Որ մթերքներն ինչպես լվանալ․ օգտակար խորհուրդներ 

Որ մթերքներն ինչպես լվանալ․ օգտակար խորհուրդներ 

Մթերքների՝ բանջարեղենի ու մրգերի ոչ ճիշտ լվանալը, ըստ մասնագետների, կարող է հանգեցնել աղիքային ինֆեկցիաների։ Արմատապտուղները, ինչպես օրինակ՝ գազարը ճակնդեղը, շաղգամը, բողկը և այլն,  ավելի լավ է լվանալ եռացրած ջրով, խոզանակով։ Նույնը նաեւ պարտեզային մշակաբույսերի մասին կարող ենք ասել՝ ձմերուկ, դդում, եմիշ, դդմիկ, պատիսոններ եւ այլն։ Բանջարեղենները, որոնք աճում են հողից վերեւ, բավական է լվանալ հոսող ջրի տակ։ Հստակ է այն, որ բոլոր տեսակի մրգերն ու բանջարեղենը պետք է լվանալ, նաեւ՝ ուտելուց կամ օգտագործելուց առաջ, եթե նույնիսկ կեղեւը հանվելու է։ Կաղամբի դեպքում ավելի ճիշտ է հեռացնել առաջին մի քանի թփերը։

Տանձը, խնձորը, որոնք հնարավոր է, որ նաեւ մոմով մշակվեն, հարկ է լվանալ հոսող ջրի տակ՝ սպունգով, կեղեւը չվնասելու համար։ Ցիտրուսները խորհուրդ է տրվում լվանալ եռացրած ջրով, ապա՝ չորացնել սրբիչով։ Հատապտուղները ճիշտ է լվանալ սառը ջրով, կանաչեղենը կարելի է լվանալ աղաջրով, ապա հավելյալ՝ սառը ջրով։