Որոնք են խորովածի համար ամենահարմար խմիչքները

Որոնք են խորովածի համար ամենահարմար խմիչքները

Խորոված ուտելուց հետո, ծարավը հագեցնելու համար ամենից հարմարը հատապտուղներից կամ մրգերից պատրաստված ոչ քաղցր ըմպելիքներն են, հայտարարել է ռուս բժիշկ Անդրեյ Տյաժելնիկովը։

Մրգային կոմպոտները, ոչ քաղցր հյութերը, թեյերը այս դեպքում լավագույնն են համարվում, նշում է մասնագետը։ Քաղցր գազավորված ըմպելիքները ընդհակառակը, ուժգնացնում են ծարավը եւ բացի այդ, հավելյալ կալորիաների աղբյուրեն: Բնական աղբյուրի ջուրն էլ կարող է խորոված ուտելուց հետո ծարավը հագեցնելու միջոց դառնալ հատկապես շոգ եղանակին։

Տյաժելնիկովը խորհուրդ է տալիս շոգ եղանակին ճամփորդողներին հատկապես ունենալ ջրի բավարար պաշար եւ միաժամանակ հորդորում է հրաժարվել ալկոհոլից, քանի որ տաակված միսն ու ալկոհոլը կարող են առաջացնել պանկրեատիտի սրացում։ Ալկոհոլի փոխարեն նա խորհուրդ է տալիս խորովածի հետ օգտագործել առանց ալկոհոլի գինիներ, որոնք պարունակում են մեծ քանակությամբ պոլիֆենոլներ, իսկ դրանք «առողջացնում» են աղիքային բակտերիաներ, սակայն ալկոհոլ չեն պարունակում։ Պոլիֆոնելները,

հիշեցնենք, որ ստեղծվում են գինու արտադրության ժամանակ, ինչի պատճառով դրանք գինու մեջ ավելի շատ են, քան թարմ խաղողի։ Պոլիֆենոլներով հատկապես հարուստ է կարմիր գինին։