Հիվանդանոցից Կիրանց` բարձր տրամադրությամբ

Հիվանդանոցից Կիրանց` բարձր տրամադրությամբ

«Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Գառնիկ Դանիելյանը դուրս է գրվել հիվանդանոցից։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը վերջինիս հետ լուսանկար է հրապարկել։ 

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գտնվում էր Նոյեմբերյանի հիվանդանոցում։ Նրա ինքնազգացողությունը վատթարացել էր Բագրատաշենի հատվածում քաղաքացիների խաղաղ անհնազանդության ակցիայի ընթացքում ոստիկանության կողմից իրականացված գործողությունների ընթացքում ուշագնաց լինելուց հետո։