Որքա՞ն կաշառք է ստացել ՌԴ ՊՆ կալանավորված փոխնախարարը

Որքա՞ն կաշառք է ստացել ՌԴ ՊՆ կալանավորված փոխնախարարը

ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովին տրված կաշառքը կազմել է 1,185 մլրդ ռուբլի։ 
Այս մասին հայտնում են ՌԴ իրավապահ մարմինների աղբյուրները։

«Ընդհանուր առմամբ, այս ընթացքում պաշտպանության փոխնախարարի ստացած կաշառքի չափը, ըստ քննիչների, կազմել է 1,185 միլիարդ ռուբլի: 

Միևնույն ժամանակ, ձեռնարկատիրոջ կոռուպցիոն եկամուտը կարող է տասն անգամ ավելի մեծ լինել»,- գրում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով աղբյուրները:

Հիշեցնենք, Իվանովը ձերբակալվել է ապրիլի 23-ին՝ կոռուպցիոն հանցագործություն կատարելու կասկածանքով։ Նա մեղադրվում է ՌԴ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասով, որը վերաբերում է առանձնապես խոշոր կաշառք ստանալուն։ 

Ավելի ուշ նա երկու ամսով կալանավորվել է, իսկ այժմ գտնվում է քննչական մեկուսարանում։ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նրան արդեն հեռացրել է զբաղեցրած պաշտոնից։ 

Բացի այդ, դատարանը կալանք է դրել Իվանովի ունեցվածքի և ֆինանսական միջոցների վրա, ասել է ամբաստանյալի փաստաբանը։ 

Գործի շրջանակներում ուժայինները քննչական գործողություններ, այդ թվում՝ խուզարկություններ են կատարում մի շարք հասցեներում։