Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 21.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 21-ի համար Կանայք են տղամարդկանց սադրում բռնաբարության. ... Կիևի ակցիայի կազմակերպիչները Ուկրաինան ապակայ... Վրաերթ՝ Ավան վարչական շրջանում Լոմոնոսովի անվան համալսարանից մարդկանց տարհան... Քսենյա Սոբչակը շտաբ է ձևավորում ՄԱԿ-ը մեծ հնարավորություններ ունի, որոնք նախկ... Զոհված զինվորը տան միակ տղան էր (նկարներ) Եգիպտոսում ահաբեկիչների հետ բախման արդյունքու... Խարկովում վրաերթի մեջ կասկածվող կին վարորդի ա... Վերջին նորամուծությունները ԼԻՏՈԿՈԼ ընկերությո... Երևանում ինքնասպանության փորձ է կանխվել Ընդհակառակը, Վլադիմիր Վոլֆովիչ Պայթյուն և հրդեհ Եղվարդում ՀՀ ՔԿ-ն ներկայացրել է 2017 թվականի առաջին կիս... Լեհաստանում դանակով զինված տղամարդը հարձակվել... «Роснефть»-ն ու Իրաքյան Քուրդիստանը համատեղ ծ... Ինչի՞ց վախեցար, պարոն ռեկտոր. ժողինստիտուտի դ... Դոնալդ Թրամփը կարող է պատմության մեջ մնալ որպ...
Ամենաընթերցված լուրերը
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 21-ի համար Կանայք են տղամարդկանց սադրում բռնաբարության. ... Կիևի ակցիայի կազմակերպիչները Ուկրաինան ապակայ... Վրաերթ՝ Ավան վարչական շրջանում Լոմոնոսովի անվան համալսարանից մարդկանց տարհան... Քսենյա Սոբչակը շտաբ է ձևավորում ՄԱԿ-ը մեծ հնարավորություններ ունի, որոնք նախկ... Զոհված զինվորը տան միակ տղան էր (նկարներ) Եգիպտոսում ահաբեկիչների հետ բախման արդյունքու... Խարկովում վրաերթի մեջ կասկածվող կին վարորդի ա... Վերջին նորամուծությունները ԼԻՏՈԿՈԼ ընկերությո... Երևանում ինքնասպանության փորձ է կանխվել Ընդհակառակը, Վլադիմիր Վոլֆովիչ Պայթյուն և հրդեհ Եղվարդում ՀՀ ՔԿ-ն ներկայացրել է 2017 թվականի առաջին կիս... Լեհաստանում դանակով զինված տղամարդը հարձակվել... «Роснефть»-ն ու Իրաքյան Քուրդիստանը համատեղ ծ... Ինչի՞ց վախեցար, պարոն ռեկտոր. ժողինստիտուտի դ... Դոնալդ Թրամփը կարող է պատմության մեջ մնալ որպ... Հաագայի դատարանում դատում են ցեղասպանություն ... Կայացել է տեսչական բարեփոխումների համակարգման... Պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Ռուսաստ... ՀՀ վարչապետը և ԱՄՆ դեսպանը կոռուպցիայի դեմ պա... Ակտիվ ընդդիմադիրների 30-40 տոկոսը ՀՀ-ից դուրս... Նախագահը հանդիպում է ունեցել «Սահմանադրական դ... Կապանում պատռել են «Երկիր Ծիրանի» կուսակցությ... Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ... Հայցն այնքան ծիծաղելի է, որ իմաստ չունի փաստա... Ռուսաստանցիների իրական եկամուտները զգալիորեն ... «Վանաձոր» ՔԿՀ կալանավորված պետի ինքնազգացողու... Շվեդիայի ԱԳ նախարարը խոսել է քաղաքականության ... Արմեն Ջիգարխանյանի «ընտանեկան լվացքը» շարունա... Ուսանողները ԿԳՆ-ի դիմաց սպասում են նախարարին,... ԵՄ-ն բացել է իր խաղաքարտերը․ ՀԿ-ներն առաջարկո... Քիրկուկում հարձակում է տեղի ունեցել ոստիկանու... Տղամարդիկ արտագնա աշխատանքի են գնում, կանայք ... Ներսես Պողոսյանին իր կամքին հակառակ են բերել ... Իրադրությունը Իրաքյան Քուրդիստանում չի կարող ... Կարդա եւ ծանիր զքեզ Նոր էլեկտրագնացքը շահագործվելու է Գյումրի-Երև... Ֆինանսական չարաշահումների վերաբերյալ քննված ք... ՀՀԿ-ականների ու ԲՀԿ-ականների պայքարը՝ Անիում.... Նախագահի մրցանակին է արժանացել IPod ապրանքանի... Հնդկաստանում փլվել է ավտոբուսի կայանատեղին, կ... Խոշոր վթար Զովունիում, շրջվել է էլեկտրասյունը... ՊՆ-ի «ճաշն ուտել» չեն պատրաստվում Ամփոփվել են «Արեւորդի» 7-րդ միջազգային բնապահ... Ասաց, որ քեզ չեմ վստահում, դու իմ թիմից չես․ ... Ռամը՝ մեզ օգնական
Հարցում

Հիշելով անցյալը

Իսկապես հուզիչ է տեսնել, թե ինչպես են մեր հայրենակիցները, անգամ աշխարհի հեռավոր երկրամասերից, շնորհակալություն հայտնում Գերմանիայի Բունդեսթագին, որն ընդունեց եւ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ: Երախտիքի այս հատկությունն էթիկական բարձր որակների եւ սոլիդարության մասին է վկայում: Նույնիսկ մի պահ թվում է, թե անգամ երախտիք հայտնելու փաստագրությունն էլ պիտի սահմաններ ունենա, այլապես, ցնցելով պահանջատիրության ու վերհուշի դիրքերը, կարող է վնասներ կրել: Սակայն ժողովրդի ներքին բնույթը ոչ մի կերպ չես կասեցնի:

Այս երկու օրերի ընթացքում բազմաթիվ մեկնաբանություններ արվեցին, հրապարակվեցին վերլուծական, հանգամանալից հոդվածներ, տեղադրվեց Բունդեսթագի կողմից ընդունված բանաձեւի ամբողջական տեքստը, որի բովանդակությունը, քողարկված եւ ակնհայտ ուղերձները դեռ երկար ժամանակ քննարկման առարկա կդառնան: Վերլուծաբանների մի մասն այն կարծիքին է, որ Գերմանիան, այսպես ասած, իր շահերին հարմարեցված մի բանաձեւ է կառուցել, ուր ակնհայտ պահանջներ, ակնհայտ մեղադրանքներ Թուրքիայի հասցեին իսկապես չկան, այլ պարզապես բարոյական վարքի չափորոշիչ համակարգի կոնտեքստում Գերմանիան ընդունել է անցյալի իր բաժին մեղքը եւ հորդորում է շահագրգիռ կողմերին, կազմակերպություններին ավելի լայնախոհ գտնվել եւ, վերադառնալով դեպի աղետի պատմությունը, այն ավելի խորությամբ ուսումնասիրել: Թող այդպես լինի: Միեւնույն է՝ սա արդեն իրական քայլ է: Գուցե պաշտոնական Գերմանիայի վերջին տարիների ամենախիզախ քայլերից մեկը: Քաջ գիտակցելով, թե ինչ հետեւանքների կբերի նման որոշումը (իհարկե, հաշվի առնելով Գերմանիա-Թուրքիա վաղեմի բարեկամության պատմությունը, հաշվի առնելով թուրքերի քանակն իրենց երկրում, միանշանակ, գերմանացիների համար հեշտ չէր անել դա), այնուհանդերձ, Բունդեսթագի պատգամավորները, պատասխանատվություն վերցնելով, նախեւառաջ իրենց երկրի կենսագրության ոչ լուսավոր կողմերը քավությամբ վերջացնելու նպատակով, ահա, ընդունեցին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը եւ խնդիրն ուրիշ հարթության վրա դրեցին:

Շատ հետաքրքրական է, թե սրանից հետո ինչպես են ծավալվելու երկու «բարեկամ» տերությունների միջեւ փոխհարաբերությունները: Այս պահին խիստ կարեւոր է նաեւ, թե ինչ քաղաքական դիրքորոշում կցուցաբերի Հայաստանը, ինչպես կկառուցի իր հետագա մարտավարությունը:

Իսկ բանաձեւի ընդունումից հետո Թուրքիայում ալեկոծվում է նրա հեռավոր ու անդավաճան հիստերիան: Մի քանի վայրկյանում Գերմանիայի հասցեին են ուղղվում մտքում պահած ու փայփայած այն բոլոր հայհոյանքներն ու լուտանքները, որոնք նույնիսկ սիրտ հովացնելու ուժգնություն չունեն: Թուրքիայի ղեկավարներն իրենց անատամ անեծքներում ու վիրավորանքներում չեն զլանում Գերմանիային հիշեցնել նրա արատավոր անցյալը: Հիշեցնում են մի երկրի, որ վաղուց ընդունել է իր մեղքը եւ հատուցել դրա համար:

Արամ ՊԱՉՅԱՆ

Դիտվել է 289 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan