Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 21.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն... Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 20... Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման Ես ՀԿ, ԴՕՍԱՖ եմ ղեկավարում, իմ պրոբլեմներն ու... Ինչո՞ւ ամերիկացիներն իրենց աշխատողներին չեն թ... Ռուսաստանում հայերի են սպանել (տեսանյութ) Արեւմուտքի հետ հարաբերություններում ռուսների ... Հետիոտնի իրավունք. քաղաքացիական գիտակցություն Մադուրոն ընդդիմադիր նահանգապետերին սպառնացել ... Արցախում երկու զինվոր է մահացել ՍԴ որոշումը ծափահարությունների արժանի որոշում... Վրաստանում ՏԻՄ ընտություններ են Հոր վրա, անկախ ամեն ինչից, չեն ծիծաղում․․․ Կրթաթոշակներն ուշացնում են Թրամփը, հավանաբար, կշրջափակի Քենեդու սպանությ... Եթե ջրառ չանեինք, կունենայինք 6 սմ պլյուս, ոչ... ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի... «Առավոտ». Սամվել Ալեքսանյանի քույրը օբյեկտ է ...
Ամենաընթերցված լուրերը
Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն... Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 20... Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման Ես ՀԿ, ԴՕՍԱՖ եմ ղեկավարում, իմ պրոբլեմներն ու... Ինչո՞ւ ամերիկացիներն իրենց աշխատողներին չեն թ... Ռուսաստանում հայերի են սպանել (տեսանյութ) Արեւմուտքի հետ հարաբերություններում ռուսների ... Հետիոտնի իրավունք. քաղաքացիական գիտակցություն Մադուրոն ընդդիմադիր նահանգապետերին սպառնացել ... Արցախում երկու զինվոր է մահացել ՍԴ որոշումը ծափահարությունների արժանի որոշում... Վրաստանում ՏԻՄ ընտություններ են Հոր վրա, անկախ ամեն ինչից, չեն ծիծաղում․․․ Կրթաթոշակներն ուշացնում են Թրամփը, հավանաբար, կշրջափակի Քենեդու սպանությ... Եթե ջրառ չանեինք, կունենայինք 6 սմ պլյուս, ոչ... ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի... «Առավոտ». Սամվել Ալեքսանյանի քույրը օբյեկտ է ... «Ժամանակ». Ամորձատում. Վերահսկիչ պալատի փոխար... «Հրապարակ». Նախկին աշխատակիցները դատի են տվել... «Հրապարակ». Ինչո՞ւ հայերը Ուկրաինայում չեն դի... «Ժողովուրդ». Բժիշկը՝ ամբաստանյալի աթոռին Բուհը քանդվում է «Ժողովուրդ». Բուժհաստատությունները՝ դժվար կաց... «Հրապարակ». Անփոխարինելին «Ժողովուրդ». Ստիպված կլինենք ցտեսություն ասել... «Հրապարակ». Նախագահը թեման քըրթ փակեց. ՀՀԿ ԳՄ... «Ժողովուրդ». Վարչապետի գլխավոր խորհրդականը` Գ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 21-ի համար Կանայք են տղամարդկանց սադրում բռնաբարության. ... Կիևի ակցիայի կազմակերպիչները Ուկրաինան ապակայ... Վրաերթ՝ Ավան վարչական շրջանում Լոմոնոսովի անվան համալսարանից մարդկանց տարհան... Քսենյա Սոբչակը շտաբ է ձևավորում ՄԱԿ-ը մեծ հնարավորություններ ունի, որոնք նախկ... Զոհված զինվորը տան միակ տղան էր (լուսանկարներ... Եգիպտոսում ահաբեկիչների հետ բախման արդյունքու... Խարկովում վրաերթի մեջ կասկածվող կին վարորդի ա... Վերջին նորամուծությունները ԼԻՏՈԿՈԼ ընկերությո... Երևանում ինքնասպանության փորձ է կանխվել Ընդհակառակը, Վլադիմիր Վոլֆովիչ Պայթյուն և հրդեհ Եղվարդում ՀՀ ՔԿ-ն ներկայացրել է 2017 թվականի առաջին կիս... Լեհաստանում դանակով զինված տղամարդը հարձակվել... «Роснефть»-ն ու Իրաքյան Քուրդիստանը համատեղ ծ... Ինչի՞ց վախեցար, պարոն ռեկտոր. ժողինստիտուտի դ... Դոնալդ Թրամփը կարող է պատմության մեջ մնալ որպ...
Հարցում

Գեղեցիկ չեմ համարում ինձ աջակցողների անունները տալը

Խոշորացված Կապան, Սիսիան եւ Քաջարան համայնքներում նոյեմբերի 5-ին սպասվելիք համայնքի ղեկավարի ընտրությունները, ըստ տեղացիների, մարզպետ Վահե Հակոբյանը փորձում է իր վերահսկողության տակ առնել եւ իր նախընտրած թեկնածուներին անցկացնել: Նա ժամանակ առաջ Սիսիանում տեղի ունեցած հանրային միջոցառման ժամանակ քարոզչություն էր արել՝ հորդորելով ներկաներին նոյեմբերի 5-ին քվեարկել գործող քաղաքապետ Արթուր Սարգսյանի օգտին: Կապանում եւս մարզպետը, ըստ տեղացիների, փորձում էր առաջադրել իր նախընտրած թեկնածուին՝ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռուդոլֆ Սարգսյանին, եւ ՀՀԿ-ում բարեխոսում էր նրա համար: 

Պարզեցինք, որ անցած ուրբաթ ՀՀԿ Սյունիքի տարածքային խորհուրդը նիստ է հրավիրել եւ, որպես համայնքի ղեկավարի թեկնածո,ւ առաջադրել ոչ թե մարզպետի նախանշած թեկնածուին, այլ գործող քաղաքապետին՝ 46-ամյա Աշոտ Հայրապետյանին: Գործող քաղաքապետը հայտնի սրտաբան, բժշկական գիտությունների դոկտոր Համլետ Հայրապետյանի եղբայրն է, ով, ըստ մեզ հասած տեղեկությունների, ջերմ հարաբերություններ ունի Սերժ Սարգսյանի հետ, եւ թեկնածուի հարցն «ուղիղ» նրա հետ են լուծել: Նշենք, որ, ըստ լուրերի (այդ մասին գրել է նաեւ տեղական «Սյունյաց երկիր» թերթը), Կապանում եւ հարակից գյուղերում վերջերս հարցում է անցկացվել՝ ճշտելու ընտրողների վերաբերմունքը քաղաքապետի ՀՀԿ-ական հավանական թեկնածուների նկատմամբ, որոնք են ՀՀԿ Կապանի շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ Ռոմիկ Սարգսյանը, Ռուդոլֆ Սարգսյանը եւ Աշոտ Հայրապետյանը: Վերջինս ամենաշատ կողմ ձայներ է ստացել։ Երկրորդ տեղում Ռոմիկ Սարգսյանն է, երրորդում՝ Ռուդոլֆ Սարգսյանը: Սոցհարցման արդյունքները լրացուցիչ ազդակ են եղել Աշոտ Հայրապետյանի թեկնածությունը պաշտպանելու համար: Նշենք, որ խոշորացված Կապանում անցյալ տարվա հոկտեմբերի 2-ին են տեղի ունեցել ՏԻՄ ընտրություններ, 8 հազար 702 ձայնով Հայրապետյանը վերընտրվել էր՝ հաղթելով նախկին քաղաքապետ ՀՅԴ-ական Արտուր Աթայանին եւ ԲՀԿ-ական Արթուր Մարտիրոսյանին: Սակայն, ըստ ԿԸՀ-ի, Կապանում ընտրողների թիվը 35 հազար 98 է: Մենք զրուցեցինք թեկնածու քաղաքապետի հետ։

- Պարոն Հայրապետյան, խոսվում է, որ Դուք չեք վայելում գործող մարզպետի համակրանքը, նրա թիմի անդամ չեք համարվում, ինչը կարող է խոչընդոտ դառնալ առաջիկա ՏԻՄ ընտրություններում Ձեր հաղթանակի հարցում: Դուք համարվում եք նախորդ մարզպետի՝ Սուրիկ Խաչատրյանի թիմակիցը: Իրո՞ք այդպես է:

- Մի քիչ կաշկանդվում եմ մեկնաբանել, ինչո՞ւ, որովհետեւ ի՞նչ է նշանակում՝ համակրանքը վայելել, եթե մենք չենք խոսում անձնական հարաբերությունների կամ մեկ այլ ձեւաչափով շփումների մասին: Մենք խոսում ենք ի պաշտոնե մեր աշխատանքի մասին, մեր աշխատանքային հարաբերությունների մասին, իսկ մարզպետի հետ մեր հարաբերությունները միշտ էլ եղել են աշխատանքային, բարիդրացիական, ու չեմ էլ ենթադրում, որ նման ձեւաչափում ավելինն անհրաժեշտ է: Չեմ ուզում, էլի, դրան անդրադառնալ այդ իմաստով, ճիշտ հասկացեք:

- Դատելով այն հանգամանքից, որ մարզպետը Ռուդոլֆ Սարգսյանի օգտին էր ՀՀԿ-ում լոբբինգ անում, մամուլի ներկայացուցիչների մոտ տպավորություն ստեղծվեց, որ Դուք չեք վայելում մարզպետի համակրանքը, այլապես Ձեր օգտին կգործադրվեին նրա ջանքերը:

- ՏԻՄ ընտրությունները քաղաքական գործընթաց են եւ հիմնված չեն անձնական ինչ-որ հարաբերությունների վրա, ինչպես Դուք նշեցիք՝ համակրանքի կամ այլ կամային երեւույթների վրա: Դա քաղաքական գործընթաց է, եւ ինչ-որ տեղ նորմալ եմ այդ ամենը համարում:

- Իսկ Սյունիքի նախկին մարզպետի հետ Ձեր հարաբերություններն այսօր ինչպիսի՞ն են, կապ պահո՞ւմ եք նրա հետ:

- Իմ հարաբերությունները Սյունիքի բոլոր մարզպետների հետ եղել են նույնը՝ որակյալ, աշխատանքային:

- ՏԻՄ ընտրություններում մեծ է տեղական ազդեցիկ ուժերի, գործիչների ազդեցությունն ընտրական պրոցեսի վրա: Ձեզ, բացի ՀՀԿ-ից, այլ քաղաքական ուժ կամ գործիչ աջակցո՞ւմ է:

- Մենք խոսում ենք ընտրությունների մասին, այլ ոչ թե պաշտոնի նշանակման: Իսկ ընտրությունները կազմակերպվում են քաղաքական կառույցների մասնակցությամբ, բայց ընտրությունը կատարում է ժողովուրդը։ Եվս տվյալ դեպքում խոսել այս կամ այն պաշտոնյայի, քաղաքական գործչի աջակցության մասին, կարծում եմ՝ կոռեկտ չէ:

- Մենք հայկական իրականությունում ենք ապրում, իմ ասածը նորություն չէր…

- Ասածս ամենեւին չի նշանակում, որ որեւէ նման աջակցություն ես չունեմ կամ դրա կարիքը չունեմ: Ասածս այն էր, որ ես չեմ պատրաստվում թվարկել մարդկանց անուններ, որոնք ինձ աջակցում են: Ուղղակի գեղեցիկ չեմ համարում:

- Այդ դեպքում ուղիղ տամ հարցը՝ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Ձեզ աջակցո՞ւմ է:

- Նախկին մարզպետի աջակցություն ասելով՝ ի՞նչ նկատի ունեք:

- Գործի դնել իր կապերը Սյունիքի մարզում, իր խոսքը եւ այլ միջոցներ: Քաղաքական տեխնոլոգիաները բազմաթիվ են:

- Հավանաբար, Դուք այդ հարցն ուղղեք նախկին մարզպետին:

- Քանի որ այդ ամենի «վայելողը» Դուք պիտի լինեք, դրա համար Ձեզ ենք դիմում:

- Եթե Դուք դա վայելում եք համարում… (մեղմ ծիծաղելով): Չէ՞ որ մենք խոսում ենք ընտրության մասին:

- Դուք հակված եք այն մտքին, որ Հայաստանում դասական դեմոկրատիայի սկզբունքով ազատ, արդար, ժողովրդի կամարտահայտությամբ ընտրություններ են տեղի ուենում, եւ որեւէ այլ տեխնոլոգիա չի՞ կիրառվում:

- Ես գերադասում եմ չհարմարվել այն երեւույթներին, որոնք Ձեր ասած՝ դասական տարբերակներից ու մոտեցումներից դուրս են: Այսինքն՝ խոսքը գնում է ընտրության մասին, եւ ընտրությունը կատարում է ժողովուրդը:

-Պարոն Հայրապետյան, իսկ այլ կուսակցությունների կողմից քաղաքապետի թեկնածուի ուրիշ անուններ շրջանառվո՞ւմ են: Ովքե՞ր են լինելու Ձեր օպոնենտներն այլ կուսակցություններից: 

- Անուններ միշտ էլ շրջանառվում են, իսկ Կապանն այն վայրերից է, որտեղ միշտ էլ արժանի թեկնածուներ կան ու կլինեն: Չեմ կարող անուններ նշել:

- Ընթացող խոշորացման գործընթացն ինչպե՞ս եք գնահատում: Դա արդարացվա՞ծ որոշում էր՝ կառավարման արդյունավետության տեսանկյունից:

- Ես քանիցս առիթ ունեցել եմ այդ մասին արտահայտվելու: Ժամանակը, իհարկե, ցույց կտա: Մեծ հաշվով՝ համայնքն աշխարհագրորեն խոշորացնելը դեռեւս բավարար չէ այն արդյունավետ կառավարելու համար: Անհրաժեշտ են եւս լծակներ՝ ֆինանսական, տնտեսական, կառավարման:

- Իսկ լծակների սղությունը Ձեզ չի՞ կաշկանդի առաջիկա պաշտոնավարման տարիներին:

- Նախորդ պաշտոնավարման ժամկետներում էլ այլ կաշկանդող խնդիրներ են եղել: Բայց մենք, բնականաբար, չենք կարող կողք կանգնել եւ սպասել ինչ-որ ժամանակների, երբ ինչ-որ՝ թե՛ գործիքակազմը, թե՛ պայմանները լիովին կհամապատասխանեն մեր պատկերացումներին:


Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է 578 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan