Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 24.Սեպտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Վթարային ջրանջատում Գյումրիում Ժիրայր Սեֆիլյանի առաջարկած ցանկը իսկապես խայտ... «Այ տղա, քեզ սելֆի անելու՞ ենք ուղարկել, գործ... Ավտոմեքենա է այրվել ԱԻՆ-ում հրդեհների վերաբերյալ վերլուծություն ի... Երթեւեկության կազմակերպման փոփոխություն Հրայր Թովմասյանը դոկտորական թեզ է պաշտպանել Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ սեպտեմբերի 24-ի համար Բորիս Ջոնսոնը Իրանին կոչ է արել` դադարեցնել հ... Թուրքիան եւ Ռուսաստանը պլաններ ունեն Իդլիբում... Արձագանքելով Ժիրայր Սեֆիլյանի կոչին Կահիրեում վախճանվել է «Մուսուլման եղբայրների»... Ուկրաինան ձգտում է երթեւեկի անվիզա ռեժիմ հաստ... Հրաժարական է տվել Ստամբուլի քաղաքապետը Թայմիրում արջը 6-ամյա տղայի է սպանել Թուրքիան պատրանքներ ունի, որ ահաբեկչությունն ... «Հըզբոլլահը» հայտարարել է, որ պատրաստ է պատեր... Հայաստանը միացավ Անդրսահմանային էլեկտրոնային ... Մեքսիկայում կրկին երկրաշարժ է գրանցվել
Ամենաընթերցված լուրերը
Վթարային ջրանջատում Գյումրիում Ժիրայր Սեֆիլյանի առաջարկած ցանկը իսկապես խայտ... «Այ տղա, քեզ սելֆի անելու՞ ենք ուղարկել, գործ... Ավտոմեքենա է այրվել ԱԻՆ-ում հրդեհների վերաբերյալ վերլուծություն ի... Երթեւեկության կազմակերպման փոփոխություն Հրայր Թովմասյանը դոկտորական թեզ է պաշտպանել Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ սեպտեմբերի 24-ի համար Բորիս Ջոնսոնը Իրանին կոչ է արել` դադարեցնել հ... Թուրքիան եւ Ռուսաստանը պլաններ ունեն Իդլիբում... Արձագանքելով Ժիրայր Սեֆիլյանի կոչին Կահիրեում վախճանվել է «Մուսուլման եղբայրների»... Ուկրաինան ձգտում է երթեւեկի անվիզա ռեժիմ հաստ... Հրաժարական է տվել Ստամբուլի քաղաքապետը Թայմիրում արջը 6-ամյա տղայի է սպանել Թուրքիան պատրանքներ ունի, որ ահաբեկչությունն ... «Հըզբոլլահը» հայտարարել է, որ պատրաստ է պատեր... Հայաստանը միացավ Անդրսահմանային էլեկտրոնային ... Մեքսիկայում կրկին երկրաշարժ է գրանցվել Վերնիսաժի մոտ տեղի ունեցած սպանության գործով ... Խուլիգանության և բռնություն գործադրելու փաստե... Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԽՍՀՄ ժողովր... Հայաստանի արտգործնախարարը Նյու Յորքում հանդիպ... Շոկոլադի դիետա Բիլ Քլինթոնի վեպի հիման վրա թրիլլեր կնկարահան... Իրանը կավելացնի իր հրթիռային պոտենցիալը. Հասա... Քննիչն էնքան «դավադիտ» արեց, որ գրեցի․ «Իգլայ... Մեղադրանք է առաջադրվել Նորաշեն համայնքի ղեկավ... 3 անձի դանակահարություն Սյունիքի մարզում. մեկ... Սաուդցի աստվածաբանին արգելել են քարոզել կանան... Լորդ Մարտին Քալանանը Ծառուկյանի հրավերով այցե... Ինձ հարցնում էր՝ ո՞նց կարող եմ թանաքոտված թղթ... Եվրոպան դեռ երկար կմնա կախված ռուսական գազից ... «Իգլան» ցանկացել են վաճառել քրդերին՝ կռվելու ... Իրանը նոր հրթիռ է ցուցադրել, որից անհանգստացա... Վարչական վերաքննիչ դատարանի դատավորի լիազորու... Հմայակ Հովհաննիսյանի հետ ես ո՞նց համագործակցե... Կրթության եւ գիտության, մշակույթի նախարարները... Մերկելի որոշումը կհետաքննվի Միացյալ Թագավորությունում կսառեցնեն անլեգալ մ... Մի՛ խոսեք ձեր դաշնակիցների հետ ուժի լեզվով․ Վ... Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպե... Սերժ Սարգսյանը շնորհավորել է Շուշան Պետրոսյան... Հանձնարարականը եղել է ոչ թե այս վարչապետի, այ... Պատկերացնո՞ւմ եք, ասենք, Ժան Գաբենը՝ Ֆրանսիայ... Պլանային ջրանջատում Կենտրոնում «Բագին» ամսագիրը 55 տարեկան է Շինարարություն վտանգավոր գոտում, Հրազդանի քաղ... ․․․ Թե ինչ արեց Զինվորն ավտոբուսում
Հարցում

Արգամ Աբրահամյանն այցելել է Ալիկ Սերգեյիչին

Վաղը ՀՀԿ Արտաշատի կառույցում նիստ կգումարվի, եւ կորոշեն, թե նոյեմբերին Արտաշատ քաղաքում կայանալիք ընտրություններին ում թեկնածությունն է ներկայացվում ՀՀԿ-ում։ Չնայած օրերս ՀՀԿ-ում արդեն որոշել են թեկնածուին, նիստի ժամանակ պարզապես կներկայացվի շարքերին։ Թեկնածուն երիտասարդ Կարեն Բենիամինյանն է՝ մոտ 35-40 տարեկան, Արարատի ՀՀԿ երիտթեւի ղեկավարը։ Կարենի հայրը ՀՀԿ շրջանային կառույցի ղեկավարն է, իսկ ամենակարեւորը՝ թեկնածուն Գազի Հովոյի սանիկն է, «Էյ-Ի-Ջի» գազի ներտնային սպասարկման ծառայության մարզային պատասխանատուն։

Հիշեցնենք, որ Արտաշատի քաղաքապետի պաշտոնը թափուր մնաց այն բանից հետո, երբ Հովիկ Աբրահամյանի քաղաքապետ որդին՝ Արգամ Աբրահամյանը, աներոջ՝ Գագիկ Ծառուկյանի նախընտրական դաշինքի ռեյտինգային ցուցակով դարձավ ԱԺ պատգամավոր:

Ի սկզբանե Աբրահամյանները տրամադրված էին կենաց-մահու պայքարի արդյունքում Արտաշատը պահել ու չհանձնել իշխանությանը, վերջինն էլ քաղաքական գրոհ ձեռնարկեց մարզում Աբրահամյանի կողմնակիցների դեմ՝ դպրոցի տնօրեններ, քաղաքապետարանի եւ մարզպետարանի աշխատակիցներ ազատվեցին աշխատանքից եւ այլն։ Արգամ Աբրահամյանը նախկինում մի առիթով հայտարարել էր, թե հայրն ազգուտակի շրջանում ասել է, որ Արտաշատի քաղաքապետի պաշտոնի համար թեկնածու առաջադրելու որոշում են կայացրել, իսկ թե ում, դեռ չի հստակեցրել: Թեպետ ամենահավանական թեկնածուն Գագիկ Պողոսյանն էր՝ Արգամի տեղակալը քաղաքապետության շրջանում, որն այժմ էլ շարունակում է քաղաքապետարանում իր աշխատանքը։ Արգամ Աբրահամյանը նաեւ ֆեյսբուքյան լուսանկարներ հրապարակեց Արտաշատի բակերում կատարած ասֆալտապատումից՝ ասելով, թե, չնայած քաղաքապետի պաշտոնը թողել է, բայց միշտ լինելու է արտաշատցիների կողքին: Սակայն վերջին շրջանում Հովիկ Աբրահամյանի եւ Սերժ Սարգսյանի հարաբերությունների կարգավորման լուրերին զուգահեռ, Արտաշատում Աբրահամյանների պասիվությունն էլ է ակնհայտ դարձել։ Հովիկ Աբրահամյանի շրջապատից տեղեկացնում էին, որ նախկին վարչապետը երկու քարի արանքում է, ներիշխանական վերադասավորումների փուլում չի ցանկանում ծանրացնել նժարի եւ ոչ մի կողմը։ Քանի դեռ չեն լուծվել Սերժ Սարգսյան, թե Կարեն Կարապետյան դիլեման եւ 2018-ին վարչապետի հարցը, Հովիկ Աբրահամյանը չի ցանկանում ռիսկի գնալ, քանի որ քաղաքական հավակնություններ ունի եւ ցանկանում է ապագայում գոնե փոխվարչապետի պաշտոն զբաղեցնել՝ լինի դա Սերժ Սարգսյանի, թե Կարեն Կարապետյանի վարչապետության դեպքում։ Ավելին՝ տեղեկություններ կան, որ Աբրահամյանները մինչեւ անգամ պատրաստ են աջակցություն հայտնել այն թեկնածուին, որին կընտրի ՀՀԿ-ն, բայց որը նաեւ իրենց համար ընդունելի թեկնածու կլինի։ Սակայն այս պարագայում ստացվում է, որ ՀՀԿ-ի ընտրությունը կայացել է, եւ ընտրվել է մեկը, որն Աբրահամյանների վաղեմի հակառակորդ Գազի Հովոյի սանիկն է։ Երեկ Արգամիչի շրջապատից մեզ վստահեցնում էին, որ եթե ՀՀԿ-ի ընտրությունը կանգնի Կարեն Բենիամինյանի վրա, ապա, ամենայն հավանականությամբ, Աբրահամյանները թեկնածու կառաջադրեն։ Ուշագրավ է, որ երեկ խորհրդարանում Արգամ Աբրահամյանն այցելել է Ալիկ Սարգսյանին եւ քննարկել թեկնածուի հարցը․ Ալիկ Սերգեյիչն է ՀՀԿ-ից նշանակվել Արտաշատում ընտրությունների պատասխանատու։

Ալիկ Սարգսյանից փորձեցինք ճշտել Արգամի հետ զրույցի բովանդակությունը։ «Մեր խոսակցությունը տեւել է երկու րոպե, այո՝ քննարկել ենք Արտաշատի քաղաքապետի թեկնածուի հարցը։ Ինքը հարցրեց՝ ճի՞շտ ա, որ Բենիամինյան Կարենին եք որոշել, ասացի՝ հա, հարցրեցի իր կարծիքը, ասեց՝ պրինցիպի՝ նորմալ է։ Ուրիշ թեմա՝ իրանք դնելու, են թեկնածու, չեն դնելու եւ, առհասարակ, ոչ մի այլ հարց չի քննարկվել»,- ասաց Սարգսյանը։ Միեւնույն ժամանակ հավելեց, թե երկու թեկնածու կա, վաղը տարածքային խորհրդի նիստում կորոշեն, թե ում են վերջնական ընտրում։ Թե ով է երկրորդ թեկնածուն, չասաց, ճշտմանը՝ առավել հավանական է Բենիամինյանի՞ թեկնածությունը, Սարգսյանը դրական պատասխան տվեց։ Հետաքրքիր է, թե ինչ որոշում կկայացնեն Աբրահամյանները։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Դիտվել է 2265 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan