Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 19.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Սերժ Սարգսյանն Ազգային ժողովի ընդունած մի շար... Արտակարգ միջադեպ Խարկովում, կա առնվազն վեց զո... Վթար Շվեյցարիայում, կա 37 տուժող Հասմիկ Պապյան․ սիրելի Լևոն, ներիր մեզ Մերիլենդյան մարդասպանին բռնել են Եվրոպական երկրներից այնպիսի բաներ են պատմում,... Ի՞նչ է թաքցնում «Պանտերայի» տնօրենը «Ժողովուրդ». Էդուարդո Էռնեկյանը դատի է տվել Ա... Լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում «Հայկական ժամանակ»․ Որտեղ են գիշերում եւ ճաշո... «Ժամանակ». Ռուսական թալան-2. «Հարավկովկասյան ... «Հրապարակ». Ատոմակայանի կոնսերվացումը ձեւական... «Հրապարակ». Ընտանեկան բռնության կանխարգելման ... «Ժողովուրդ». ՔԿ- Ոստիկանություն միջգերատեսչակ... Ցավալի վախճան «Ժողովուրդ». Վարդենիսի բնակիչները դժգոհում են... «Հրապարակ». Ինչո՞ւ է հարցից ջղաձգվում վարչութ... «Ժողովուրդ». Կոնֆլիկտի հանդեպ ես չեմ տեսնում ... «Հրապարակ». Լոռեցիները շատ բան մտածել, քիչն ե... «Ժողովուրդ». Կառավարությունը որոշել է պարզապե...
Ամենաընթերցված լուրերը
Սերժ Սարգսյանն Ազգային ժողովի ընդունած մի շար... Արտակարգ միջադեպ Խարկովում, կա առնվազն վեց զո... Վթար Շվեյցարիայում, կա 37 տուժող Հասմիկ Պապյան․ սիրելի Լևոն, ներիր մեզ Մերիլենդյան մարդասպանին բռնել են Եվրոպական երկրներից այնպիսի բաներ են պատմում,... Ի՞նչ է թաքցնում «Պանտերայի» տնօրենը «Ժողովուրդ». Էդուարդո Էռնեկյանը դատի է տվել Ա... Լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում «Հայկական ժամանակ»․ Որտեղ են գիշերում եւ ճաշո... «Ժամանակ». Ռուսական թալան-2. «Հարավկովկասյան ... «Հրապարակ». Ատոմակայանի կոնսերվացումը ձեւական... «Հրապարակ». Ընտանեկան բռնության կանխարգելման ... «Ժողովուրդ». ՔԿ- Ոստիկանություն միջգերատեսչակ... Ցավալի վախճան «Ժողովուրդ». Վարդենիսի բնակիչները դժգոհում են... «Հրապարակ». Ինչո՞ւ է հարցից ջղաձգվում վարչութ... «Ժողովուրդ». Կոնֆլիկտի հանդեպ ես չեմ տեսնում ... «Հրապարակ». Լոռեցիները շատ բան մտածել, քիչն ե... «Ժողովուրդ». Կառավարությունը որոշել է պարզապե... «Հրապարակ». ԵՄ հարեւանության ծրագրի վերջնական... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 19-ի համար Չկա Պուտինը՝ չկա Ռուսաստանը. Վոլոդինը չի ամաչ... Մոլդովայի նախագահը խորհրդարանը ցրելու պահանջո... Դոնալդ Տուսկը ԵՄ գագաթնաժողովից Brexit-ի հարց... Ռուսաստանը կրկին ամերիկյան գանձապետական արժեթ... Խարկովի կենտրոնում ամենագնացը մխրճվել է ամբոխ... Նկարիչ Պյոտր Պավլենսկուն հոգեբուժարան են տեղա... Հանդիպել են ռուսական եւ ամերիկյան կոալիցիոն զ... Ամոթի նոր վերք բացվեց հայերիս ցաված սրտին Շոյգուն և Դե Միստուրան քննարկել են Սիրիայի խա... Ծառուկյանը պարգևատրեց «Կենտրոնի» աշխատակիցներ... Կիևում ոստիկանության հետ բախումների արդյունքո... Ով է պատասխան տալու անորակ ջրագծի համար՝ գյու... Մեհրիբանը «մեկուսացվու՞մ է» Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նա... ՓՊ խորհուրդը արտակարգ դատարան եւ պատժիչ մարմի... Քսենյա Սոբչակը կառաջադրվի ՌԴ նախագահական ընտր... Վնասակար զարգացում. Ինչո՞ւ չի կարելի երեխաներ... Ընդդիմադիր ուժերի լռության գինը Թուրքիայում արտակարգ դրությունը երկարաձգվել է... Միանգամից երկու ահաբեկչություն Աֆղանստանում․ ... ԱՀ նախագահ Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր ... Ջորջ Սորոսը «Բաց հասարակության» հիմնադրամին փ... Նախնական տվյալներով` Լեւոն Հայրապետյանի մահը ... Մամեդյարովի սենսացիան Թուրքական հայացք Ժնեւին Մի փողոցը երկու անգամ բացեցին. վարչապետը Գյու... Քրեական գործեր են հարուցվել ՝ Արագածոտնի մարզ...
Հարցում

Առաջնագծում Մակրոնը, հետո` Բլեյերը, Թրամփը…

Եթե այս շաբաթ ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ բախում չսկսվի (իսկ այն դժվար սկսվի, քանի որ մայիսի 9-ին Հարավային Կորեայում նախագահի ընտրություն է), երկրագնդի վրա ոչինչ իր կարեւորությամբ չի կարող համեմատվել կիրակի` մայիսի 7-ին Ֆրանսիայում կայացող նախագահական ընտրության երկրորդ փուլի հետ: Որքան էլ Էմանուել Մակրոնի կողմնակիցները 60%-ից ավելի են, նրա հաղթանակը երաշխավորված է, կարեւոր է նաեւ Լը Պենի հնարավորինս ջախջախիչ պարտությունը:

Գուցե ճշմարտություն կա Մարի Լը Պենի այն պնդումներում, որ 39-ամյա Էմանուել Մակրոնը նախագահ Օլանդի թեկնածուն է, բայց ավելի էական է հանգամանքը, որ Օլանդի այդ թեկնածուի շուրջ Ֆրանսիայում միավորվել են ամենքը` թե աջ հանրապետականները, թե ձախ սոցիալիստները, թե կենտրոնամետները, թե քաղաքականությունից հեռու գտնվողները, եւ նրան սատարում է ողջ Եվրոպան: Ինչո՞ւ:

Որովհետեւ ոչ ոք չի ցանկանում, որ Brexit-ի կամ Թրամփի ընտրության խելահեղությունը որեւէ տեսքով շարունակվի Եվրոպայում:

Brexit, Թրամփ…

Ի վերջո, ԱՄՆ-ն այլ կիսագնդում է, իսկ Թրամփի արտաքին քաղաքականությունն այնքան խոցելի չէ, որքան սպասելի էր նրա Tweet-ներից եւ սնամեջ դատողություններից: Թրամփի հազվագյուտ դրական կողմերից մեկն այն է, որ արտաքին քաղաքական հարցերում որքան էլ նա ինքնուրույն լեզվին է տալիս, բայց քայլեր, մանավանդ՝ ռազմաքաղաքական քայլեր կատարում է իր գեներալների խորհրդով: Իսկ այդ անձինք, ինչպես գեներալ Մատիսը, Մըքմասթերը եւ այլք, ավելի քան լուրջ, փորձառու եւ պատասխանատու են:

Որքան էլ Թրամփն անցանկալի եւ անտանելի առաջնորդ է ԱՄՆ-ի համար, եւ զուր չէ, որ երգիծաբանները նրան օր ու արեւ չեն տալիս, բայց միջազգային հարթակում առայժմ ոչնչի չի վնասել: Նույնիսկ Սիրիային հասցրած հրթիռային հարվածներով, Աֆղանստանում ռումբի նետումով, միջուկային մարտագլխիկներով ավիակիրները Կորեական թերակղզուն մոտեցնելով՝ նա միջազգային հարաբերություններում գրեթե նոր մեկնարկ է սկզբնավորել` առանձնակի անհասկացողներին ցույց տալով իրենց տեղը։

Ժամանակը ցույց կտա, թե Թրամփի արտաքին քաղաքականությունն ինչ արդյունքներ կգրանցի, բայց նրա անձնական վարկանիշը Երկրորդ համաշխարհայինից ի վեր ԱՄՆ ղեկավարած բոլոր նախագահներից ամենացածրն է: Եվ ինչ-որ տեղ Թրամփի՝ կրկնություն թույլ չտալն է մոտիվացնում, որ Եվրոպայում Ավստրիայից մինչեւ Նիդեռլանդներ ու Ֆրանսիա, հասարակությունները միավորվեն ընդդեմ Թրամփի նմանակների:

Գալով Brexit-ին, դա օդում կախված թեմա է: Միայն հունիսի 8-ի ՄԹ խորհրդարանական ընտրություններից հետո կերեւա, թե այն ինչպես է կյանքի կոչվելու եւ արդյո՞ք կյանքի է կոչվելու ընդհանրապես: Եթե Թոնի Բլեյերը վերադառնում է ակտիվ քաղաքականություն, իսկ նա կարծես իսկապես վերադառնում է, ապա լեյբորիստներն ակնհայտորեն ջանալու են հունիսի 8-ի ընտրությունը վերածել Brexit-ի երկրորդ հանրաքվեի: Բլեյերն ասում է, որ ընտրություններում իր թեկնածությունը չի լինի, սակայն ինքը կջանա քաղաքական հոսանք գեներացնել ընդդեմ Brexit-ի եւ ԵՄ միասնական շուկայից դուրս գալուն:

Այժմ լեյբորիստների եւ Բլեյերի ջանքերով 1-2%-ի առավելությամբ Brexit-ի համար հաղթանակ ապահոված միջին Անգլիայի դեմ կարող են դուրս գալ ոչ միայն Լոնդոնը, Շոտլանդիան եւ Հյուսիսային Իռլանդիան, այլեւ բոլոր նրանք, ովքեր, Brexit-ի հաղթանակն անհնար համարելով, ուղղակի ընտրության չէին գնացել: Նրանց մոտիվացիան ակնհայտորեն լինելու է ՄԹ-ն Եվրամիությունում պահելը, ինչի դեպքում վարչապետ Մեյի համար դժվար կլինի հաղթել:

Այսքանով էլ այժմ Մեծ Բրիտանիայում ուշադրության կենտրոնում ոչ այնքան վարչապետ Թերեզա Մեյը կամ լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Կորբին են, որքան Էլիզաբեթ II թագուհու ամուսինը` արքայազն Ֆիլիպը, ով այս շաբաթ հայտարարեց աշնանից արքայական ընտանիքի անդամի իր պաշտոնական-հանրային պարտականությունները մասամբ վայր դնելու մասին: Դա նշանակում է, որ 96-ամյա արքայազն Ֆիլիպն ամբողջովին չի հեռանա հանրային տեսադաշտից, բայց միջոցառումներին կմասնակցի միայն իր ընտրությամբ եւ ցանկությամբ: Երկրորդ կենտրոնական անձը ՄԹ-ում Թոնի Բլեյերն է եւ այն, թե նախկին վարչապետը որքանով հզոր հոսանք կկարողանա գեներացնել ընդդեմ Brexit-ի:

Եվրոպայի ֆավորիտը

Սակայն վերջնահաշվում ոչ Թրամփի պաշտոնավարումը, ոչ էլ Brexit-ի կենսագործումն այնպիսի դրամատիկ հետեւանք չեն կարող ունենալ Եվրոպայի եւ աշխարհի համար, ինչ հակաեվրոպական որեւէ ուժի իշխանության գալը Ֆրանսիայում: Դա աղետալի հետեւանքներ կուրվագծի ոչ միայն Ֆրանսիայի, այլեւ Եվրամիության համար` վնասելով նաեւ Արեւմտյան Եվրոպային: Իսկ երկրագնդի վրա չկա ոչինչ, որ իր արժեքով եւ քաղաքակրթիչ ուժով մոտենա Արեւմտյան Եվրոպային:

Դրա համար էլ Ֆրանսիայի նախագահական ընտրությունը դարձել է ողջ աշխարհի ակնդետ ուշադրության առարկան, եւ Էմանուել Մակրոնը` քաղաքակիրթ աշխարհի ֆավորիտը: Ի դեպ, այդ դերը նրան սազում է: Չնայած երիտասարդ լինելուն` նա խելացի է, բանիմաց, հավասարակշռված, համակրելի եւ, շնորհիվ երիտասարդության, նաեւ ինքնավստահ է ու ավյունով լի: Գուցե, որպես վերջին արժանիք, նաեւ հագնվելու ճաշակ եւ կեցվածք ունի:

Սիրային արկածներով ու ամուսնությամբ էլ Մակրոնը նման է թվում քաղաքական Եվրոպայի լեգենդար գործիչներից մեկին` Բենջամին Դիզրայելիին: Նա Միացյալ Թագավորությունն իր ամենամեծ սահմաններին, ազդեցությանը եւ փառքին հասցրած վարչապետներից մեկն էր 19-րդ դարում:
Դիզրայելին էլ ամուսնացել է իրենից 10-15 տարի մեծ տիկնոջ հետ, բայց այն տարբերությամբ, որ նա առաջին հանդիպումից ապագա կնոջը նույնիսկ չի մտապահել:

Մի տարբերակով ասվում է, թե Դիզրայելին սովորություն է ունեցել կրկնելու, որ ինքը Մերի Աննի հետ ամուսնացել է հանուն հարստության (այրին հարստությունը ժառանգել էր հանքարդյունաբերության մագնատ առաջին ամուսնուց), բայց կարող էր նրա հետ նորից ամուսնանալ հանուն սիրո: Մեկ այլ վարկածով էլ, Դիզրայելին սովորություն է ունեցել կրկնելու. «Ես չգիտեմ, թե կյանքում ինչը սխալ կամ ճիշտ կանեմ, բայց երբեք սիրելով չեմ ամուսնանա»: Սիրելով, թե առանց սիրելու Դիզրայելին երջանիկ ընտանիք եւ կյանք է ունեցել: Անգամ բրիտանական գահին մատուցած իր ծառայությունների համար ազնվականական տիտղոսը Վիկտորիա թագուհուն խնդրել է շնորհել ոչ թե իրեն, այլ կնոջը: Այդպես էլ եղել է` կոմսուհու տիտղոսը շնորհվել է Մերի Աննին, եւ միայն նրա մահից հետո է Բեկոնսֆիլդի կոմսի տիտղոսն անցել Դիզրայելիին:

Էմանուել Մակրոնը, ընդհակառակը, հայտարարում է, որ ամուսնացել է աննահանջ սիրահարվածության ու սիրո արդյունքում: Եւ էականն այն է, որ Մակրոնը նույնպես երջանիկ է իր ընտանիքում եւ կյանքում: Մնում է միայն մաղթել, որ քաղաքականության մեջ էլ նույնքան մեծ գործեր կատարի եւ նույնքան հաջողակ լինի, որքան Դիզրայելին: Եվ ով գիտե, եթե պատմության անիվն այնպես պտտվի, որ առաջիկա տարիներին Թուրքիան էլ իրաք-սիրիայի վերածվի, եւ ինչպես 1878-ին Դիզրայելին Բեռլինի կոնգրեսում գծեց Օսմանյան կայսրության սահմանները, Մակրոնին էլ վիճակվի Թուրքիայի սահմանները գծելուն մասնակցել, ապա Արեւմտյան Հայաստանն ավելի ճիշտ իմանա եւ հայանպաստ քարտեզ գծի:

Մանավանդ՝ իր կինը լատին գրականության ուսուցչուհի է, եւ Մակրոնը չի կարող չիմանալ, թե ինչ արժեք է Հայաստանը վաղնջական ժամանակներից առայսօր:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է 896 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan