Եթե սրբազանը ցանկանա գալ ռադիո, կարծում եմ՝ ոչ մի խնդիր չի լինի․ Գարեգին Խումարյան

Եթե սրբազանը ցանկանա գալ ռադիո, կարծում եմ՝ ոչ մի խնդիր չի լինի․ Գարեգին Խումարյան

Քիչ առաջ տավուշցիները Բագրատ սրբազանի գլխավորությամբ շարժվեցին Երևան։ Այս հանգամանքը այնքան է անհանգստացրել իշխանություններին, որ  Հ1-ի Պետրոս Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում որոշել է ծաղրել Բագրատ սրբազանի սկսած երթը․ 

«Իսկ Ռադիոտուն մտնելու են՞»,- գրել է Հ1-ի Պետրոս։  

Մենք Հանրային ռադիոյի այս պահին նախկին գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանին հարցրինք՝ ի՞նչ կլինի, եթե Բագրատ սրբազանը ուզենա գալ Հանրային ռադիո, հարցազրույց տալ կամ հայտարարություն անել։ Խումարյանը պատասխանեց․ 

«Պետք է շեշտել, որ շուրջ մեկ ամիս է, ինչ ռադիոյում չեմ աշխատում։ Ընկերությունը ժամանակավոր պաշտոնակատարն է ղեկավարում այս պահին։ Բայց ամեն դեպքում, վստահ եմ, որ խնդիր չի լինի։ Ուղղակի խորհուրդ կտամ, նախապես զանգել խմբագրություն և պայմանավորվել, որպեսզի ամեն ինչ պատշաճ ստացվի։ Կարծում եմ, գիտեք, որ ՀՌ-ն միշտ բաց է հասարակական- քաղաքական կյանքի բոլոր կարևոր դերակատարների համար։ Եվ սրբազանն, իհարկե, բացառություն չէ»,- պատասխանեց Խումարյանը։ 

Նշենք, որ շուտով կրկին տեղի է ունենալու Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի մրցույթ, Գարեգին Խումարյանը հայտարարել է, որ մասնակցելու է այդ մրցույթին։