ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրանքի աճը նկատելի է Հայաստանում 

ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրանքի աճը նկատելի է Հայաստանում 

ԵԱՏՄ-ում այս տարվա հունվար- փետրվարին, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արդյունաբերական արտադրանքի աճ կա, որը հատկապես զգալի է Հայաստանում։ Այն կազմել է 28,9 տոկոս։ Ղրղզստանում այն կազմել է 7,8 տոկոս, Բելառուսում՝ 7,1 տոկոս, Ռուսաստանում՝ 6,6 տոկոս, Ղազախստանում՝ 4,6 տոկոս։

ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրանքի ընդհանուր աճը կազմում է 106,6 տոկոս։ Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։ Սա, անշուշտ, տեղական արտադրության աճի հաշվին չէ, այլ զուգահեռ արտահանումների՝ դեպի Ռուսաստան ուղարկվող ապրանքների, որոնք արտերկրից մտնում են Հայաստան եւ տեղական ապրանքի անվան տակ ուղարկվում ՌԴ։