Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 21.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն... Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 20... Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման Ես ՀԿ, ԴՕՍԱՖ եմ ղեկավարում, իմ պրոբլեմներն ու... Ինչո՞ւ ամերիկացիներն իրենց աշխատողներին չեն թ... Ռուսաստանում հայերի են սպանել (տեսանյութ) Արեւմուտքի հետ հարաբերություններում ռուսների ... Հետիոտնի իրավունք. քաղաքացիական գիտակցություն Մադուրոն ընդդիմադիր նահանգապետերին սպառնացել ... Արցախում երկու զինվոր է մահացել ՍԴ որոշումը ծափահարությունների արժանի որոշում... Վրաստանում ՏԻՄ ընտություններ են Հոր վրա, անկախ ամեն ինչից, չեն ծիծաղում․․․ Կրթաթոշակներն ուշացնում են Թրամփը, հավանաբար, կշրջափակի Քենեդու սպանությ... Եթե ջրառ չանեինք, կունենայինք 6 սմ պլյուս, ոչ... ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի... «Առավոտ». Սամվել Ալեքսանյանի քույրը օբյեկտ է ...
Ամենաընթերցված լուրերը
Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն... Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 20... Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման Ես ՀԿ, ԴՕՍԱՖ եմ ղեկավարում, իմ պրոբլեմներն ու... Ինչո՞ւ ամերիկացիներն իրենց աշխատողներին չեն թ... Ռուսաստանում հայերի են սպանել (տեսանյութ) Արեւմուտքի հետ հարաբերություններում ռուսների ... Հետիոտնի իրավունք. քաղաքացիական գիտակցություն Մադուրոն ընդդիմադիր նահանգապետերին սպառնացել ... Արցախում երկու զինվոր է մահացել ՍԴ որոշումը ծափահարությունների արժանի որոշում... Վրաստանում ՏԻՄ ընտություններ են Հոր վրա, անկախ ամեն ինչից, չեն ծիծաղում․․․ Կրթաթոշակներն ուշացնում են Թրամփը, հավանաբար, կշրջափակի Քենեդու սպանությ... Եթե ջրառ չանեինք, կունենայինք 6 սմ պլյուս, ոչ... ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի... «Առավոտ». Սամվել Ալեքսանյանի քույրը օբյեկտ է ... «Ժամանակ». Ամորձատում. Վերահսկիչ պալատի փոխար... «Հրապարակ». Նախկին աշխատակիցները դատի են տվել... «Հրապարակ». Ինչո՞ւ հայերը Ուկրաինայում չեն դի... «Ժողովուրդ». Բժիշկը՝ ամբաստանյալի աթոռին Բուհը քանդվում է «Ժողովուրդ». Բուժհաստատությունները՝ դժվար կաց... «Հրապարակ». Անփոխարինելին «Ժողովուրդ». Ստիպված կլինենք ցտեսություն ասել... «Հրապարակ». Նախագահը թեման քըրթ փակեց. ՀՀԿ ԳՄ... «Ժողովուրդ». Վարչապետի գլխավոր խորհրդականը` Գ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 21-ի համար Կանայք են տղամարդկանց սադրում բռնաբարության. ... Կիևի ակցիայի կազմակերպիչները Ուկրաինան ապակայ... Վրաերթ՝ Ավան վարչական շրջանում Լոմոնոսովի անվան համալսարանից մարդկանց տարհան... Քսենյա Սոբչակը շտաբ է ձևավորում ՄԱԿ-ը մեծ հնարավորություններ ունի, որոնք նախկ... Զոհված զինվորը տան միակ տղան էր (լուսանկարներ... Եգիպտոսում ահաբեկիչների հետ բախման արդյունքու... Խարկովում վրաերթի մեջ կասկածվող կին վարորդի ա... Վերջին նորամուծությունները ԼԻՏՈԿՈԼ ընկերությո... Երևանում ինքնասպանության փորձ է կանխվել Ընդհակառակը, Վլադիմիր Վոլֆովիչ Պայթյուն և հրդեհ Եղվարդում ՀՀ ՔԿ-ն ներկայացրել է 2017 թվականի առաջին կիս... Լեհաստանում դանակով զինված տղամարդը հարձակվել... «Роснефть»-ն ու Իրաքյան Քուրդիստանը համատեղ ծ... Ինչի՞ց վախեցար, պարոն ռեկտոր. ժողինստիտուտի դ... Դոնալդ Թրամփը կարող է պատմության մեջ մնալ որպ...
Հարցում

Արյունոտ շաբաթը շարունակվում է

Վերջին իրադարձությունների ակնթարթային զարգացումները ԶԼՄ-ներին շունչ քաշելու ժամանակ չեն տալիս։ Պատճառը հստակ է. Հայաստանում կրիմինալ շաբաթ է։ Ու քանի դեռ մամուլը ջանում է «քրքրել ու բացահայտել» այս կամ այն դեպքը, վրա է հասնում հաջորդը։

Դավթաշենի պայթյունը

Դավթաշենում երեկ երեկոյան բնականոն կյանքը խափանեց տներից մեկի բակում տեղի ունեցած պայթյունը, որի հետևանքով մարմնական վնասվածքներով բժշկական կենտրոն տեղափոխվեցին Երևան քաղաքի բնակիչներ Ա.Եփրեմյանը՝ ծնված 1997թ. և Ն.Եփրեմյանը՝ ծնված 1985թ։ Վերջինս բժշկական կենտրոնում մահացել էր: Փաստի առթիվ ԶԼՄ-ները դեռ չեն շտապում որևէ մանրամասներ հաղորդել, դեպքը թարմ է։ Միայն հայտնի է, որ պայթյունի պատճառը եղել է արկը, որի վերաբերյալ Քննչական կոմիտեն մանրամասնում է.«Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է հրետանային արկ՝ 620 մմ երկարությամբ 120 մմ տրամաչափի, ևս մեկ արկ՝ մասնատված երկու կտորի, էլեկտրական սարքի փաթույթ պղնձե գալարներով»։ Փաստի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Շամիրամի վրեժը

Արագածոտնի մարզի եզդիաբնակ Շամիրամ գյուղում տեղի ունեցած դեպքը նախադեպային էր։ Արմավիրի մարզի Արաքս համայնքի բնակիչ, ազգությամբ եզդի Թելման Քալաշյանը ինքնաձիգով զինված մտել էր Շամիրամ գյուղի գերեզմանների հարեւանությամբ գտնվող սգո սրահ եւ անկանոն կրակոցներ արձակել այնտեղ գտնվողների ուղղությամբ՝ խլելով 4 մարդու կյանք, տալով 6 վիրավոր։ Դեպքը սառը ցնցուղ էր տեղաբնակների համար, մինչդեռ տաք ջուր՝ ԶԼՄ-ների գլխին։ Շաբաթվա մի կրիմինալը թողած՝ լրատվական դաշտը անցավ մյուսին։ Առաջ քաշեցին սպանության 2 վարկածը։ Ըստ առաջին վարկածի՝ Շամիրամ գյուղում սպանության դրդապատճառներից մեկն այն է եղել, որ հրազեն կիրառողին գումար են պարտք եղել ու այդպես է փորձել պարտքը ստանալ: Մյուս վարկածն էլ այն մասին է, որ Քալաշյանը սգո սրահում առաջին կրակոցները արձակել է Ռուսաստանից եկած Օզմանյան եղբայրների ուղղությամբ, ովքեր տեղում մահացել են։ Եղբայրներից մեկը՝ Ամրոն հայտնի հեղինակություն է Ռուսաստանում։ Ի դեպ, այս հանգամանքը խոսում է այն վարկածի օգտին, թե Քալաշյանը վրեժ էր լուծում ՌԴ-ում եղբոր սպանության համար։ Իսկ Ռուսաստանից եկած հեղինակության վրա կրակելու այլ առիթ ոճրագործը կարող էր այլեւս չունենալ։ Դեպքի առնչությամբ քրգործ է հարուցվել, Քալաշյանը դեռ չի հայտնաբերվել:

Սևանի վենդետան

Շաբաթվա ուշագրավ դեպքերից մեկն էլ Սևանում հուլիսի 30-ին տեղի ունեցած կրկնակի սպանությունն էր։Սեւանա լճի տարածքում Սեւան քաղաքի բնակիչ Աշոտ Հովհաննիսյանին ծեծի էին ենթարկել, որը հիվանդանոցի ճանապարհին մահացել էր: Մամուլում գրվեց, որ Աշոտ Հովհաննիսյանը «Միրաժ» հանգստյան գոտու սեփականատերն էր։ Ծեծից քիչ անց կրակոցներ էին հնչել: Մամուլում հրապարակումներ եղան․ սպանվածի տղան վրեժ լուծելու նպատակով կրակ է բացել հորը ծեծի ենթարկողների վրա: Այս վարկածը դարձավ տիրապետող։ Ըստ այդմ՝ վիճաբանությունը սկսվել էր այն բանից հետո, երբ Աշոտ Հովհաննիսյանը գումար էր պահանջել նավի վարձակալության համար, իսկ տվյալ երիտասարդները հարբած էին եղել եւ դաժան ծեծի ենթարկել վերջինիս: Աշոտ Հովհաննիսյանը տեղում մահացել էր, մահը վրա էր հասել սրտի կաթվածի հետևանքով: Հոր մահվան մասին տեղեկացել էր նրա որդին՝ էդգար Հովհաննիսյանը, ով էլ վրեժխնդիր էր եղել՝ կրակելով հորը ծեծողների ուղղությամբ, որի հետևանքով հրազենային վնասվածք էր ստացել Արգավանդ գյուղի բնակիչ 28-ամյա Դավիթ Առաքելյանը: Սպանությունից հետո Աշոտ Հովհաննիսյանի որդին ներկայացել էր ոստիկանության բաժին: Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասի՝ սպանության հատկանիշներով: Նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց  կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ  ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Արմավիրի մարզպետի հանգուցյալ խորհրդականը

Շաբաթվա կրիմինալ քրոնիկոնը սկսվեց Արմավիրի մարզպետի խորհրդականի՝ Մանուկ Սիմոնյանի «անհետանալու» փաստով։ Հուլիսի 21-ից խորհրդականը կորած էր։ Կինը հաղորդում էր տվել ոստիկանություն։4 օր անց՝ հուլիսի 25-ին նրան հայտնաբերել էին Դալարիկ գյուղի մոտակա ձորում՝ մայրուղուց 300 մետր հեռավորության վրա գտնվող քարքարոտ տարածքում, պոլիէթիլենային տոպրակով փաթաթված։ Դեպքը սարսափելի էր։ Մամուլում սկսվեցին տարածվել սպանության հնարավոր և անհնար վարկածները։ Համաձայն որի՝ սպանությունը կատարել է խորհրդականի կինը՝ խանդից դրդված, որդու օգնությամբ։ Այս վարկածի վերաբերյալ Hraparak.am-ը գրեց․ «Մանուկ Սիմոնյանն ընտանիքի հետ չէր ապրում, գյուղում չէր մնում, հազվադեպ էր գալիս Սարդարապատ։ Նա այլ կապեր էր ձեռք բերել, ընտանիքից դուրս, որոնց ընտանիքի անդամները դեմ էին։ Հենց սա էր, ըստ կարծիքների, վեճերի պատճառը։ Նույնիսկ վարկած տարածվեց, թե սպանողը մարզպետի խորհրդականի ընկերուհիներից մեկի ամուսինն է, իսկ դրդապատճառը խանդն էր։ Խորհրդականի որդու ձերբակալությունից հետո այս լուրերը «փչվեցին»։ 23-ամյա Նորիկ Սիմոնյանը նման չէ մարդասպանի։ Նա ԵՊՀ շրջանավարտ է, ըստ նրա կուրսեցիների՝ խելացի եւ զարգացած երիտասարդ է։ Նա նաեւ գրանցված էր որպես armavir.am կայքի խմբագիր, որտեղ իր սիրած ՏՏ ոլորտի նորություններն է տեղադրել»։ Ավելի ուշ Քննչական կոմիտեն տեղեկացրեց՝ Մանուկ Սիմոնյանի սպանությանն առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալվել են կինը և որդի։ Իսկ ավելի ուշ տեղեկացանք, որ սպանության գործով մեղադրանք է առաջադրվել միայն կնոջը, ինչպես նաև որդուն արգելանքից ազատելու որոշում է կայացվել։ ՔԿ-ն էլ տվեց դեպքի մանրամասն նկարագրությունը. «Պարզվել է, որ տուժողի կինը պարբերաբար բռնության է ենթարկվել ամուսնու կողմից: 2017 թվականի հուլիսի 22-ին՝ առավոտյան, կնոջ և ամուսնու միջև տեղի է ունեցել հերթական վիճաբանությունը, ինչից հետո ամուսինը քնել է, և կինը փայտ կոտրելու կացնով հարվածել է քնած ամուսնուն, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: Այնուհետև կինը զանգահարել է որդուն և տուն կանչել: Հաջորդ օրը՝ ժամը 04:00-ի սահմաններում, ամուսնու ավտոմեքենայով, որդու հետ ամուսնու դիակը տեղափոխել և թաքցրել են Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհի աջակողմյան ամայի տարածքում»։

Դիտվել է 2818 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan