Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 22.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե...
Ամենաընթերցված լուրերը
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե... Լեւոն Հայրապետյանին վերջին հրաժեշտը տվեցին. տ... Նավթի ընդունելի գինը՝ ըստ ռուսների Կատոլոնիայի կառավարությունը ազատ է արձակվել Իրանին մեղադրել են Աֆղանստանից մաքսանենգ ճանա... Նախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կ... Հրանտ Բագրատյանի տասնմեկ թեզիսները եւ Ռեֆորմա... Էլեկտրական հեծանիվների կայանի եւ արտաքին LED ... Անտունները գիշերն անցկացրել են բանկում․ Լուսա... Բացահայտվել է բնակարանային գողությունը Նա նույնասեռական է եւ ապրում է ծեր կնոջ հետ․Ա... Ուրուգվայում թույլատրվել է մարիխուանայի վաճառ... Զինվորականներ են վթարի ենթարկվել Ինչո՞ւ պիտի մոմն ազատված լինի ԱԱՀ-ից, գիրքը՝ ... Որքան ես եմ խանգարել բանակին, նույնքան էլ՝ ին... ԵՄ-ն վերահաստատել է իր ստանձնած պարտականությո... Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն... Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 20... Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման Ես ՀԿ, ԴՕՍԱՖ եմ ղեկավարում, իմ պրոբլեմներն ու... Ինչո՞ւ ամերիկացիներն իրենց աշխատողներին չեն թ... Ռուսաստանում հայերի են սպանել (տեսանյութ) Արեւմուտքի հետ հարաբերություններում ռուսների ... Հետիոտնի իրավունք. քաղաքացիական գիտակցություն Մադուրոն ընդդիմադիր նահանգապետերին սպառնացել ... Արցախում երկու զինվոր է մահացել ՍԴ որոշումը ծափահարությունների արժանի որոշում... Վրաստանում ՏԻՄ ընտություններ են Հոր վրա, անկախ ամեն ինչից, չեն ծիծաղում․․․
Հարցում

Մարդու վրայից է գարշահոտություն գալիս

Ալավերդու քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Սասուն Խեչումյանը հայտնի է «Խոզնարած» մականունով, որն ստացել է խոզ պահելու համար։ Նա քաղաքապետարանում իրավաբան աշխատելու տարիներին գնել է անավարտ մանկապարտեզներից մեկի մի մասնաշենքը եւ առաջին հարկի սրահում 30-40 խոզ է պահում, իսկ երկրորդ հարկում ապրում է ընտանիքով։ Ներկայումս նա Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների պաշտպանության բաժնի պետն է։ Հիշեցնենք, որ Թուֆենկյան հյուրանոցի մոտ կրակոցներից ու սպանությունից հետո գործող քաղաքապետ, այդ միջադեպի հետ անուղղակի կապ ունեցող Կարեն Փարեմուզյանի առաջադրումը «սառույցին գրվեց»։ Խեչումյանը Լոռվա մարզպետի դասընկերն է եւ այժմ մրցակից չունի այս ընտրություններում, քանի որ նրանից բացի ինքն առաջադրվել է անկուսակցական Նիկոլայ Դավթյանը, որը, ըստ տեղացիների, ձեւական թեկնածու է։ Զրուցեցինք Խեչումյանի հետ։

- Ինչպե՞ս եք պատրաստվում ընտրություններին, անհետաքրքիր չէ՞ առանց մրցակցի։

- Որ ճիշտն ասեմ՝ ինձ համար կարեւոր չէ, ես նույն սկզբունքներով էլ շարունակում եմ, ընտրողի համար ի՞նչ կապ ունի, ընտրողն սպասում է քարոզարշավին, քարոզարշավն էլ քաղաքակիրթ ճանապարհով կանենք, ի՞նչ է եղել։

- Եվ ի՞նչ եք պատրաստվում խոստանալ ալավերդցիներին, օրինակ՝ խոստանալո՞ւ եք, որ քաղաքակիրթ մթնոլորտ կձեւավորեք քաղաքում․ Ալավերդին անհանգիստ է, գիտեք՝ կլանային բախում եղավ, զոհ եւ այլն։

- Խոսքը եթե վերաբերում է ծրագրային դրույթներին, քարոզարշավի ժամանակ կհրապարակվեն, դուք կիմանաք։

- Իսկ բարոյահոգեբանական մթնոլորտը պատրաստվո՞ւմ եք փոխել։

- Բարոյահոգեբանական մթնոլորտը… ես ըտենց խնդիր չունեմ, Ալավերդին ու ալավերդցին ինձ լավ են ճանաչում, իմ բարոյական եւ հոգեբանական կերպարին։

- Հիմա Ձեր բարոյական ու հոգեբանական կերպարին համարժեք մթնոլորտ կկարողանա՞ք ձեւավորել։

- Ոչ թե պատրաստվում եմ, այլ այնպես եմ անելու, որ ալավերդցին Ալավերդին ավելի շատ սիրի։ Իհարկե, ալավերդցի ասելով՝ խոշորացված համայնքը նկատի ունեմ։

- Իսկ դժվար չի՞ լինի՝ հայտնի թիմեր կան, հին վեճ, վենդետա…

- Դուք երեւի ինձ չեք ճանաչում, ես դժվարությունից չեմ վախենում, ես երկու բանից եմ վախենում՝ Աստծուց ու ժողովրդի դատից։ Ինձ համար մեծ պատիվ է ժողովրդին ծառայելը, ու ես 15 տարի ծառայել եմ իմ ժողովրդին՝ ե՛ւ համայնքային ծառայության մակարդակով, ե՛ւ քաղծառայողի։

- Փաստորեն, կարծում եք, որ համայնքի ղեկավարը կարող է քաղաքի մթնոլորտը փոխել, իսկ ինչո՞ւ նախկին ղեկավարները չեն կարողացել փոխել քաղաքի մթնոլորտը, եւ տարիներ շարունակ չլուծված վեճեր, բախումներ…

- Եթե համայնքի ժողովուրդը տենա, որ իրա ղեկավարն իրա քաղաքը սիրում ա ու անմնացորդ ա սիրում ու պատրաստ ա իր համայնքին ու պետությանն անմնացորդ ծառայի, չեմ կարծում, որ ալավերդցին դա չգնահատի ու չփոխվի։ Ես ալավերդցուն ավելի լավ եմ ճանաչում, քան դուք։

- Նույնիսկ կրիմինալ թիմերո՞ւմ։

- Ա՛յ հարգելիս, կրիմինալ թիմերի վերաբերյալ խնդրում եմ իրավասու մարմիններին հարցրեք։

- Բայց Դուք էլ եք պատրաստվում համայնքի ղեկավարում ստանձնել։

- Դեռ թող տեսնենք՝ ընտրվո՞ւմ եմ, թե՞ չէ։

- Կան տեղեկություններ, որ այդ իրավասու մարմինները, խոսքը, օրինակ, ոստիկանության մասին է, ի դեմս պետի, նույնպես ենթարկվում են կրիմինալ բանակներին։ Վերջին դեպքերից հետո ասում էին, որ ոստիկանապետին հորդորել են 6-ից հետո դուրս չգալ տնից։

- Ախր, ես ի՞նչ կապ ունեմ այդ ամենի հետ, Դուք ուզում եք, որ ես ընտրությունների՞ց խոսեմ, թե՞ ինչից։ Ինչ վերաբերում է համայնքի ղեկավարի օրենքով վերապահված լիազորություններին, դուք նկատելի տարբերություն կտեսնեք կատարման առումով, դա կլինի հասարակական կարգի պահպանման ոլորտում, թե ուրիշ ոլորտներում։

- Իսկ ճի՞շտ է ասում ժողովուրդը, որ Դուք քաղաքապետարանում աշխատելիս մանկապարտեզի մասնաշենք եք սեփականաշնորհել ու հիմա այդտեղ եք ապրում։

- Ա՛յ հարգելիս, դու արդեն ուրիշ բաներ ես խոսում, ես ինչ արել եմ, արել եմ օրենքի սահմանած կարգով։

- Այսինքն՝ օրինական ճանապարհո՞վ եք ձեռք բերել այդ շենքը։

- Ես արդեն պատասխանեցի։

- Չեք հերքում՝ այսինքն։

- Ոչ։

- Բնակվում եք մանկապարտեզի շենքի երկրորդ հարկում։

- Խնդրում եմ բառերը ճիշտ օգտագործեք։

- Դե, նախատեսված է եղել մանկապարտեզի համար։

- Լավ, հաջողություն։

- Ասում են՝ 2-րդ հարկում Դուք եք ապրում, 1-ինում խոզեր եք բուծում…

- Հարգելիս, ամոթ ա, ցտեսություն… Ի՞նչ եք ուզում, աշխատող մարդուն ի՞նչ հարց եք տալիս, վա՞տ է, որ էս ժողովրդի համար ապրում ու ստեղծում եմ, բա էդ ի՞նչ հարց եք ինձ տալիս։

- Հարեւանները բողոքում են, թե Ձեր խոզերի գարշահոտությունը խանգարում է իրենց, Ձեզ չի՞ խանգարում։

- Մարդու վրայից է գարշահոտություն գալիս, Դուք ինձ ասում եք՝ խո՞զ ես պահում, թե՞ չէ, հա՞։ Դուք պտի լավ զգաք, որ ես էդ մակարդակից եմ ժողովրդին հասկանում։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Դիտվել է 1112 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan