Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 23.Հունիս.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
ՌԴ ՊՆ-ն տարածել է ԻՊ դիրքերին «Կալիբր»-ով հար... Վարչապետն ընդունել է Ասիական զարգացման բանկի ... Երեկվանից Գորիսում արտակարգ իրավիճակ է /լուսա... ՀՀ վարչապետն ու Հայաստանում Լիտվայի դեսպանը ... Եվս մեկ քրգործ` ընտրախախտումների փաստով Աշոտ Ղահրամանյանի եւ ՄԱՊ-ի Ալիկի հարաբերությո... Մարդիկ պայքարի միջոց ընտրել են արտագաղթը Նախագաhին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստա... Կոմին եւ Մյուլլերը բարեկամներ են. Դոնալդ Թրամ... Խոսք եմ տալիս, որ հեշտ ու հանգիստ չեն իրականա... Նազիկ Ավդալյանը չլիներ, օրորոցը բալկոնից էինք... Վարչապետի սրտաճմլիկ դեմքը խոսուն է (ֆոտոշարք) Կերչի քաղաքապետը հրաժարական է տվել Brexit-ից հետո ԵՄ քաղաքացիները կարող են մնալ ... Այս ամռան ոչ աշխատանքային օրերը Սողանք Կապանում. հողը սահել է մոտ 35 մ լայնու... Ալիկ Սերգեյիչին եւ Ֆելիքս Ցոլակյանին վերջապես... Ֆրանսիայում դատարանը ազատազրկման է դատապարտել... Կյանքից հեռացել է կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյան... Հարուցվել է քրգործ` բնակատեղի-դամբարանադաշտի ...
Ամենաընթերցված լուրերը
Վարչապետն ընդունել է Ասիական զարգացման բանկի ... Երեկվանից Գորիսում արտակարգ իրավիճակ է /լուսա... ՀՀ վարչապետն ու Հայաստանում Լիտվայի դեսպանը ... Եվս մեկ քրգործ` ընտրախախտումների փաստով Աշոտ Ղահրամանյանի եւ ՄԱՊ-ի Ալիկի հարաբերությո... Մարդիկ պայքարի միջոց ընտրել են արտագաղթը Նախագաhին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստա... Կոմին եւ Մյուլլերը բարեկամներ են. Դոնալդ Թրամ... Խոսք եմ տալիս, որ հեշտ ու հանգիստ չեն իրականա... Նազիկ Ավդալյանը չլիներ, օրորոցը բալկոնից էինք... Վարչապետի սրտաճմլիկ դեմքը խոսուն է (ֆոտոշարք) Կերչի քաղաքապետը հրաժարական է տվել Brexit-ից հետո ԵՄ քաղաքացիները կարող են մնալ ... Այս ամռան ոչ աշխատանքային օրերը Սողանք Կապանում. հողը սահել է մոտ 35 մ լայնու... Ալիկ Սերգեյիչին եւ Ֆելիքս Ցոլակյանին վերջապես... Ֆրանսիայում դատարանը ազատազրկման է դատապարտել... Կյանքից հեռացել է կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյան... Հարուցվել է քրգործ` բնակատեղի-դամբարանադաշտի ... Հարուցվել է քրգործ` բնակատեղի-դամբարանադաշտի ... Պատահար Ավանի ճանապարհին 4G+ (LTE Advanced) ցանցը հասանելի կդառնա բնակ... Պակիստանում պայթյունից զոհերի թիվը հասել է վե... Արայիկ Խանդոյանին պատժախուց են տեղափոխել՝ գու... էս կաշառակե՞րն էլ է կոռուպցիայից խոսում․ ո՞ւմ... Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երեւան» քաղաքացիակա... Ոլորտները կարող է ասել, անունները՝ ոչ Իրադրությունը Սիրիայում վերջին քսանչորս ժամեր... Արձանագրումներ (լրագրային շանսոն) Երբ շենքը փլուզվել է, ներսում քնած մարդ է եղե... Fitch-ը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկին շնորհել է ... ԱԺ-ն հուլիսի 4-ին արտահերթ նիստ կգումարի Հայ եւ շվեդ հայրիկների ցուցահանդեսը՝ Մետրոյի ... Հայաստանի Հանրապետություն իրականացված ուղերթե... Գերմանական հատուկ ծառայությունները գաղտնի հետ... Մենք դուրս ենք գալիս «Երկիր Ծիրանի» խմբակցութ... Ուկրաինայում մի շարք կուսակցություններ Պորոշե... Մայրաքաղաքում մայթերի բարեկարգման աշխատանքներ... 2013թ վիրավորված զինծառայողին 4 տարի անց գում... Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական ... Փլուզված շենք վերադառնալը չեմ ողջունում. ԱԻ ն... Արթիկում շենքի արտաքին պատը փլուզվել է. տարհա... Վարչապետը հանձնարարեց «ռեստարտ» անել Անի Հովհաննիսյանի գործով հարցաքննվել է Տիգրան... Երևանում և որոշ մարզերում լույս չի լինելու ... ԱՄՆ Կոնգրեսը հետաքննություն է սկսել ռուսական ... «Պադյեզդներում» կամ «դալաններում» ծեծելու, «շ... Ինչ են պահանջում արաբական պետությունները Քաթա... «Ժողովուրդ». 40 դատավորի կանչում են հարցաքննո... «Հայկական ժամանակ». ԱԺ-ի ծառայողական մեքենանե...
Հարցում

«Երկիր Ծիրանին» «դժոխքի» վերածեց ավագանու նիստը

Այսօր Երեւանի քաղաքապետարանում արտահերթ նիստ էր գումարվել։ Օրակարգում ընդգրկված էր 7 հարց։ Նիստին մասնակցում էին երեք խմբակցություններն էլ՝ ՀՀԿ-ն, ԵԼՔ-ն ու «Երկիր Ծիրանին»։ Նշենք, որ նախորդ երկու ավագանու նիստերին ԵԾ-ն չէր մասնակցել՝ այդ ձեւով բոյկոտելով այն։

Երկիր Ծիրանին

«Երկիր Ծիրանի» խմբակցությունը շատ ակտիվ էր այսօր, նրանք հարց բարձրացրին, թե ինչու չի ծանուցվել տեղի ունեցած հանձնաժողովի նիստերի մասին։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ասաց, որ աշխատակիցները իրեն փոխանցել են, որ «Երկիր Ծիրանիի» անդամները ոչ մի կոնտակտ չեն փոխանցում, չեն լուսանկարվում, դրան հակադարձեց «Երկիր Ծիրանիից» Սոնա Աղեկյանը՝ նշելով, որ իրենք բոլոր կոնտակտները փոխանցել են, սակայն իրենց հավուր պատշաճի չեն ծանուցել նիստերի մասին։ Զարուհի Փոստանջյանը եւ իր կուսակիցները հարց էին բարձրացնում, թե ինչու չի աշխատում իրենց բարձրախոսները, չէ՛ որ գումար են վճարել, իսկ Տարոն Մարգարյանն ասաց՝ «որովհետեւ չի աշխատում»։ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը փորձեց մի քանի հարց տալ Տարոն Մարգարյանին, քաղաքապետն էլ ասաց, որ այդ աղջկա բարձրախոսը պետք է անջատել, Զարուհի Փոստանջյանն էլ հակադարձեց, թե ձեզ կոռեկտ պահեք, աղջիկ չի, անուն, ազգանունով դիմեք։

Մանկապարտեզները 14-րդ դարի են․ կարծիք հայտնեց ԵԾ-ից Սոնա Աղեկյանը, ապա նշեց, թե լուրեր են պտտվում, որ մանկապարտեզ ընդունելու համար Տարոն Մարգարյանը անձամբ յուրաքանչյուր երեխայի համար ստանում է 200 դոլար կաշառք:

Քաղաքապետն Աղեկյանին հորդորեց 14-րդ դարից վերադառնալ 21-րդ դար, թե չէ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այնտեղից է նա գործուղվել։

Խոսակցությանը խառնվեց նաեւ «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, նա իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրեց կաշառք վերցնելու հայտարարության վրա եւ նշեց, որ հայտարարություններ հնչեցնելիս պետք է իմանան, որ դրանց համար կրում են պատասխանատվություն:

Հետաքրքրական էր, որ ԵԾ-ի ավագանու երկու անդամներն էին շատ ակտիվ՝ Սոնա Աղեկյանը եւ Մարինա Խաչատրյանը, իսկ Զարուհի Փոստանջյանը ստանձնել էր ուսուցչի դերը՝ խորհուրդներ էր տալիս, հիշեցնում գրանցվել, այս կամ այն հարցը տալ, կանոնակարգն էր պարզաբանում։ Խմբակցության տղամարդիկ լռում էին, միայն Հայկ Պետրոսյանը 2 անգամ ելույթ ունեցավ։

Նիստի ընթացքում ավագանու անդամները մեկը մյուսին պարբերաբար սաստում էին, նկատողություններ անում, վիրավորանքներ հնչեցնում: ՀՀԿ-ականները քթի տակ կռիվ էին տալիս ԵԾ-ի անդամների հետ, հաճախ բարձրաձայն հորդորում նրանց՝ կնոջ նման պահել իրենց։ Ընդմիջումից հետո, երբ քննարկվում էր քաղաքապետարանի աշխատակազմի հաստիքացուցակը եւ աշխատավարձի չափը, «Երկիր Ծիրանի» խմբակցության քարտուղար Մարինա Խաչատրյանը վարման կարգ խնդրեց՝ նշելով, որ Զարուհի Փոստանջյանն իրեն լիազորել է խմբակցության անունից հանդես գալ, Տարոն Մարգարյանն էլ հակադարձեց, թե նման կարգ գոյություն չունի, կամ խմբակցության ղեկավարին փոխեն կամ էլ քարտուղարը կարող է խոսել, երբ ղեկավարը նիստերի դահլիճում չէ։

Երբ Տարոն Մարգարյանի եւ Մարինա Խաչատրյանի բանավեճը շարունակվում էր, Զարուհի Փոստանջյանը դիմեց քաղաքապետին՝ «Ձեր ձայնն իջեցրեք, Հակասահմանադրական քայլ եք դուք կատարում, խուժանական, գողական...»,- տեղից գոռաց Զարուհի Փոստանջյանը:

ՀՀԿ-ի անդամներից մեկն էլ տեղից վեր կացավ եւ դիմելով Փոստանջյանին ասաց՝ խուժանը դու ես։ «Փողոցում չենք գտնվում, հարգեք ներկաներին, եթե ձեզ էլ չեք հարգում... այ քեզ բառապաշար»,- Փոստանջյանին դիմեց ՀՀԿ-ական Հասմիկ Սարգսյանը: Մի ՀՀԿ-ական էլ ասաց՝ տվին իրանց, անցան։

Վերընտրվեցին փոխքաղաքապետերը

Երեւանի ավագանու այսօրվա նիստում, ինչպես եւ սպասվում էր, վերանշանակվեցին բոլոր չորս փոխքաղաքապետերը: Կամո Արեյանը, ինչպես միշտ, կզբաղեցնի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը: Մյուս փոխքաղաքապետերն են՝ Վահե Նիկոյանը, Արամ Սուքիասյանը եւ Դավիթ Օհանյանը: «Երկիր Ծիրանի» խմբակցությունը բոլոր փոխքաղաքապետերի թեկնածուներին դեմ քվեարկեց, իսկ «ԵԼՔ» խմբակցությունը կողմ քվեարկեց Նիկոյանին, մյուսների դեպքում՝ ձեռնպահ էր։

Ինչո՞ւ ԵԼՔ-ը կողմ էր Նիկոյանին, իսկ դեմ՝ մնացած փոխքաղաքապետերին

«Մենք ինքնանպատակ կողմ, դեմ կամ ձեռնպահ չենք քվեարկում տարբեր հարցերի, բոլոր հարցերը մանրամասն քննարկվում են եւ մասնավորապես մի քանի շաբաթների մեր աշխատանքը քաղաքապետարանում մեզ բերել է համոզման, նույնիսկ առանց քննարկման՝ ֆրակցիայի անդամները շեշտակիորեն առանձնացնում էին Վահե Նիկոյանին եւ առանձնացնելով նրա պատրաստակամությունը քննարկելու հարցերը, գիտելիքները այդ ոլորտում, քանի որ նա ընդգրկված է տրանսպորտի ոլորտի բարեփոխման գործում, մեր ֆրակցիայի ղեկավարը նշեց, որ դրանով կրեդիտ ենք տալիս, բայց բավականին հետամուտ ենք լինելու, որպեսզի նա կատարի այն բոլոր խոստումները, որոնք այսօր հնչեցրեց»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց ԵԼՔ-ի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանը։ Իսկ թե ինչո՞ւ ձեռնպահ, Հարությունյանն ասաց, որ դրանով որոշակի ժեստ են անում՝ դրական են տրամադրված աշխատանքի, բայց նաեւ հաշվի առնելով այն ճանապարհը, որը անցել են ՀՀԿ-ականները, կողմ չեն քվեարկի։

Արայիկ Հարությունյանը «Երկիր Ծիրանիին» համարեց ապաքաղաքական խմբակցություն եւ նրանց աշխատանքը չգնահատեց։

Տարոն Մարգարյանը իրեն դժոխքում չի զգացել

Թեեւ Զարուհի Փոստանջյանը խոստացել էր, որ Տարոն Մարգարյանի կյանքը դժոխքի է վերածելու, սակայն քաղաքապետը այսօր դժոխքի շունչը չի զգացել․ «Իրենք պետք է ուրախ լինեն, որ մասնակցում են քաղաքային տնտեսությանը վերաբերող հարցերին։ Դուք էլ տեսաք, որ շատ հաճելի նիստ էր եւ շատ դեպքերում մեր գործընկերներին ներկայացնում էինք քաղաքի տնտեսությունը»։

Տարոն Մարգարյանը լուրջ չի վերաբերվում ԵԾ-ի հայտարարությանը, որն ուզում է իրեն դատի տալ անձրեւային օրվա հետ կապված առաջացած խնդիրների պատճառով․ «Քանի որ նման հարցերով, մոտեցումով չեն կարող իրենց ստացած քվեն պահել։ Եթե խնդիր կա, թող գան, միասին լուծում տանք»։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Դիտվել է 1786 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan