Զելենսկին չի բացառել ՌԴ-ի հետ բանակցությունները, բայց պայման ունի

Զելենսկին չի բացառել ՌԴ-ի հետ բանակցությունները, բայց պայման ունի

Խաղաղության գլոբալ գագաթնաժողովում, որը տեղի կունենա հունիսի 15-16-ը, Ուկրաինան նախատեսում է կենտրոնանալ երեք հարցի վրա. այս մասին հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Դրանք են՝ էներգետիկ և միջուկային անվտանգություն, ինչպես նաև ազատ նավարկության և փոխանակման հարցեր։ Սա հումանիտար ուղի է՝ երկու հարցով՝ փոխանակում բոլորը բոլորի դիմաց և Ռուսաստան արտաքսված երեխաների վերադարձը»,- ասել է նա։

Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ «եթե գագաթնաժողովի մասնակիցները աջակցեն նման ուղիներին, ապա նախատեսվում է սահմանել պետության՝ այդ ոլորտներում դրական արդյունքների համար պատասխանատուներին»։
«Եթե բոլոր երկրներն աջակցեն այս առաջին երեք հարցերին, ապա կլինեն մանրամասն զարգացումներ և դրանց լուծում ռուսական կողմի հետ երկրների հետ միջնորդությամբ»,- հավելել է նախագահը։

Հիշեցնենք, որ Շվեյցարիայի կառավարությունը հունվարին Վլադիմիր Զելենսկու այցի ժամանակ համաձայնություն է տվել իր տարածքում կազմակերպել խաղաղության համաժողով։ Ապրիլի 10-ին հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ «դեռևս բավարար միջազգային աջակցություն կա բարձր մակարդակի համաժողովի համար՝ խաղաղ գործընթացը սկսելու համար»:

Մոսկվան, որը հրավիրված չէ գագաթնաժողովին, հայտարարել է՝ խաղաղության շուրջ բանակցությունները, որոնք նախատեսված են հունիսին Շվեյցարիայում, իմաստ չեն ունենա առանց Ռուսաստանի մասնակցության։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ուկրաինայի նկատմամբ ցանկացած գործողություն, որը «անտեսում է Ռուսաստանի դիրքորոշումը», «կտրված է իրականությունից»։