Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 24.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
«Հրապարակ». Դատավորներին պատժելու են իրավաբան... «Հրապարակ». Լեւոն Հայրապետյանի թաղման արարողո... «ժողովուրդ». Քենեդու սպանությունն ու հոկտեմբե... Հին ու նոր սերունդ «Ժողովուրդ». Նախկին գյուղապետը՝ մեղադրյալ «Հրապարակ». Մեկ օր շուտ է եկել՝ ստուգելու պատ... «ժողովուրդ». Պարտքեր կուտակելուց հետո տնօրենն... «Հրապարակ». Վրաստանում ՀՀ դեսպանի հարցը կարծե... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Հրապարակ». «Փարավոնում» է եղել եղել ողջ էլիտ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ` հոկտեմբերի 24-ի համար Ուկրաինայի ԱԾ-ն մանրամասներ է հաղորդել Դոնբաս... Ինչ որ մեկը կապը կտրել է. Գորբաչովը «Էխո Մոսկ... Անկարայի քաղաքապետը Էրդողանի հետ հանդիպումից ... Մենք նախագահի հետ չենք վիճել, այլ բանավիճել ե... Կրասնոյարսկի երկրամասում շրջխորհրդի պատգամավո... Հեմիլթոնը նվաճեց ԱՄՆ «Գրան պրին» Գեներալը՝ բանակում երեք տարի ծառայելու մասին ...
Ամենաընթերցված լուրերը
«Հրապարակ». Դատավորներին պատժելու են իրավաբան... «Հրապարակ». Լեւոն Հայրապետյանի թաղման արարողո... «ժողովուրդ». Քենեդու սպանությունն ու հոկտեմբե... Հին ու նոր սերունդ «Ժողովուրդ». Նախկին գյուղապետը՝ մեղադրյալ «Հրապարակ». Մեկ օր շուտ է եկել՝ ստուգելու պատ... «ժողովուրդ». Պարտքեր կուտակելուց հետո տնօրենն... «Հրապարակ». Վրաստանում ՀՀ դեսպանի հարցը կարծե... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Հրապարակ». «Փարավոնում» է եղել եղել ողջ էլիտ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ` հոկտեմբերի 24-ի համար Ուկրաինայի ԱԾ-ն մանրամասներ է հաղորդել Դոնբաս... Ինչ որ մեկը կապը կտրել է. Գորբաչովը «Էխո Մոսկ... Անկարայի քաղաքապետը Էրդողանի հետ հանդիպումից ... Մենք նախագահի հետ չենք վիճել, այլ բանավիճել ե... Կրասնոյարսկի երկրամասում շրջխորհրդի պատգամավո... Հեմիլթոնը նվաճեց ԱՄՆ «Գրան պրին» Գեներալը՝ բանակում երեք տարի ծառայելու մասին ... Պայքար մարտնչող ահաբեկչության դեմ. Վաշինգտոնո... Brexit-ի հարցով բանակցություններում նկատելի ա... Իրաքի արտգործնախարարը Պուտինին և Լավրովին հրա... Ռեքս Թիլլերսոնն այս անգամ անակնկալ այցելել է ... 32 մեդալ, որոնցից 18-ը՝ ոսկե, գումարած՝ 1 ռեկ... Պորոշենկոյի դեմ մահափորձ է կանխվել. Ուկրաինայ... Ավտովթար Երևան-Արմավիր ավտոճանապարհին. վարորդ... Նավթը համաշխարհային շուկայում թանկացել է Շվեյցարիայում կացնով զինված դեռահասը հարձակվե... 2018 թվականին Իրաքում տեղի կունենան պառլամենտ... Ուսուցողական պարտություն Չինաստանը 30 տարուց կդառնա աշխարհի գերհզոր տե... Մադրիդը մտադիր է իր ժամանակավոր ներկայացուցչի... Փրկարարները հայտնաբերել են բնակչի դին Մորը կասկածում են գումարի դիմաց նորածին երեխա... Հրդեհ Նորապատ գյուղում (թարմացված) Չեխիան ընտրեց իր Թրամփին Զանգում եք Ժողովրդական դերասանին, հարցնում եք... Սլովենիայում նախագահական ընտրությունների երկր... «Երևան` խելացի քաղաք» ռազմավարական ծրագրի իրա... Ռադիոհաղորդավարուհու առողջական վիճակը գնահատվ... Իսկ դու որտե՞ղ ես Նախարարը պահանջել է առանձնահատուկ ուշադրությո... Վալերի Միրզոյանը անհարգալից վերաբերմունք է դր... Վարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի Երևանում... Կոչ ենք անում ուշադրություն հրավիրելու համար․... Նախագահն ընդունել է Մխիթարյան միաբանության քա... Բացահայտվել են սուտ մատնության նոր դեպքեր. պա... ԱՄՆ-ն ռմբակոծել է Ռաքան, ինչպես ժամանակին Դրե... Հայաստանում կա ազատագրման և ազգային պետությու...
Հարցում

Ո՞վ կփոխարինի Հակոբ Ղազանչյանին Պատանի հանդիսատեսի թատրոնում

Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող Պատանի հանդիսատեսի թատրոնը շուտով նոր գեղարվեստական ղեկավար կունենա։ Հակոբ Ղազանչյանը, ով 1997-ից ղեկավարում է թատրոնը, մոտ երկու ամիս առաջ աշխատանքից ազատման դիմում է գրել։ Թե որն էր պատճառը, Հակոբ Ղազանչյանն ասում է, որ, միության աշխատանքներով եւ արտասահմանյան հրավերներով պայմանավորված, վերջին շրջանում քիչ ժամանակ էր հատկացնում թատրոնին. «Ինձ թվաց, որ թատրոնն արժանի է ավելի մեծ ուշադրության, եւ որոշեցի դուրս գալ։ Ուզում եմ ասել, որ դա իմ որոշումն է ու այն որոշումներից է, որին կոլեկտիվը դեմ էր ու մինչեւ հիմա դեմ է, խնդրում են, որ հետ գնամ, բայց ես այլեւս չեմ ուզում»։ 

Ինչ վերաբերում է արդեն իր նախկին պաշտոնին հավակնող թեկնածուներին ու շրջանառվող անուններին, ապա, Ղազանչյանի կարծիքով, լավ է, որ անուններ կան. «Շատ վատ կլիներ, եթե մոլորված մտածեինք, թե ով է լինելու։ Անուններ կան, բոլորն էլ արժանի մարդիկ են»։ Այն դիտարկմանը, որ հիմնականում Վիգեն Ստեփանյանի եւ Դավիթ Հարությունյանի անուններն են շոշափվում, Հակոբ Ղազանչյանն ասաց. «Էլի անուններ են շոշափվում, ես չեմ կարող վստահ ասել, համենայնդեպս, ինձ ասացին, որ մարդկանց թեկնածություններ կան։ Էլի եմ ասում՝ բոլորն էլ արժանի մարդիկ են, թեկուզ հենց Վիգեն Ստեփանյանի եւ Դավիթ Հարությունյանի վերաբերյալ, երկուսն էլ արժանի են եւ կարող են լինել»։

Հակոբ Ղազանչյանն շտապում է ճշտում մտցնել. քանի որ թատրոնը քաղաքապետարանի ենթակայության տակ է, եւ սա էլ ոչ թե տնօրենի, այլ գեղղեկավարի ընտրություն է, ապա ընտրելու է ոչ թե կոլեկտիվը, այլ նշանակելու է քաղաքապետարանը, կոլեկտիվի կարծիքը կարող է կա՛մ հաշվի առնվել, կա՛մ՝ ոչ. «Ի սկզբանե դեմ եմ այն սկզբունքին, որ կոլեկտիվը որոշի՝ իրեն հարմար մարդ գա ղեկավարի։ Ես գտնում եմ, որ պետք է նշանակի վերադաս մարմինը ու ինքն էլ պատասխանատու լինի այն մարդու համար, ում նշանակել է, ոչ թե հետո ասի՝ դուք այդպես ուզեցիք, եւ ձեր ուզածով եղավ։ Կարծում եմ, ողջ կոլեկտիվի՝ չէ, բայց կոլեկտիվի առաջատար ստեղծագործական կազմի հետ խորհրդակցություն, այնուամենայնիվ, կլինի։ Նրանց հետ նույնպես կքննարկվի, բայց որոշում պետք է կայացնի քաղաքապետարանը»։

Այսինքն՝ միայն լսելու են կոլեկտիվի կարծիքը, եւ վե՞րջ։ «Չեմ կարծում, որ ուղղակի լսեն, կարծում եմ՝ հետեւություն կլինի, այդ հանգամանքը նկատի կունենան նույնպես։ Իսկ ընդհանրապես՝ ես գտնում եմ, որ «կոլեկտիվ» հասկացությունը պետք չէ դոգմա սարքել, ասել՝ կոլեկտիվն ուզում է։ Կոլեկտիվն ամենառոտացիոն մասնիկը պետք է լինի յուրաքանչյուր ստեղծագործական կազմում, որովհետեւ հավերժ աշխատողներ, դերասաններ չպետք է լինեն, պետք է լինեն դերասաններ, որոնք այսօր, այս պահին պետք են ռեպերտուարին, եւ կոլեկտիվը պետք է պարբերաբար թարմացվի։ Ի՞նչ է նշանակում՝ կոլեկտիվն ուզում է, կարող է նոր գեղարվեստական ղեկավար գա, իր հետ նոր մարդիկ բերի ու ասի՝ ես ուզում եմ, որ այս մարդիկ իմ հետ աշխատեն։ Դա գեղարվեստական ղեկավարի իրավունքը պետք է լինի, այլ կերպ չի կարող լինել, դրա համար պետք չէ ֆետիշացնել «կոլեկտիվ» հասկացությունը»։ Բայց նաեւ պետք էլ չէ թերագնահատել։ «Այո, դրա համար եմ ասում՝ կոլեկտիվի հետ՝ չէ, բայց գեղխորհրդի անդամների հետ կարելի է քննարկել եւ այդ մարդկանց կարծիքն իմանալ»։

Հակոբ Ղազանչյանը խուսափում է հավանական թեկնածուների մասին բոլոր հարցերից՝ հիմնավորելով այն այսպես. «Սա միակ դեպքն է, որ ես խոստացել եմ ոչ մի կարծիք չասել եւ չխառնվել նոր գեղարվեստական ղեկավարի ընտրությանը։ Հիմա եթե ես ասեմ իմ կարծիքը, դուրս կգա, որ արդեն ինչ-որ ինֆորմացիա եմ տալիս։ Դրա համար կարճ կասեմ ՝ ինչ անուններ որ լսել եմ, բոլորն էլ արժանի մարդիկ են»։

Ինչպես նշեց Ղազանչյանը, մինչեւ սեպտեմբերի 10-15-ը քաղաքապետարանը կլուծի այս հարցը, քանի որ սպասել այլեւս չի էլ կարելի՝ նոր թատերաշրջան է սկսվում. «Պետք է նոր աշխատանքներ սկսել, իսկ ուշացնելը, կարծում եմ, սխալ կլինի»։ Ինչ վերաբերում է իր գործունեությանը, ապա դա չի սահմանափակվի միայն Թատերական գործիչների միությունով․ կշարունակի բեմադրություններ անել, մտադիր է նաեւ Պարոնյան թատրոնում բեմադրություններ դնել, պայմանագրեր ունի Ռումինիայում, Մակեդոնիայում բեմադրություններ անելու. «Այդ կյանքն ինձ ավելի հետաքրքիր է թվում, եթե հանկարծ անակնկալ առաջարկներ չանեն»։

Օրվա ընթացքում պարզ դարձավ, որ շրջանառվում է նաեւ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսոր Տիգրան Գասպարյանի անունը, ով մեզ հետ զրույցում եղավ ավելի քան կարճ. «Բան չունեմ ասելու, սպասենք տեսնենք՝ ոնց եւ ինչ կլինի»։ Այսինքն՝ եթե նման որոշում կայացվի, պատրա՞ստ է թողնել գլխավոր ռեժիսորի գործը Սունդուկյանում եւ գնալ Պատանի հանդիսատեսի թատրոն։ Գասպարյանը հրաժարվեց լրացուցիչ մեկնաբանություններ անել։

Անդրադառնալով իր հնարավոր թեկնածությանը Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում՝ բեմադրիչ Վիգեն Ստեփանյանը մասնավորապես նշեց. «Կարող եմ ասել, որ շատ մոտ եմ խմբի դերասանների հետ, քանի որ 6 ներկայացում եմ բեմադրել այնտեղ, բոլորն էլ իրենց ժամանակին ունեցել են հաջողություն։ Շատ հարազատ, բարեկամական կապերի մեջ եմ այդ մարդկանց հետ, եւ, իհարկե, հաճելի կլիներ աշխատել այդ կոլեկտիվի հետ, սակայն ինչ-որ քայլեր ձեռնարկել՝ ծանոթ-անծանոթների խառնել այդ պաշտոնին տիրանալու համար, ես չեմ պատրաստվում, որովհետեւ գոնե արվեստում մարդու արած գործերը պետք է խոսեն իր փոխարեն։ Տվյալ դեպքում քաղաքապետարանը, նաեւ, խորհրդաբար, մշակույթի նախարարությունն է այդ հարցը լուծելու։ Եթե հաշվի առնվի նաեւ կոլեկտիվի կարծիքը, որը կարծես նույնպես դեմ չէ ինձ հետ շարունակել իր ստեղծագործական ճանապարհը, սիրով կընդունեմ։ Եթե այլ թեկնածություն ընդունվի, առաջինը ես կշնորհավորեմ։ Այդքանը, ուրիշ ոչինչ չեմ կարող ասել»։

Ինչ վերաբերում է բեմադրիչ Դավիթ Հարությունյանին, ապա նա իր եւ մյուս բեմադրիչների թեկնածությանը շատ նորմալ է վերաբերվում, բոլորն էլ իր գործընկերներն են։ Ասում է՝ թեեւ նրանք տարիքով ավելի մեծ են իրենից, բայց, դե, ինքն էլ արդեն երիտասարդ չէ. «Արդեն 40 տարեկան եմ եւ վաղուց արդեն մոտեցել եմ միջին սերնդին։ Ես իմ թատերական կարիերան այդ թատրոնից եմ սկսել, դեռ 2006-ից, ես այնտեղ արել եմ 5 ներկայացում։ Կարող եմ ասել, որ հետաքրքիր գաղափարներ կան, պատրաստ եմ աշխատել, կոլեկտիվի հետ շատ միահամուռ ենք եղել ներկայացումների ժամանակ, հետաքրքիր աշխատանքներ ենք ունեցել։ Իսկ մնացածի մասով կարող եմ ասել, որ ամեն մեկն իր ստեղծագործական ուղին ունի, հիմա թե որոշումը ոնց կկայացնեն, այդպես էլ կլինի։ Քավ լիցի, ես ոչ մեկի մասին ինձ իրավունք չեմ վերապահում որոշիչ բաներ ասել»։ Բեմադրիչը չի բացառում, որ թատրոնում լինեն մարդիկ, ովքեր կողմ ու նաեւ դեմ լինեն իր թեկնածությանը, բայց դա էլ նորմալ է. «Բոլոր տեղերում էլ դա իրավունք ունի այդպես լինելու։ Այնպես որ՝ ես շատ խաղաղ ու դրական եմ տրամադրված, բայց մեծ ցանկություն էլ կա աշխատելու, իսկ անելիքներ այնտեղ իսկապես կան»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է 1488 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan