Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 17.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Լարսի ճանապարհը փակ է բեռնատարների համար. ձյո... Համահայկական խորհուրդը կձևավորվի հաջորդ տարվա... «Երկրաշարժի օրը դասղեկը հիշեց, որ իր պայուսակ... Հայաստան է ժամանել աշխարհի տասնվեցակի չեմպիոն... Եվս մեկ անպտուղ հանդիպո՞ւմ Գոռգոռոցներ ու թեժ բանավեճ ՓՊ-ում․ փաստաբան Տ... Դատավորը կամք պետք է ունենա՝ պաշտոնյայի կարծի... Մոսկվան նոր սանկցիաներ է սահմանել ընդդեմ Փհեն... «Փաստ». Ամուսնական 14,5 հատ մատանի՝ բյուջեի հ... Ալիեւը չի՞ գնա Կիեւ «Ժամանակ». Հայ-ռուսական նոր սկանդալ «Հրապարակ». Կաշառք՝ պետտուրքի անվան տակ «Առավոտ». Ալիևը հենց Բաքու հասնի, կսկսի հավաս... «Ժամանակ». Դոն Պիպոյի կողմնակիցները գրոհ են ս... «Հրապարակ». Վարչապետն անակնկալ այցելել է Լոռի «Ժողովուրդ». Ընտրակեղծարարը՝ թեկնածու Փոթորիկն ուղեղներում «Ժողովուրդ». Չկա ամենակարևորը՝ գողն ու գողոնը «Հրապարակ». «Կենտրոն» հեռուստաընկերության 15-... «ժողովուրդ». ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ...
Ամենաընթերցված լուրերը
Լարսի ճանապարհը փակ է բեռնատարների համար. ձյո... Համահայկական խորհուրդը կձևավորվի հաջորդ տարվա... «Երկրաշարժի օրը դասղեկը հիշեց, որ իր պայուսակ... Հայաստան է ժամանել աշխարհի տասնվեցակի չեմպիոն... Եվս մեկ անպտուղ հանդիպո՞ւմ Գոռգոռոցներ ու թեժ բանավեճ ՓՊ-ում․ փաստաբան Տ... Դատավորը կամք պետք է ունենա՝ պաշտոնյայի կարծի... Մոսկվան նոր սանկցիաներ է սահմանել ընդդեմ Փհեն... «Փաստ». Ամուսնական 14,5 հատ մատանի՝ բյուջեի հ... Ալիեւը չի՞ գնա Կիեւ «Ժամանակ». Հայ-ռուսական նոր սկանդալ «Հրապարակ». Կաշառք՝ պետտուրքի անվան տակ «Առավոտ». Ալիևը հենց Բաքու հասնի, կսկսի հավաս... «Ժամանակ». Դոն Պիպոյի կողմնակիցները գրոհ են ս... «Հրապարակ». Վարչապետն անակնկալ այցելել է Լոռի «Ժողովուրդ». Ընտրակեղծարարը՝ թեկնածու Փոթորիկն ուղեղներում «Ժողովուրդ». Չկա ամենակարևորը՝ գողն ու գողոնը «Հրապարակ». «Կենտրոն» հեռուստաընկերության 15-... «ժողովուրդ». ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ... «Հրապարակ». «Ելքը» որոշել է կարգի հրավիրել Ար... «ժողովուրդ». Երբ լրագրողներին չեն սիրում «Հրապարակ». Լեհաստանին «աչքալուսանք» են տանել... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 17-ի համար Ալիեւը «հանձնվե՞լ է» «Նյուքասլ» ֆուտբոլային ակումբը վաճառվում է Մալթայում պայթեցրել են երկրի իշխանությունների... Պենտագոնը Իրաքի իշխանություններին և քրդերին կ... Կուբայում ամերիկացի դիվանագետները ենթարկվել ե... Մակքեյնը Բաղդադին զգուշացրել է ամերիկյան զենք... Թրամփը միանգամայն հնարավոր է համարում Իրանի մ... Հղի Քեյթ Միդլթոնը մասնակցել է մանկական տոնահա... Աֆղանցի դիվանագետները նախընտրում են չվերադառն... Իտալիան հրշեջ ինքնաթիռներ է ուղարկել Պորտուգա... Իրաքի բանակը վերահսկողություն է հաստատել Քիրկ... Մեյը և Մակրոնը միասին կպայքարեն, որպեսզի Իրան... Իմ հետ «դու»-ով չխոսես. Լեզվակռիվ Եգորյանի դե... Ամերիկյան պատվիրակությունը Անկարայում կքննարկ... Ֆեդերերը կրկին ուժեղ էր Նադալից Նավթի գնանկման կորուստը ՕՊԵԿ-ում գնահատվում է... Մեդալը չէ, որ ինձ պարտավորեցնում է․ Անդրանիկ ... Ձեռնարկվում են ակտիվ քննչական գործողություննե... Երեք անձ ձերբակալվել է՝ ավազակությամբ խոշոր չ... Նախագահը Ժնևում պարգևներ է հանձնել շվեյցարահա... Ըմբռնումով մոտենանք Հասմիկ Պապյանի ֆեյսբուքյա... Անկարան իր գործողությունները Իդլիբում համաձայ... Մեր օրերում Երևան քաղաքում կա բնական մթերքի ս... «Կոնվերս» բանկից հափշտակված 200 հազար ԱՄՆ դոլ... Թուրքիայի պառլամենտում ճգնաժամը ԱՄՆ հետ համար...
Հարցում

Մեծամտությունը լրագրողի թշնամին է

Մեր լրագրողների ամենամեծ թշնամին մեծամտությունն է։ Ընդհանրապես, մեծամտությունը ցանկացած մարդու ամենամեծ թշնամին է. երբ մարդն իրեն ավելին է զգում, քան իրականում կա, նա ավելիին այլեւս չի ձգտում։ Կանգնում է նրա աճը, ինքնազարգացման, պրոֆեսիոնալ կարողությունների ու հմտությունների կատարելագործման կարիք այլեւս չի տեսնում։ Իսկ լրագրողների պարագայում դա նշանակում է ինքնահիացում, ինքնասիրահարվածություն, կարդալու-սովորելու ձգտման բացակայություն եւ մեծ-շատ մեծ պահանջներ։ Փորձիր մեծամտացած լրագրողին դիտողություն անել կամ խմբագրել գրած տեքստը։ Դա Գառնիի տաճարն ավերելուն հավասար հանցանք կդիտվի։ Եվ ամենաչնչին փոփոխությունն իսկ կվերագրվի «գրաքննությանը»՝ տեքստային փոփոխության տակ հազար ու մի մութ նպատակների փնտրտուքով։ Սույն կարկառունի մտքով անգամ չի անցնի, որ պարզապես սխալ է շարադրել մտքերը, նախաբանն ու վերջաբանը խառնել, ընթերցողին խճճել կամ տարրական ճշտումներ չի արել նյութը գրելուց առաջ։

Մեր լրագրողների մեջ կան այնպիսիք, որոնք որոշ առօրեական բառերի իմաստն անգամ չեն հասկանում, Շվեյցարիան ու Շվեդիան իրարից չեն տարբերում, գրում են ուղղագրական կոպիտ սխալներով, միլիոնն ու միլիարդն են խառնում։ Բայց իրենց մասին այնպիսի կարծիք ունեն, որ առնվազն ազգային հարստություն են, որոնց հետ խոսելիս բոլորը պետք է ոտքի կանգնեն ու գլուխ խոնարհեն։ Մի առիթով «Հայկական ժամանակի» խմբագիր Նիկոլ Փաշինյանը մեծամտացած րագրողներից մեկին ասաց՝ մի քանի նախարարի հետ հարցազրույց ես արել, մի երկու կաշառակեր չինովնիկ ես ճանաչում, այլեւս քեզ աստղ ես զգում՝ անհասանելի ու չգնահատված։ Մինչդեռ համեստությունը, սեփական արժանիքները չգերագնահատելու կարողությունը ամենաարժեքավոր հատկությունն են լրագրողի համար։ Համեստություն, սեփական աշխատանքից չբավարարվածություն, ավելին անելու ձգտում. ահա այն որակները, որոնց շնորհիվ լրագրողը կարող է երկար «կյանք» ունենալ եւ միշտ հետաքրքիր լինել ընթերցողի համար։

Ի դեպ, ընթերցողը շատ լավ զգում է լրագրողի մեծամտանալը։ Երբ նա ոչ թե հոդված է գրում՝ հետաքրքիր փաստեր ներկայացնում, բացահայտումներ անում, փորձագետներ գտնում-խոսեցնում, այլ սեփական մտքի «գոհարներն» է շաղ տալիս եւ իր կարծիքը փաթաթում ընթերցողի վզին։ Խելացի լրագրողն ամեն ինչ անում է, որ ընթերցողն ինքնուրույնաբար, առանց հեղինակի միջամտության հանգի այն եզրակացություններին, որին ինքը հանգել է հոդվածը գրելու ընթացքում՝ նյութն ուսումնասիրելիս։ Գրագետ լրագրողը ոչ թե դատողություններով խեղդում է իր ճանկն ընկած ընթերցողին, այլ զգուշորեն, տողատակերում է գրում իր ասելիքը։ Համեստ լրագրողը միշտ կասկածում է իր ճշմարտացիությանը, իր եզրակացություններին, գիտելիքներին։ Սխալի տեղ է թողնում՝ չէ՞ որ ոչ ոք երաշխավորված չէ սխալից։ Հմուտ լրագրողն իր ասելիքը հաճախ ուրիշի բերանով է փոխանցում՝ իր հարցերով զրուցակցին մեղմորեն ուղղորդելով։

Ա. Օ.

Դիտվել է 242 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan