Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 19.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
ԻՊ-ը նոր «սեպտեմբերի 11» է նախապատրաստում. Էշ... «Փրկության քարտեզը» կբարձրանա հայկական էկրան Հաջող մեկնա՞րկ, թե՞ տապալված բանակցություններ Կարագը թանկացել է Ռուսաստանում Ընդդեմ եւ հանուն բռնության Հերթը վոլեյբոլինն է Մոսկվայում հայազգի տղամարդու սպանության մեջ կ... Չինական դպրոց են կառուցում, բայց դեռ պարզ չէ՝... Վերջին պահերին խցում ում հետ է եղել Լևոն Հայր... Առաջին տիկինը՝ Նադեժդա Սարգսյանի ծննդյան տոնի... Եթե «Հին Երեւանը» չլիներ, այդ 14 հուշարձան շե... ՃՈ-ն թույլ է տալիս, որ նախկին համարների տերեր... Պատերազմը Կորեայում կարող է դառնալ գլոբալ ողբ... Խոշոր հրդեհ Գեղարքունիքում, 4 տուժածներից 2-ն... Որտե՞ղ են 90-ականների համարձակ ու հետաքրքիր հ... Խաչատուր Գիշչյանին հնարավոր է սրտի շտապ վիրահ... Մի հատ շատ լավ գիրք ունեի մեքենայի մեջ, եթե դ... Կառավարության նիստը՝ լուսանկարներով (ֆոտոշարք... ԱՄՆ Կոնգրեսում պաշտպանում են ռոհին մուսուլման... Վարչապետը հանձնարարեց նվազեցնել խցանումները
Ամենաընթերցված լուրերը
ԻՊ-ը նոր «սեպտեմբերի 11» է նախապատրաստում. Էշ... «Փրկության քարտեզը» կբարձրանա հայկական էկրան Հաջող մեկնա՞րկ, թե՞ տապալված բանակցություններ Կարագը թանկացել է Ռուսաստանում Ընդդեմ եւ հանուն բռնության Հերթը վոլեյբոլինն է Մոսկվայում հայազգի տղամարդու սպանության մեջ կ... Չինական դպրոց են կառուցում, բայց դեռ պարզ չէ՝... Վերջին պահերին խցում ում հետ է եղել Լևոն Հայր... Առաջին տիկինը՝ Նադեժդա Սարգսյանի ծննդյան տոնի... Եթե «Հին Երեւանը» չլիներ, այդ 14 հուշարձան շե... ՃՈ-ն թույլ է տալիս, որ նախկին համարների տերեր... Պատերազմը Կորեայում կարող է դառնալ գլոբալ ողբ... Խոշոր հրդեհ Գեղարքունիքում, 4 տուժածներից 2-ն... Որտե՞ղ են 90-ականների համարձակ ու հետաքրքիր հ... Խաչատուր Գիշչյանին հնարավոր է սրտի շտապ վիրահ... Մի հատ շատ լավ գիրք ունեի մեքենայի մեջ, եթե դ... Կառավարության նիստը՝ լուսանկարներով (ֆոտոշարք... ԱՄՆ Կոնգրեսում պաշտպանում են ռոհին մուսուլման... Վարչապետը հանձնարարեց նվազեցնել խցանումները Հյուսիսային Կորեան կրկին սպառնացել է ԱՄՆ-ին Իմ ընկերը հայ է, այստեղ հայեր կա՞ն․ Ջասթին Բի... Կիեւում պարզաբանել են Պորոշենկոյի կեցվածքը Սերժ Սարգսյանն Ազգային ժողովի ընդունած մի շար... Արտակարգ միջադեպ Խարկովում, կա առնվազն վեց զո... Վթար Շվեյցարիայում, կա 37 տուժող Հասմիկ Պապյան․ սիրելի Լևոն, ներիր մեզ Մերիլենդյան մարդասպանին բռնել են Եվրոպական երկրներից այնպիսի բաներ են պատմում,... Ի՞նչ է թաքցնում «Պանտերայի» տնօրենը «Ժողովուրդ». Էդուարդո Էռնեկյանը դատի է տվել Ա... Լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում «Հայկական ժամանակ»․ Որտեղ են գիշերում եւ ճաշո... «Ժամանակ». Ռուսական թալան-2. «Հարավկովկասյան ... «Հրապարակ». Ատոմակայանի կոնսերվացումը ձեւական... «Հրապարակ». Ընտանեկան բռնության կանխարգելման ... «Ժողովուրդ». ՔԿ- Ոստիկանություն միջգերատեսչակ... Ցավալի վախճան «Ժողովուրդ». Վարդենիսի բնակիչները դժգոհում են... «Հրապարակ». Ինչո՞ւ է հարցից ջղաձգվում վարչութ... «Ժողովուրդ». Կոնֆլիկտի հանդեպ ես չեմ տեսնում ... «Հրապարակ». Լոռեցիները շատ բան մտածել, քիչն ե... «Ժողովուրդ». Կառավարությունը որոշել է պարզապե... «Հրապարակ». ԵՄ հարեւանության ծրագրի վերջնական... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 19-ի համար Չկա Պուտինը՝ չկա Ռուսաստանը. Վոլոդինը չի ամաչ... Մոլդովայի նախագահը խորհրդարանը ցրելու պահանջո... Դոնալդ Տուսկը ԵՄ գագաթնաժողովից Brexit-ի հարց... Ռուսաստանը կրկին ամերիկյան գանձապետական արժեթ...
Հարցում

Անվանափոխության սահմանը

Որքան հիշում եմ՝ Անյես Վարդայի ֆիլմերից մեկում հերոսը Փարիզի մասին խորհելիս ասում է․ «Ինչո՞ւ երբեւէ փողոցները չեն վերանվանում այն մարդկանց անուններով, որոնք դեռ ողջ են եւ ապրում են այս քաղաքում»։ Եվ տալիս է նախընտրելի անուններ, որոնց շարքում հնչում է նաեւ Շառլ Ազնավուրի անունը։ Կարծում եմ՝ արժե սրա շուրջ մտածել․ մտածել նաեւ ներկայի մասին, ապրողի մասին։ Վերջին օրերին թեժ քննարկումների արժանացած փողոցների անվանափոխության թեման գնալով օրինաչափություններից զուրկ տարածքներ է նվաճում։ Արդ․ մայրաքաղաքի փողոցների անվանափոխությունն առաջին հերթին քաղաքական մտադրության, իշխանության պատկերի, ռեժիմի բնույթը ցուցանող կամքի հրամայականն է։ 

«Վերասահմանված արժեհամակարգն» ամենուր ընդգծվելու, անձնացույց լինելու ցանկությամբ է վառվում։ Արդյոք այս պահին Լենինգրադյան փողոցը մեծ հաշվով առնչություն ունի՞ այն պատմության հետ, որը սահմանել է նրան, թե այն արդեն սեփական պատմության արդյունքն է՝ սերունդների կյանքի, կեցության, սիրելի փողոցի հետ կապված հիշողությունների ամբողջականություն, որը թանկ արժե, եւ գուցե պետք չէ սուր քաշել այդ նշանի վրա, որը քեզ, քո ողջ իմացական կյանքը ճանաչել է տալիս։ Մեր Լենինգրադյանը մեր Լենինգրադյանն է, մեր Կիրովականը մեր Կիրովականն է, Լենինականն էլ՝ սիրելի Լենինականը։

Բառերն ու նշաններն ավելի ինքնակա են, քան մենք կարծում ենք, նրանց առանձնակի պատմությունը կապվում է յուրաքանչյուր մարդու անձնական պատմության հետ՝ մարդեղենանում։ Այդուհանդերձ, չափի զգացումը կորցնելն էլ մի բան չէ։ Շենգավիթ համայնքի տարածքում գտնվող Տիմիրյազեւի փողոցի անվանումը՝ ի պատիվ ռուս մեծ բնախույզ-ֆիզիոլոգ Կլիմենտ Արկադեւիչ Տիմիրյազեւի, տարօրինակորեն խրթին, մի տեսակ անյուրացնելի բնույթ ունի։ Իսկ, ահա, Նուբարաշեն համայնքում գտնվող Չմշկածագի փողոցի անվանումն ինձ շատ է դուր գալիս։ Այն անվանակոչվել է հայկական Ծոփաց նահանգի Ծոփք Շահունյաց բնակավայրի, բերդավայրի անվամբ։
«Կհանդիպենք Չմշկածագի փողոցում»․․․

Հիանալի է, գրեթե ճապոնական հոքու է։ Կամ Դեղատան փողոց, Տպագրիչների փողոց, Քեսաբցիների փողոց, Կաշեգործների փողոց, Որմնադիրների փողոց, անգամ Ֆիզկուլտուրնիկների փողոց․․․ սրանք անպարտադրական, եղբայրական, աշխատավորական անվանումներ են, որոնք հարգանքի տուրք են մատուցում մարդու կենսաստեղծ գործունեությանը։ Կուզեի այսօրինակ անվանումները շարունակական լինեին, կուզեի ավելի շատ եղբայրական անվանումներ լսել, քան իմպերատիվ-միահեծան։ Ինչ խոսք, ամեն պարագայում պիտի պայքարել յուրաքանչյուր իռացիոնալ, ծայրահեղական, աբսուրդային առաջարկների եւ, առհասարակ՝ դրանց երեւումների դեմ, նաեւ մտորել եղածի շուրջ՝ Լազոն, Կոտովսկին, Կույբիշեւը, Ֆրունզեն, որոնց անուններով փողոցներ ունենք, հեղափոխականներ էին, ռազմական-պետական գործիչներ, բայց մեր այժմյան մտավոր, մշակութային ապրելակարգում նրանք բացակա են, գրեթե անճանաչելի, ուստի կա՛մ պետք է գիտելիքով վերաբնակեցնել նրանց, կա՛մ իմացական պատշաճ կարգով հիմնական առանցքից դուրս դնել։

Արամ ՊԱՉՅԱՆ

Դիտվել է 321 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan