Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 25.Հուլիս.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
«Արսենալի» դարպասապահը ընկերական հանդիպման ժա... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հուլիսի 25-ի համար Brexit-ի պատճառով Deutsche Bank-ը պատրաստվում... ԱՄՆ-ը ծրագրել է սպանել Բոլիվիայի նախագահի՞ն Հարավային Դակոտայում ավտոմեքենան մխրճվել է մա... Հանդիպել են Քաթարի և ՌԴ արտգործնախարարները Բասկետբոլի Հայաստանի հավաքականը ստուգողական հ... ՄԱԿ-ոմ չեն ծրագրում խաղաղապահներ տեղակայել Դո... Կյանքից հեռացել է անվանի ասմունքող և հաղորդավ... Թրամփները կարող են խախտել Սպիտակ տանը ընտանի ... Շվեյցարիայում անհայտ անձը նրբասղոցով հարձակվե... Ավդեեւկան կմնա առանց ջրի, հայտարարել են Կիեւո... Տեղափոխել են ծառերը, կտեղափոխեն նաև Մոնթեի հո... Երբ դանակը ոսկորին հասավ՝ սայլը տեղից շարժվեց Մենք պարտավոր չենք անվերջ հանդուրժելու ոմանց ... Յուգրայում 670 հա անտառ է այրվում Արա Բաբլոյանի «իրականությունը» փշրվեց Դիլիջան... Երբ դանակը ոսկորին հասավ՝ սայլը տեղից շարժվեց Երևանի քաղաքապետարանը կաջակցի փոքր ձեռնարկատի...
Ամենաընթերցված լուրերը
«Արսենալի» դարպասապահը ընկերական հանդիպման ժա... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հուլիսի 25-ի համար Brexit-ի պատճառով Deutsche Bank-ը պատրաստվում... ԱՄՆ-ը ծրագրել է սպանել Բոլիվիայի նախագահի՞ն Հարավային Դակոտայում ավտոմեքենան մխրճվել է մա... Հանդիպել են Քաթարի և ՌԴ արտգործնախարարները Բասկետբոլի Հայաստանի հավաքականը ստուգողական հ... ՄԱԿ-ոմ չեն ծրագրում խաղաղապահներ տեղակայել Դո... Կյանքից հեռացել է անվանի ասմունքող և հաղորդավ... Թրամփները կարող են խախտել Սպիտակ տանը ընտանի ... Շվեյցարիայում անհայտ անձը նրբասղոցով հարձակվե... Ավդեեւկան կմնա առանց ջրի, հայտարարել են Կիեւո... Տեղափոխել են ծառերը, կտեղափոխեն նաև Մոնթեի հո... Երբ դանակը ոսկորին հասավ՝ սայլը տեղից շարժվեց Մենք պարտավոր չենք անվերջ հանդուրժելու ոմանց ... Յուգրայում 670 հա անտառ է այրվում Արա Բաբլոյանի «իրականությունը» փշրվեց Դիլիջան... Երբ դանակը ոսկորին հասավ՝ սայլը տեղից շարժվեց Երևանի քաղաքապետարանը կաջակցի փոքր ձեռնարկատի... Հայաստանում Լեհաստանի դեսպանը պարգևատրվեց ԱԳՆ... Նախագահ Բակո Սահակյանը ընդունել է ՀԱԵ Թեհրանի... Երևանի քաղաքապետարանի աշխատանքային խումբն ուս... Հակառակորդը թիրախավորել է խաղաղ բնակավայրերը,... Սպիտակ տունը խոստացել է պատժել ինֆորմացիոն ար... Եվրահանձնաժողովն անցհանգստացած է ԱՄՆ հակառուս... Պրոֆեսոր Ռ.Պողոսյանի մահվան գործով նշանակվել ... Գեւորգ Սաֆարյանն իր համաձայնությամբ տեղափոխվե... Կյանքի կանոններ Ալեքսանդր Դյումայից «ԵԼՔ»-ի պատգամավորները Գևորգ Սաֆարյանի գործով... Բացահայտվել է Երևանում 3 անձի դանակահարությու... Տարօրինակ և համեղ. Վարդավառի ուտեստներ Իջևանի... Հուլիսի 21-23-ը մայրաքաղաքում ծնվել է 199 երե... Ի՞նչ չի ներում Սերժ Սարգսյանը Ռուսաստանը մտադիր է գործընկերային հարաբերությ... Հոգեբանին սպանելու մեջ մեղադրվողի նկատմամբ նշ... Եգիպտական անվտանգության ուժերը ութ ահաբեկիչ ե... «Խաղաղության պլատֆորը» պայթեց Ուկրաինայում Tui ընկերությունը պարզաբանել է, թե Բոդրումում... Էմիր Կուստուրիցան քննադատել է Արեւմուտքին Մոտ $8 միլիոնի նավթ գողանալու համար ձերբակալվ... Մխիթարյանի հաղթական գոլը(տեսանյութ) Ջրամբարում հայտնաբերել են 36-ամյա տղամարդու դ... Ռուսաստանը 400 միլիարդ ռուբլու պայմանագիր է կ... Վարդավառից հետո մեռելոց չի՞,- հարցնում են վար... Արժույթի միջազգային հիմնադրամը վերահաստատել է... Թրամփը հակառուսական սանկցիաների որոշում չի կա... Գեւորգ Սաֆարյանը դուրս է բերվել պատժախցից. ՔԿ... Պերմյակովի գործով դատավորը թոշակի կգնա Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է առանց ս...
Հարցում

Այնթապում ամենաընդունված «պարարտանյութը» կոյուղաջրերն են

Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի շատ գյուղեր, ինչպես նաեւ Այնթապ համայնքը, որը գրեթե կպած է Երեւանին, մինչ օրս չունի կենցաղային ամենատարրական ու ամենաանհրաժեշտ պայմաններից մեկը՝ կոյուղատար համակարգ: Իսկ կոյուղատարի բացակայությունը լրացնելու համար բնակիչները հնարամտորեն իրենց տարբերակն ու լուծումն են գտել: Վաղուց հրաժարված լինելով գյուղական փոքրիկ փայտե ու փոսով պետքարաններից, բնակիչներն իրենց տներում կառուցել են քաղաքային բնակարաններին վայել լոգարան-պետքարաններ, որոնց կոյուղատար խողովակները լցվում են՝ ոչ ավել, ոչ պակաս, ոռոգման առուների մեջ: Սա նշանակում է, որ մարդիկ իրենց բոստանները, տնամերձ հողամասերը ջրում են կոյուղաջրերով, ինչը լի է տհաճ անակնկալներով: Ասենք՝ երբ կանաչի են քաղում, որ դնեն սեղանին կամ ճաշի մեջ օգտագործեն, այդ կանաչու վրա կարող է լինել անակնկալ՝ կղանքի ձեւով: Սրանից կարելի է հետեւություն անել, թե ինչ հիվանդություններ կարող են մարդիկ ձեռք բերել նման սնունդ օգտագործելիս: Շատերի համար սա արդեն սովորական է դարձել, ուղղակի լվանում են կանաչին կամ բանջարեղենը, վրայից հեռացնում հարեւանների ու համագյուղացիների արտաթորանքը եւ ուտում կամ շուկա հանում՝ վաճառքի: Շուկայի գնորդը, տեսնելով գեղեցիկ տեսքով ու փարթամ կանաչին կամ բանջարեղենը, չի էլ կարող պատկերացնել, թե ինչ «պարարտանյութով» է սնվել այն: Ավելի բարեխիղճ ու մաքրակենցաղ մարդիկ առհասարակ հրաժարվում են օգտվել ոռոգման առուներից․ կամ խմելու ջրով են ոռոգում հողամասը, ինչը բավականին թանկ է նստում ջրի բաժանորդների վրա, կամ էլ առհասարակ հրաժարվում են մշակել հողատարածքը: Ժամանակին շատերն ընդհարումներ էին ունենում իրենց դրկից հարեւանների հետ, փորձելով արգելել իրենց կոյուղաջրերը լցնել ոռոգման առուն, քանի որ հարեւանի կոյուղուց «առաջին ձեռք» օգտվողները հենց իրենք են լինում, բայց տեսնելով, որ երեւույթը գնալով համատարած բնույթ է կրում եւ միայնակ չեն կարող պայքարել դրա դեմ, դադարեցին պայքարել: Կոյուղու խնդրի լուծման այս ձեւն այնքան համատարած ու խորացած է համայնքում, որ դրա դեմ պայքարելը թվում է անհնար: Այն համատարած բնույթ կրեց նախկին գյուղապետ Լեւոն Թարվերդյանի օրոք, ով գյուղը ղեկավարեց 10 տարուց ավելի եւ համայնքի խնդիրներով առանձնապես չէր մտահոգվում, որպեսզի կասեցնի համագյուղացիների կողմից կատարվող այս համատարած հակասանիտարական իրողությունը: Հնաբնակները հավաստիացնում են, որ ժամանակին Այնթապն ունեցել է կոյուղատար խողովակներ, որը չի գործել եւ հետագայում ալան-թալանի է ենթարկվել: 

ԱԺ ընտրությունների նախաշեմին, երբ վարչապետն ընտրողների հետ հանդիպման էր եկել Մասիս, հարցը բարձրացրեց Այնթապի բնակիչներից մեկը: Վարչապետը երեւույթը համարեց անթույլատրելի եւ ասաց, որ հարցը պետք է ընդգրկել համայնքի զարգացման հնգամյա ծրագրում, ինչին ի պատասխան՝ համայնքապետարանի աշխատակիցները պատասխանեցին, թե արդեն ընդգրկված է. պետք է կառուցվի կոյուղատար:
Մինչդեռ մի հինգ տարի էլ մարդիկ կսնվեն կոյուղաջրերով, իսկ գլխավոր կառույցը, որը պետք է դրանով զբաղվի, մատը մատին չի խփում: Երբ մարդիկ իրար ետեւից կոյուղատարները գցում են ոռոգման առուների մեջ, սանէպիդկայանը նրանց ձեռքը չի բռնում եւ որեւէ կերպ չի կանխում երեւույթը:

Մենք փորձեցինք լսել սանէպիդկայան կոչվող կառույցի պատասխանատուների կարծիքն այս հակասանիտարական իրողության մասին: Մասիսի կառույցի ղեկավար Լեւոն Խաչատրյանը հարցս լելուն պես ասաց. «Դա մեր գործառույթների մեջ չի մտնում, եւ պետք է դիմեք բնապահպանության նախարարություն, Արտաշատի սանէպիդկայան, տեղական ինքնակառավարման մարմիններին, օրենքով իրենց է հանձնարարված այդ գործառույթը»:

- Իսկ ո՞րն է ձեր գործառույթը:

- Մերը փորձագիտական տեսչություն է, դա օրենքով մեզ չէ տրված, մեր իրավասության տակ չէ:

- Լավ, դուք ի՞նչ եք անում, ձեր գործը ո՞րն է:

- Մենք պայմանագրային ենք աշխատում:

- Ավելի կոնկրետ՝ ի՞նչ եք անում, խնդրում եմ հստակեցրեք:

- Դե, ասում եմ՝ դա մեր գործառույթը չէ, էլի, կարճ եւ կոնկրետ՝ դա մերը չէ:

- Դուք իմ հարցին չեք պատասխանում, բա ո՞րն է ձերը:

- Մենք անալիզներ ենք վերցնում՝ ուղարկում Արտաշատ:

- Իսկ երբեւէ ոռոգման առուների փորձանմուշ ուղարկե՞լ եք Արտաշատ:

- Ոչ, դա մերը չէ, մեր կառույցը հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոն է:

- Կոյուղաջրերով հագեցած ոռոգման առուները բարենպաստ պայմաններ են ստեղծում տարատեսակ հիվանդությունների զարգացման ու տարածման համար: Ուրեմն դա ձե՛ր գործառույթն է:

- Այ քուր ջան, ես ասում եմ, Դուք նորից եք կրկնում: Զանգեք Արտաշատ:
Խաչատրյանի հորդորով զանգահարեցինք Արտաշատ, այստեղ էլ Սեթ Ստեփանյանը պատասխանեց, որ իրենք զբաղվում են միայն կրծողների դեմ պայքարի հարցով: Տվեց մեկ այլ հեռախոսահամար, որպեսզի զանգահարենք ոմն Ավետիսյան Գեղանուշին կամ Սարգսյան Մարիամին: Իսկ Գեղանուշ Ավետիսյանին եւ Մարիամ Սարգսյանին ուղղված հեռախոսազանգերը մնացին անպատասխան՝ մի քանի օր անընդմեջ:

Այսպիսով, սանէպիդկայան կոչվող կառույցում, որ պետությունից սնվող համակարգ է, մարդիկ աշխատավարձ են ստանում՝ կոնկրետ չիմանալով անգամ, թե որն է իրենց գործառույթը: Իսկ երբ կոնկրետ գործ ու անելիք է լինում, մեկը մյուսի վրա են գցում: Փաստորեն, միայն Մասիսից Արտաշատ անալիզ ուղարկելու կամ կրծողների դեմ դեղ վաճառելու համար պետության կողմից առանձին հաստիք է պահվում, գուցե՝ հաստիքներ: Այն դեպքում, երբ ցանկացած համապատասխան թունաքիմիկատների խանութներում նման դեղորայք վաճառվում է: Իսկ տարածաշրջանի սանիտարական իրավիճակն առանց չափազանցնելու կարելի է ասել՝ ողբերգական է:

Նաիրա ՎԱՆՅԱՆ

Դիտվել է 252 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan