Ընտանի կենդանիների «խելացի» ջրաման են ստեղծել

Ընտանի կենդանիների «խելացի» ջրաման են ստեղծել

 Չինական տեխնոլոգիական Xiaomi ընկերությունը ստեղծել է անլար, «խելացի» ջրաման՝ ընտանի կենդանիների համար։ Այս մասին հայտնում է GizmoChina-ն։ Նոր արտադրանքն ունի երեք լիտրանոց ջրի ռեզերվուար եւ ներկառուցված կուտակիչ, որը թույլ է տալիս մինչեւ չորս ամիս վերջինիս աշխատել առանց լիցքավորման։

Ջրամանը կառավարվում է սմարթֆոնով՝ Xiaomi Pampers Smart Link հավելվածի միջոցով։ Միայն պետք է ջրի ռեզերվուարը լցեն լջրով եւ վերջ։ Այն կարող է երեք շաբաթ բավարարել հասուն մեկ կատվի ջրի պահանջները։ Նոր ջրամանը Չինաստանում վաճառվում է 34 դոլարով։