Ինչու երեկոյան խորհուրդ չի տրվում կալցիումով հարուստ սնունդ ուտել

Ինչու երեկոյան խորհուրդ չի տրվում կալցիումով հարուստ սնունդ ուտել

Երեկոյան՝ ընթրիքին, կալցիումով հարուստ կերակրի ընդունումը կարող է ավելացնել մարդու մոտ սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունը։ Ուստի, ամերիկացի սննդաբանները խորհուրդ են տալիս երեկոյան խուսափել կալցիումից հարուստ կերակուր ընդունելուց։

Գիտական փորձերը ցույց են տվել, որ օրվա մեջ կալցիումով հարուստ կերակուր ընդունելու ամենահարմար ժամը առավոտյան նախաճաշն է։ Ըստ մասնագետների խորհրդի, եթե օրինակ երեկոյան ընդունելիք սննդի բաղադրությունից 5 տոկոսով նվազեցվի կալցիումի պարունակությունը եւ այն ավելացվի նախաճաշի ընթացքում ընդունելիք սննդի բաղադրությանը, ապա սիրտ-անոթային հիվանդություններ ունենալու հավանականությունը որոշակիորեն նույնիսկ կնվազի։ Սա բժիշկները բացատրում են այն հանգամանքով, որ որոշակի սպիտակուցներ ըստ օրվա ժամերի ունեն գործելու որոշակի առանձնահատկություններ։

Բացի այդ, կալցիումը ակտիացնում է մարդու նյարդային բջիջները, ազդում օրգանիզմի կենսաժամացույցի վրա։