Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 21.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Հրանտ Բագրատյանի տասնմեկ թեզիսները եւ Ռեֆորմա... Էլեկտրական հեծանիվների կայանի եւ արտաքին LED ... Անտունները գիշերն անցկացրել են բանկում․ Լուսա... Բացահայտվել է բնակարանային գողությունը Նա նույնասեռական է եւ ապրում է ծեր կնոջ հետ․Ա... Ուրուգվայում թույլատրվել է մարիխուանայի վաճառ... Զինվորականներ են վթարի ենթարկվել Ինչո՞ւ պիտի մոմն ազատված լինի ԱԱՀ-ից, գիրքը՝ ... Որքան ես եմ խանգարել բանակին, նույնքան էլ՝ ին... ԵՄ-ն վերահաստատել է իր ստանձնած պարտականությո... Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն... Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 20... Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման Ես ՀԿ, ԴՕՍԱՖ եմ ղեկավարում, իմ պրոբլեմներն ու... Ինչո՞ւ ամերիկացիներն իրենց աշխատողներին չեն թ... Ռուսաստանում հայերի են սպանել (տեսանյութ) Արեւմուտքի հետ հարաբերություններում ռուսների ... Հետիոտնի իրավունք. քաղաքացիական գիտակցություն
Ամենաընթերցված լուրերը
Հրանտ Բագրատյանի տասնմեկ թեզիսները եւ Ռեֆորմա... Էլեկտրական հեծանիվների կայանի եւ արտաքին LED ... Անտունները գիշերն անցկացրել են բանկում․ Լուսա... Բացահայտվել է բնակարանային գողությունը Նա նույնասեռական է եւ ապրում է ծեր կնոջ հետ․Ա... Ուրուգվայում թույլատրվել է մարիխուանայի վաճառ... Զինվորականներ են վթարի ենթարկվել Ինչո՞ւ պիտի մոմն ազատված լինի ԱԱՀ-ից, գիրքը՝ ... Որքան ես եմ խանգարել բանակին, նույնքան էլ՝ ին... ԵՄ-ն վերահաստատել է իր ստանձնած պարտականությո... Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն... Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 20... Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման Ես ՀԿ, ԴՕՍԱՖ եմ ղեկավարում, իմ պրոբլեմներն ու... Ինչո՞ւ ամերիկացիներն իրենց աշխատողներին չեն թ... Ռուսաստանում հայերի են սպանել (տեսանյութ) Արեւմուտքի հետ հարաբերություններում ռուսների ... Հետիոտնի իրավունք. քաղաքացիական գիտակցություն Մադուրոն ընդդիմադիր նահանգապետերին սպառնացել ... Արցախում երկու զինվոր է մահացել ՍԴ որոշումը ծափահարությունների արժանի որոշում... Վրաստանում ՏԻՄ ընտություններ են Հոր վրա, անկախ ամեն ինչից, չեն ծիծաղում․․․ Կրթաթոշակներն ուշացնում են Թրամփը, հավանաբար, կշրջափակի Քենեդու սպանությ... Եթե ջրառ չանեինք, կունենայինք 6 սմ պլյուս, ոչ... ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի... «Առավոտ». Սամվել Ալեքսանյանի քույրը օբյեկտ է ... «Ժամանակ». Ամորձատում. Վերահսկիչ պալատի փոխար... «Հրապարակ». Նախկին աշխատակիցները դատի են տվել... «Հրապարակ». Ինչո՞ւ հայերը Ուկրաինայում չեն դի... «Ժողովուրդ». Բժիշկը՝ ամբաստանյալի աթոռին Բուհը քանդվում է «Ժողովուրդ». Բուժհաստատությունները՝ դժվար կաց... «Հրապարակ». Անփոխարինելին «Ժողովուրդ». Ստիպված կլինենք ցտեսություն ասել... «Հրապարակ». Նախագահը թեման քըրթ փակեց. ՀՀԿ ԳՄ... «Ժողովուրդ». Վարչապետի գլխավոր խորհրդականը` Գ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 21-ի համար Կանայք են տղամարդկանց սադրում բռնաբարության. ... Կիևի ակցիայի կազմակերպիչները Ուկրաինան ապակայ... Վրաերթ՝ Ավան վարչական շրջանում Լոմոնոսովի անվան համալսարանից մարդկանց տարհան... Քսենյա Սոբչակը շտաբ է ձևավորում ՄԱԿ-ը մեծ հնարավորություններ ունի, որոնք նախկ... Զոհված զինվորը տան միակ տղան էր (լուսանկարներ... Եգիպտոսում ահաբեկիչների հետ բախման արդյունքու...
Հարցում

Խայտառակություն

Օրերս գործի բերումով Երևանի մի քանի հասցեներ պետք է այցելեի: Ով երբևէ փորձել է, այսպես կոչված, կորած-մոլորած, գլխավոր փողոցներից կտրված, հետ ընկած փողոցներում հասցեներ որոնել, կարծում եմ, կհասկանա, թե ինչի միջով անցա ես, մինչև որ գտա, օրինակ, Շիրակի փողոցի 6-րդ փակուղին կամ Սուրենյանց փողոցը: Հեշտ չէր հայտնաբերելը նաև Նոր Նորքի 8-րդ մ/շ, Մինսկի փողոց, 5/8-ը, որը, ինչպես պարզվեց, քթիս տակ էր, բայց այդ մասին պատմությունը, ավելի ստույգ` Երևանի քաղաքապետարանի և Նոր Նորքի վարչական շրջանի համապատասխան ծառայությունները լռում էին: Իսկ այն, ինչի ականատես եղանք Բագրատունյաց փողոցում, ուղղակի սպանում էր: Փողոցի մի կողմի շենքերի վրա նշված է Բագրատունյաց փողոց, մյուս կողմի շենքերի վրա` Թամանցիների: Սա, թերևս նորամուծություն է, որպեսզի հնարավորինս դժվար գտնես Բագրատունյաց 49 հասցեն, որովհետև այն իրականում Թամանցիների շարքի վրա է: Բայց ասում են` չկա չարիք, առանց բարիքի: «Բագրատունյաց-Թամանցիների» փողոցի այս պատմությունը լավ նախադեպ է Տարոն Մարգարյանի և «Ելքի» ավագանու վեճը հարթելու համար: Նույն կերպ կարելի Լենինգրադյան փողոցի մայթերից մեկը անվանափողել Լեոնիդ Ազգալդյանի փողոց և հարցը լուծել:  

Ցուցանակների բացակայությունը, թաղապետարանների անտեղյակությունն իրենց վարչական շրջանի փողոցների գտնվելու վայրից (մի անգամ այս հարցով դիմեք Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի նստավայր և ինքներդ համոզվեք), տեղեկատու ծառայության տրամադրած կցկտուր տվյալները ( վայրի նկարագրություն չեն տալիս, միայն վարչական շրջանն են ասում) քառակի, հնգակի դժվարացնում են կոնկրետ հասցեների որոնումը:

Այս իրավիճակում ակամա հիշում ես ընտրությունների ժամանակ անընդհատ վեր հանվող թեման, թե ընտրացուցակներում հասցեներ են ավելացրել, թղթի վրա ամբողջական փողոցներ են գրել: Հիմա տեսնում եմ, որ ճշմարտությունից այնքան էլ հեռու չեն այդ կարգի հայտարարությունները: Դե արի ու այս սոդոմ-գոմորի մեջ հասկացիր` ո՞վ է Երևանի ընտրող, ով` Հաջղարեցի:

Ավելի լավ Երևան կառուցողներ, չե՞ք կարծում, որ ժամանակն է կարգի բերելու այս վիճակը, որն առաջացել է հայրենասիրության բումի տակ կատարված անվանափոխությունների, զանազան շենք-շինությունների տրված կամայական հասցեների, նորահայտ հասցեները քարտեզներ և տեղեկատուներ չմուտքգրելու հետևանքով: Կա՞ն մարդիկ, որ զբաղվում են այս հարցով, կա՞ն մարդիկ, որոնք պետք է զբաղվեն, բայց չեն զբաղվում: Ե՞րբ պետք է վերականգնվեն փողոցների անունների և շենքերի համարների ցուցանակները: Չենք ասում, լուսավորվեն, այլ ընդամենը վերականգնվեն:

Էդիկ Անդրեասյան 

Դիտվել է 1434 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan