Չպետք է խախտեք մեր կարմիր գծերը․ ՉԺՀ ԱԳ ղեկավարը՝ Բլինկենին

Չպետք է խախտեք մեր կարմիր գծերը․ ՉԺՀ ԱԳ ղեկավարը՝ Բլինկենին

Միացյալ Նահանգները չպետք է խախտի Չինաստանի ինքնիշխանության և անվտանգության կարմիր գծերը։
Այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին Պեկինում ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի հետ հանդիպմանը։

«Միացյալ Նահանգները չպետք է միջամտի Չինաստանի ներքին գործերին, ճնշի Չինաստանի զարգացումը և հատի կարմիր գծերը, երբ խոսքը գնում է Չինաստանի ինքնիշխանության, անվտանգության և զարգացման շահերի մասին», - Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը մեջբերում է Վան Իի խոսքերը:

Նախարարի խոսքով, ՉԺՀ-ի պահանջները հետևողական են, և նա միշտ հանդես է գալիս հիմնական շահերի փոխադարձ հարգանքի օգտին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարի աշխատանքային այցը Չինաստան մեկնարկել է ապրիլի 24-ին՝ Շանհայ ժամանումով։ Հայտնի է, որ Բլինկենը Չինաստանում կմնա մինչեւ ապրիլի 26-ը։