ունի, իրազեկ չէ և... «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է բանակցությո... ԱԺ առաջին նիստի օրը կախված է ՍԴ որոշումից «Ժողովուրդ». Քաղաքապետի տիկինը Սահմանին զինվոր է զոհվել «Հրապարակ». Բացակայությունից օգտվե՞լ են «Ժամանակ». Դաշնակցության պահանջը Սերժ Սարգսյա... Սեյրան Օհանյանի կինը՝ փոխնախարա՞ր. «Իրատես» «Ժողովուրդ». Մարալիկ քաղաքի ծննդատունը փակման... «Հրապարակ». Ամեն մեկը յուրովի է հարգում 1.5 մ... «Ժողովուրդ». ՍԱՍ գրուպը՝ ՀՀԿ ցուցակում Հայի աննկուն ոգին «Ժողովուրդ». Հանուն կալանավորված եղբոր «Հրապարակ». Տնից մեկը «Հրապարակ». Արտաշատում կմիանա՞ն վտակներն իրեն... «Հրապարակ». ՀՀԿ-ում լարված անորոշությունը պահ... Դոնբասում զոհված ամերիկացու ընտանիքը նրա թաղո... Մարին Լը Պենը խոստանում է ցրել Մակրոնի շուրջ ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ ապրիլի 25-ի համար ԱՄՆ-ը պատրաստ է աշխատել Ֆրանսիայի ցանկացած նա... Համահայկական նվագախմբի առաջին համերգը Մակրոնը երկրորդ փուլում հավակնում է ընտրողներ... Դոնալդ Թրամփը կոչ է արել վերանայել ՄԱԿ-ի արդյ... Լիտվական թեթև ինքնաթիռը հատել է Բելառուսի սահ... ԱՄՆ-ը էլ ավելի կդժվարացնի Ասադի կյանքը Սա պայքար է, որի նպատակն է հերքել պատմական ճշ... Ստամբուլում մոմավառություն և նստացույց է տեղի... Ֆրանսիայի նախագահական ընտրությունների 2-րդ փո... «24 ապրիլի, 1915... Սև օր՝ հայոց պատմության մ... Նախագահը ներկա է գտնվել «Համահայկական նվագախո... Զիդանը սուր քննադատության է ենթարկվել Գյումրին այս անգամ էլ տարբերվեց՝ ցեղասպանությ... Ցեղասպանությունների կանխարգելումը պետք է առաջ... Սպասում էի, որ Արթուրի անունը կհնչի, բայց այդ... Մակրոնը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաս...
Հարցում

Արթուր Սարգսյանի համար ցավակցեցին, բայց սպանելուց հետո․ Ալբերտ Բաղդասարյան

«Արթուր Սարգսյանն այնպիսի դեպք, դեմք, իրադարձություն էր, որ նույնիսկ Արմեն Աշոտյանի նմանները, ՀՀԿ-ն և Հայաստանի իշխանությունները, ԶԼՄ-ները, հեռուստատեսությունը հատկապես նկատի ունեմ, այդպիսի գաղութային անդեմ կենդանիները նույնիսկ, Արթուր Սարգսյանի համար ցավակցեցին։ Բայց ցավակցեցին սպանելուց հետո»․- Գերագույն խորհրդի պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը ևս այն անձանցից է, ով Հաց բերողի մահվան մեջ մեղավոր է տեսնում իշխանություններին, զարմանալով՝ Հայաստանում կա՞ մարդ, որ այդպես չի կարծում։

Հիշեցնենք, որ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ալբերտ Բաղդասարյանը հուլիսյան իրադարձությունների ժամանակ մեկն էր այն անձանցից, ում տեսանք հարթակում՝ նախաձեռնողականություն ցուցաբերելիս։ Hraparak.am-ի հետ զրույցում Ալբերտ Բաղդասարյանը խոսեց Հաց բերողի և քաղաքական մթնոլորտի մասին։

-Սա հումանիստական, սա մարդկային խղճի, մարդկային կերպի ոչնչացման ամենացայտուն դրսևորումն էր։ Պետությունը դա ոչ միայն իր ինստիտուցիոնալ կառույցներն են, որ կառավարում է հասարակական կյանքն օրենքի մակարդակով, այլև այդ օրենքները դաստիարակում են, մարդկանց կերպ են դաստիարակում, բնույթ, բարոյականություն, արժեքներ։ Հաց բերողը մարդու անասունից տարբերվող մարդկային կերպարի բացարձակ արժեք էր ինձ համար խղճի առումով, գաղափարի առումով։ Երբ որ Արթուր Սարգսյանի նման բացարձակապես առաջնորդվում է միայն խղճի թելադրանքով, մարդկային բնույթի պատկերացումների շրջանակներում, որը մարդուն մղում է ֆանտաստիկայից դուրս քայլի։ Հայ ազգի մի զավակն աշխարհին ցույց տվեց հումանիզմի, մարդկայնության բարձրագույն որակ։ Պետությունը սպանեց նրան, սպանեց այդ արժեքները դավանելու համար։ Եթե այս իշխանությունները հայկական լինեին, մենք կունենայինք կենդանի հերոս։ 

-Պարոն Բաղդասարյան, կարծում եք Արթուր Սարգսյանի մահը բողոքի այնպիսի ալիք կբարձրացնի՞ ԱԺ ընտրությունների պրոցեսը վիժեցնելու համար, ինչպիսի նպատակներ որ ուներ Հաց բերողը։

-Ամենադժվար հարցն եք տալիս։ Հայաստանում համարյա բոլոր նրանք, ովքեր ֆինանսական հնարավորություններ ունեն քաղաքականությանը մասնակցելու․․․ իսկ հիմա քաղաքականությանը մասնակցելու համար ֆինանսական հնարավորությունները պետք է փոխարինել շատ հզոր գաղափարներով, որն ինքնին կձևավորի մարդկանց նաև նյութատնտեսական բազան այդ գաղափարներն իրականացնելու։ Բոլոր նրանք, ովքեր ունեն այդ հնարավորությունները, մեծ գաղափարներով չեն առաջնորդվում։ Ուղղակի անհարմար է, որ ես Արթուր Սարգսյանի մասին խոսելուց հետո, խոսեմ նրանց մասին, որովհետև ծայրահեղ հակապառտկերներ են։

-Որոշ քաղաքական ուժեր երեկ քարոզչություն չիրականացրեցին, ինչպե՞ս կմեկնաբանեք այդ «սուգը»։

-Հիմա ի՞նչ եք կարծում, քաղաքական քանի՞ կուսակցություն կար, որ երբ նա հացադուլի մեջ էր և ակնհայտ էր, որ նա ցմահ է գնալու, քանի՞սը քայլ արեցին, քանի՞ կուսակցություն կա, քանի՞ քաղաքական գործիչ կա, որոնք ասեցին՝ չէ ժողովուրդ, եկեք մի հատ մտածենք ինչ է կատարվում, ոչ մեկը չարեց, հիմա այսօր՝ լռության օր, բա դրանից նախընտրական հոյակապ «PR», սա շատ մարդկանց վրա ազդելու, հետագայում երեսատեղ ունենալու, բարձրաձայն խոսելու, Արթուր Սարգսյանի օգտագործելու հոյակապ նախադեպ է իրենց համար։ Հակառակ դեպքում, եթե ես սխալվում եմ, իսկ հնարավոր է, որ ես սխալվում եմ, հակառակ դեպքում կասեին՝ ժողովուրդ, մարդիկ կան, որ տեսնում են, որ այս ամենը գլորվում է, դրանից մեկն Արթուր Սարգսյանն էր, հիմա նա չկա, եկեք մի հատ հավաքվենք տեսնենք իրար հետ ինչ ենք անում։ Այս ընտրություններ խեղկատակությունը, որին մասնակցում ենք, ընտրական օրենսգրքով կեղծված սահմանադրության պայմաններում, մենք պետություն ե՞նք ստեղծում, թե՞ պետության գլորմանն ենք օգնելու։ Ես շուտով կառաջարկեմ լուծում, որ փոսից դուրս գանք, եթե ստանդարտից դուրս այդ քայլերին գնացին, այդ քայլերը չեն լինի զինված ապստամբություն, զինված հեղաշրջում։ Կլինեն քաղաքական նորմալ քայլեր, բայց այդ քաղաքական քայլերն ուղղված են լինելու ոչ թե անձնական իշխանության փայ փախցնելուն, անձնական իշխանության մեջ բաժին ունենալուն, այլ ուղղված կլինեն բոլորի համար, այս մթնոլորտի փոփոխմանը, օրենքների փոփոխմանը, եթե արձագանքեցին, ուրեմն՝ ես սխալվել եմ, որ գնահատել եմ, որ նրանք ընդամենը «PR»-ի համար են անում։

-Եվ վերջում, «Սասնա ծռերի» հայտարարության հետ կապված Ձեր մեկնաբանությունը, «ՕՐՕ»-ին հայտնած զորակցությունն ընդունելի՞ եք համարում։

-Երևի թյուրըմբռման հարց է եղել, իրենք շարունակել են իրենց գիծը, ենթադրելով, որ Ջրառատում տեղի ունեցած իրադարձությունները ապստամբության, արդեն ժողովրդական մի փոքրիկ դեպք կարող է լինել, շարունակություն ունենալ։ Ես իրենց գնահատականը չէի կիսում։ Ես վստահ եմ, որ «ՕՐՕ»-ն այն դաշինքը չէ, որը Հայաստանում ուզում է ուժերին միավորել և փոխել, ոչ դեմքերով ոչ իր ծրագրով։ Կոնֆլիկտներն ընդամենը նախընտրական կոնֆլիկտներ են, ՀՀԿ-ում իրար դանակահարում են, ծեծում են, դա չեմ կարող ես գնահատել որպես ապստամբության նախերգանք, թեկուզ փոքրիկ ապստամբության օջախ։ Հաջորդ օրը երկու կողմն էլ հայտարարեցին, որ մեր մոտ թյուրըմբռնում է եղել։ Դժվար թե բերդում նստած վիճակում իրենք ամբողջապես ինֆորմացված լինեն, և շատ հնարավոր է, որ իրենց ինֆորմացիա փոխանցողները մանիպուլյացիա են արել, դա էլ եմ համարում հնարավոր։ Այնպես որ, ինձ ընդհանրապես չի ոգևորում այս նախընտրական թայֆայակռիվը, որը կոչվում է համամասնական ընտրություններ, բայց ըստ էության մեծամասնական ու ավելի վատ՝ թաղային ընտրություն է։ Այդ ընտրությունների շուրջը եռացող կրքեր, կամ փոքրիկ կրքիկներն ինձ համար եզրակացություն անելու բնավ լավատեսական բաներ չեն առաջացնում։ «Սասնա ծռերի» արձագանքն աջակցություն չէր, հույս էր, որ իրենց սկսած գործը շարունակելու սկիզբ էր դա, որը տեսանք՝ այդպես չէր։

Սիրան Հունանյան

Դիտվել է 2236 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan