Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 20.Օգոստոս.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ օգոստոսի 20-ի համար Բենիամին Նեթանյահուն ժամանում է Սոչի Էրդողանը Գերմանիայի արտգործնախարարին կոչ է ար... Գրառում մի քանի օր առաջ զոհված զինվորի մասին,... Մոնբլան լեռան վրա հայտնաբերվել է ուկրաինացի լ... Բարսելոնայում մահմեդականները բողոքի ակցիա են ... Չիլիի հարավում 18 բեռնատար են հրդեհել Հայաստանը հայտնվել է միջազգային հակառեյտինգի ... Իսպանիայի թագավորն ու թագուհին հիվանդանոցում ... Ֆուտբոլ. Շիրակը արտագնա խաղում հաղթեց Գանձասա... Երևանի գարեջրի փառատոնը՝ լուսանկարներով ՌԴ ԱԻՆ հատուկ ինքնաթիռը Սանկտ Պետերբուրգ է հա... Հնդկաստանում երկաթուղային վթարի հետևանքով զոհ... Մոսկվայի քաղաքապետը ծաղրել է մայրաքաղաքը Ուրա... Պուտինին առաջարկել են մայրաքաղաքը տեղափոխել Ո... Մահացել է ՌԴ ՌՕՈւ առաջին գլխավոր հրամանատարը Մենք դատապարտում ենք ցանկացած միջամտություն՝ ... Մարդատար «ԳԱԶել»-ի վթարից 9 մարդ է հոսպիտալաց... Հայկական համույթը՝ Koktebel Jazz Party-ին ելո...
Ամենաընթերցված լուրերը
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ օգոստոսի 20-ի համար Բենիամին Նեթանյահուն ժամանում է Սոչի Էրդողանը Գերմանիայի արտգործնախարարին կոչ է ար... Գրառում մի քանի օր առաջ զոհված զինվորի մասին,... Մոնբլան լեռան վրա հայտնաբերվել է ուկրաինացի լ... Բարսելոնայում մահմեդականները բողոքի ակցիա են ... Չիլիի հարավում 18 բեռնատար են հրդեհել Հայաստանը հայտնվել է միջազգային հակառեյտինգի ... Իսպանիայի թագավորն ու թագուհին հիվանդանոցում ... Ֆուտբոլ. Շիրակը արտագնա խաղում հաղթեց Գանձասա... Երևանի գարեջրի փառատոնը՝ լուսանկարներով ՌԴ ԱԻՆ հատուկ ինքնաթիռը Սանկտ Պետերբուրգ է հա... Հնդկաստանում երկաթուղային վթարի հետևանքով զոհ... Մոսկվայի քաղաքապետը ծաղրել է մայրաքաղաքը Ուրա... Պուտինին առաջարկել են մայրաքաղաքը տեղափոխել Ո... Մահացել է ՌԴ ՌՕՈւ առաջին գլխավոր հրամանատարը Մենք դատապարտում ենք ցանկացած միջամտություն՝ ... Մարդատար «ԳԱԶել»-ի վթարից 9 մարդ է հոսպիտալաց... Հայկական համույթը՝ Koktebel Jazz Party-ին ելո... Բագրատյանի խոսքը եթե անգամ թույն լինի, թույնի... Ողբերգական ավտովթար Ալավերդիում. կա երկու զոհ... Լատվիայում Հայ եկեղեցու հետեւորդները ավելի շա... Սերգեյ Լավրովը կայցելի Պարսից ծոցի ավազանի եր... Արա Զոհրաբյանը մրցակից չունի Իսպանիայի ահաբեկչությունների զոհերի թիվը հասե... Սիեռա Լեոնեում սողանքը 156 երեխայի կյանք է խլ... Դիակի ոսկորներն էր երևում, նեխել էր. ահասարսո... Իսպանիայում ոստիկանությունը նախազգուշացրել է ... Ձերբակալել են գյումրեցի «օրենքով գողին». տեսա... Ահաբեկչություն Տուրկուում Իրար դատի են տվել. մեկը պատիվ է պահանջում, մյ... Սողանքի հետեւանքով Կոնգոյում 200 մարդ անհետ կ... Երբ տնտեսությունը զարգացնելուն խանգարում է հա... Բարսելոնայի ահաբեկիչը վնասազերծված է Քաղաքագրություն. «Կորչի՛ անգրագիտությունը» Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ... Ծնկան ծերին Էրդողանը կմեկնի Ադրբեջան Հայաստանն ու Վրաստանը հինգ տարի է՝ նոր սահման... Պաշտոնաթող է եղել Թրամփի եւս մեկ խորհրդական Դավաճանները այդ բառն արտաբերողներն են ՀՀ ԱԻ նախարարը պարգեւատրել է «ԻԼ-76»-ի անձնակ... Մենք փոքր ածու ենք Էրդողանը Գերմանիայի իշխող կոալիցիան որակել է ... Mercedes Vito-ներն ու Sprinter-ները՝ պատուհաս... Աֆղանստանից Միացյալ Նահանգների հեռանալու ժամա... Բնակիչներն աղբամանից օգտվելու կուլտուրա չունե... ԵՄ-ն լեզու է գտել ԱՄՆ հետ եւ շրջանցելու է նոր... Տեսչական մարմիններն օպտիմալացնելիս սոցիալական...
Հարցում

Ռեկտորներն իրենց հայտերով բարկացրին վարչապետին

Բուհերի անվճար ուսուցման տեղերի քանակը հավերժական հարց է Հայաստանի կրթական համակարգի համար։ Երեկ կառավարության նիստում պարզվեց, որ կրթության եւ գիտության նախարարությունը մինչեւ հիմա չունի վերլուծություն, թե քանի մասնագետ է պահանջվում այս կամ այն ոլորտում, որքանով է արդյունավետ պետպատվերի տեղադրումը, որի հիման վրա որոշվում է բակալավրի կրթական ծրագրերով, ինչպես նաեւ ասպիրանտուրա եւ դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը։ Չնայած՝ այս վերլուծությունը պետք է արվի ամեն տարի։

Անվճար տեղերի քանակն ավելացել է

Կրթության նախարարությունը 2017-2018 թթ․ համար ներկայացրել է նախագիծ, որի համաձայն պետությունից ավելի շատ գումար է պահանջվելու, քան նախատեսված է բյուջեով։ «Տվյալ ժամանակահատվածում բուհերի ընդունելության տարկետման իրավունքով եւ անվճար տեղերի քանակը 1826 է, միայն տարկետման իրավունքով, բայց ոչ բյուջեի հաշվին վճարովի տեղերը 137 են, իսկ բյուջեով վճարվող, բայց առանց տարկետման իրավունքի՝ 674»,- երեկ կառավարության նիստում նախագիծը ներկայացրեց կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը։ Անցյալ ուսումնական տարում անվճար տեղերը 1690 էին, 411 տեղ տարկետման իրավունքով էր, որը ներառում է պահուստային 14 տեղ․ 5-ը՝ առանց տարկետման իրավունքի, 9-ը` տարկետման իրավունքով: Վճարովի տեղերի քանակը, ըստ այս նախագծի, 19 հազար է։ Ասպիրանտուրայի ու դոկտորանտուրայի ընդունելության համար կրթաթոշակով եւ նպաստի ձեւով ուսման վարձի փոխհատուցմամբ 140 տեղ է նախատեսված, նույնը՝ հեռակայի համար՝ 202 տեղ։ Այս թվերն անցյալ տարվանից փոքր են (144 եւ 228)։ Ունենալու ենք նաեւ 24 տեղ՝ միջպետական համաձայնագրով, եւ 95 տեղ՝ պետպատվերով ու նպաստով, օրդինատուրայի համար, ՊՆ-ի համար՝ 20 տեղ (անցյալ տարվա 12-ի փոխարեն)։ Դոկտորանտուրայի համար, ինչպես անցյալ տարի, 13 տեղ է նախատեսված։

«Անալիզ» անո՞ւմ եք

Թեման երեկ կառավարության նիստի ժամանակ թեժ երկխոսություններ առաջացրեց՝ զավեշտալի ավարտով։ Նախ, ֆինանսների առաջին փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը կտրուկ դեմ արտահայտվեց Լեւոն Մկրտչյանի հաստատած նախագծին։ Ըստ նրա, որոշմամբ ենթադրվում է, որ այս տարվա բյուջեից լրացուցիչ միջոցներ պետք է հաստատվեն անվճար տեղերի համար։ «Տեղերն ավելի շատ են, քան հաշվարկային ցուցանիշներով նախատեսված է եղել այս տարվա բյուջեով։ Այս հարցում փոփոխությունների ճանապարհով է պետք գնալ եւ լրացուցիչ միջոցների նախատեսման կարիք չառաջացնել, եւ երկրորդը՝ տրամաբանական կլինի, թեկուզ դա ոչ ուղղակի է՝ այս նախագծերի հետ կապված, բայց վերլուծություն ունենալ, թե ինչ արդյունքների են բերել տարիներ շարունակ այսպես պետպատվերի շրջանակում կատարված այս ներդրումները, եւ որքանով է կապն աշխատաշուկայի հետ, արդյո՞ք սա հիմնավորված է եւ արդյունավետ»,- ասաց Ջանջուղազյանը։ Դե, իսկ Կարեն Կարապետյանը երբ լսում է, որ պետք է լրացուցիչ փող տա բյուջեից, թուրն առնում՝ ընկնում է փող ուզողի հետեւից։ «Պարոն Մկրտչյան, պատասխանեք՝ էդ անալիզն անո՞ւմ եք, թե՞ տարեցտարի բերում եք այդ նույն քանակները»,- հարցրեց վարչապետը Մանուկ Մկրտչյանին՝ լսելով նրա պատասխանը, թե պետպատվերի տեղերի քանակը ձեւավորվում է ըստ ուսումնական հաստատությունների հայտերի։ «Ուսումնական հաստատությունների համար ինչքան շատ ուզենք, այնքան լավ, այնտեղ տրամաբանություն չկա, շուկայի պահանջարկն էլ չեն նայում։ Ոչ բոլոր բուհերը, շատերը։ Կա՞ էդ հաշվարկը, թե ինչ ենք ստացել դրա դիմաց։ Հա՞, թե՞ չէ»։ Փոխնախարարի «ոչ»-ը լսելով՝ վարչապետը հարցրեց․ «Բա այդ դեպքում ինչո՞ւ եք այսքան հայտ բերում, լրացուցիչ գումար եք ուզում բյուջեից, ինչի՞ եք ուզում»։ Պարզվեց՝ լրացուցիչ գումարի խնդիրը ծագել է, քանի որ ռազմական բուհերի համար խնդրել են 8 տեղ ավելացնել։ Դրա համար պահանջվել է այլ բուհերից 52 տեղ կրճատել, բայց նախարարությունը կարողացել է ընդամենը կեսը կրճատել՝ 26 տեղ։ «Տեղավորվեք ձեր լիմիտի մեջ, մանավանդ, որ հիմնավորում չունեք, որ դա պետք է, նախկինում էլ չեք հիմնավորել»,- եզրափակեց վարչապետը, բայց Մանուկ Մկրտչյանը վերջնականապես զավեշտի վերածեց քննարկումը, իր հերթին հրահանգ իջեցնելով վարչապետին․ «Ճիշտը չգիտեմ, պարոն վարչապետ, բայց այսօր, այս իրավիճակում դա նպատակահարմար է, դա հաստատեք»։ Վարչապետին մնում էր ծիծաղել․ «Ասում է՝ ճիշտը չգիտեմ, բայց որ պետք է՝ պետք է»։

«Անալիզի» հարցը՝ բուհերի ֆինանսավորումը բարձրացնելուց հետո

Ճարտարագիտական համալսարանի նախկին ռեկտոր Արա Ավետիսյանը վստահեցնում է, որ նախարարությունում վերլուծություն արվում է․ «Նախարարությունն ստանում է բուհերից հայտերը, կատարում է վերլուծություն, ընդունելության տեղերի քանակ է որոշում ու առաջարկում է կառավարությանը»։ Ստացվում է՝ փոխնախարարը ճիշտ չի՞ ասել։ «Հարցն ինձ չի վերաբերում, ես հիմա դուրս եմ այդ ոլորտից»,- պատասխանեց Արա Ավետիսյանը։ Ավելի հստակ է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի կարծիքը; Ըստ նրա՝ խնդիրը համալսարանների ֆինանսական վիճակն է։ «Իրականում այն շատ ծանր է, պետպատվերով տեղեր կոչվածը պետք է բուհին, որ ուսումը չթանկացնի։ Եթե պետպատվերի տեղերը նվազեցնեն, համալսարանների ֆինանսավորումը կնվազի, ու նրանք պետք է մտածեն, որ կամ ուսման վարձ բարձրացնեն, որն առանց այդ էլ բարձր է, կամ աշխատավարձ ու աշխատողների քանակ կրճատեն, կամ էլ կառավարությունը պետք է ասի՝ հա, ես կրճատում եմ քանակը, բայց ավելացնում եմ մեկ ուսանողի ֆինանսավորումը»։ Ըստ փորձագետի, համալսարանների բյուջեի 20 տոկոսը տալիս է պետությունը, առյուծի բաժինը գոյանում է վարձավճարներից, մի փոքր մասն էլ գրանտներ եւ այլ նվիրաբերություններ են։ Բայց ճիշտ չի՞ լինի, եթե նախարարությունը, այնուամենայնիվ, ուսումնասիրի աշխատուժի պահանջարկը կամ նայի, թե որ շրջանավարտը հետո ինչով է զբաղվում։ «Լավ կլինի, եթե ուսումնասիրեն ու տեսնեն, թե նա ինչ օգուտ է տալիս պետությանը։ Բայց հիմա ոլորտն ազատականացված է, դու չես կարող մարդուն պարտադրել, ասել՝ դու պետք է հենց այս սեկտորում աշխատես։ Կարծում եմ, երբ որ կառավարությունը բարձրացնի բուհերի ֆինանսավորումը, նոր այս հարցը տեղին կլինի»,- պատասխանեց Սերոբ Խաչատրյանը։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է 2078 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan