Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 23.Մարտ.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
ԱՄՆ-ը կգործադրի բոլոր մեթոդները՝ ԻՊ-ն ոչնչացն... Ահաբեկչությունից տուժած ֆրանսիացիների հարազատ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ մարտի 23-ի համար Արծվիկ Հարությունյանի մասնակցությունը «Եվրատե... Պուտինը Կրեմլում ընդունել է Հարվային Օսիայի ղ... ԱՄՆ-ը դատապարտել է Լոնդոնում տեղի ունեցած ահա... Լոնդոնում տեղի ունեցածը ահաբեկչություն է. ռու... Սիրիայում դպրոց է ռմբակոծվել Շտայնմայերը Էրդողանին խորհուրդ է տալիս հեռու ... ԱՄՆ քաղաքացու ընտանիքը փոխհատուցում է պահանջե... Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է, որ ՌԴ-ի... Քաղաքական գործիչները հեռուստաբանավեճերի կարոտ... Էդ «Իգլան» ի՞նչ զենք է՝ հարցնում են Շմայսին ... Շմոլ գազի արտահոսքի հետևանքով թունավորվել են ... Կարեն Կարապետյանի խոստացած միլիարդանոց ներդրո... Նոր մանրամասներ ՄԲ խորհրդարանի շենքի վրա կատա... Սպորտի նախարարության 1 մլն արժողությամբ ոսկեփ... Փաշինյանը խոսար գը,ես խելռեյ գը... «Ելք» -ը Գ... Հարձակում ՄԲ խորհրդարանի շենքի վրա
Ամենաընթերցված լուրերը
ԱՄՆ-ը կգործադրի բոլոր մեթոդները՝ ԻՊ-ն ոչնչացն... Ահաբեկչությունից տուժած ֆրանսիացիների հարազատ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ մարտի 23-ի համար Արծվիկ Հարությունյանի մասնակցությունը «Եվրատե... Պուտինը Կրեմլում ընդունել է Հարվային Օսիայի ղ... ԱՄՆ-ը դատապարտել է Լոնդոնում տեղի ունեցած ահա... Լոնդոնում տեղի ունեցածը ահաբեկչություն է. ռու... Սիրիայում դպրոց է ռմբակոծվել Շտայնմայերը Էրդողանին խորհուրդ է տալիս հեռու ... ԱՄՆ քաղաքացու ընտանիքը փոխհատուցում է պահանջե... Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է, որ ՌԴ-ի... Քաղաքական գործիչները հեռուստաբանավեճերի կարոտ... Էդ «Իգլան» ի՞նչ զենք է՝ հարցնում են Շմայսին ... Շմոլ գազի արտահոսքի հետևանքով թունավորվել են ... Կարեն Կարապետյանի խոստացած միլիարդանոց ներդրո... Նոր մանրամասներ ՄԲ խորհրդարանի շենքի վրա կատա... Սպորտի նախարարության 1 մլն արժողությամբ ոսկեփ... Փաշինյանը խոսար գը,ես խելռեյ գը... «Ելք» -ը Գ... Հարձակում ՄԲ խորհրդարանի շենքի վրա Իտալիայում ձերբակալել են վտանգավոր մաֆիոզիի ... Ռուստամ Գասպարյանը տեղյակ չէր Սամվել Բաբայանի... Ես ամբողջ արտաշատցիների անունից հայտարարում ե... Մեր վերջնական նպատակը Հայաստանի բոլոր համայնք... Փաստաբան Հարություն Բաղդասարյանի նկատմամբ կար... «ՕՐՕ» դաշինքի հայտարարությունը՝ Սամվել Բաբայա... Մոուրինյո-մարդը փորձում է լինել Մոուրինյո-մար... Նախագահը հանդիպում է ունեցել ԱՄԷ փոխնախագահ, ... 18 միլիոն ռուբլի փոխհատուցում են պահանջում Հր... «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպման բոլոր տոմսերը վա... Դաշինքի նկատմամբ վերաբերմունքի արդյունք կարող... Տհաճ անակնկալ էր. Ազատ Արշակյանը՝ Սամվել Բաբա... Յուրա Մովսիսյանը կխաղա Հենրիխ Մխիթարյանի դեմ ... Սամվել Բաբայանը ձերբակալվել է «Իգլա» տեսակի զ... Չինաստանում ավանակները ոսկու արժեք են ձեռք բե... Կարեն Կարապետյանը փախուստի դիմեց Արտաշատի հրա... Հյուսիսային Կորեան անհաջող հրթիռային փորձարկո... Սամվել Բաբայանին ձերբակալելու օրը, մարտի 22-ը... Անցյալին վերադարձի փորձը հղի է անկանխատեսելի ... Հիմա դնե՞մ գնաս միանգամից հիվանդանոց. Ծառուկյ... ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշ... Կյանքի կանոններ Մարգարետ Թետչերից Ծառուկյանը` կոալիցիա կազմելու և վարչապետ դառն... Ինքնաթիռ է կործանվել սիրիական Ռաքքայում Ոստիկանների կողմից կատարված չարաշահումները հե... Սամվել Բաբայանի ձերբակալությունն անակնկալ էր․... 1237 լուսանկար եւ 184 ֆիլմ՝ «Ավրորայի» մրցույ... Ահա թե ինչ պիտի հաղթահարել Ո՞ւմ է Ցոլակյանը համարում կոռուպցիոներ (տեսան... «Brent» տեսակի նավթը էժանացել է մինչև 51 դոլա...
Հարցում

Ինչո՞ւ է ուշանում Հայաստանի երգը․ եվրատեսիլյան հանդիսատեսը վրդովված է

Հայաստանում նախընտրական կրքերը, իրադարձությունները, կարծես, խամրեցրել ու հետին պլան են մղել երբեմնի թոփ թեմաները, և սա բնական է։ Սակայն բնական չէ դրանց չանդրադառնալը, չլուսաբանելը, ու կապ չունի, որ քաղաքականությունը կուլ է տվել օրվա լրահոսը։

Այսպես՝ մայիսի 9-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում կայանալիք «Եվրատեսիլ 2017» միջազգային մրցույթի երգերի ընտրությունն ավարտվել է։ Ընդամենը օրեր առաջ՝ մարտի 13-ին, եվրատեսիլյան կանոնակարգի համաձայն, մասնակից բոլոր երկրների ներկայացուցիչները «Եվրատեսիլի» հանձնաժողովին պետք է ներկայացնեին իրենց երգերը։ Նշենք, որ սովորաբար մինչ այդ օրը երկրները հանրությանն արդեն իսկ ներկայացրած են լինում իրենց երգը։ Սակայն Հայաստանի ներկայացուցիչները եվրատեսիլյան երգը հանրության դատին են ներկայացնելու հանդիպումից 5 օր անց՝ մարտի 18-ին։ Այս հանգամանքը եվրատեսիլյան հանդիսատեսի մի մասի շրջանում բացասական մեկնաբանությունների և քննադատական ասելիքների տեղիք տվեց։ Բրիտանական հայտնի Wiwibloggs-ում տեղ գտած մեկնաբանություններից մի քանիսը ներկայացնում ենք ստորև․

Guðrún Karlsdóttir- Եվրատեսիլյան հանձնաժողովը պետք է լուրջ քայլեր ձեռնարկի։ Վերջնաժամկետը մարտի 13-ն է, իսկ Հայաստանը ներկայացնելու է երգը մարտի 18-ին, ինչ է, սա հատո՞ւկ է արված, անհարգալից է։

Rocky Nanie- Ես հիասթափված եմ, որ երգը պետք է ներկայացվի այդքան ուշ։ Նա հաղթել է 2 ամիս առաջ, և ես կարծում եմ, որ սա ավելի է բարդացնում նրա գործը։

Ռոն- Մարդիկ պետք է հանգստանան, որքան որ ես գիտեմ, Հայաստանը ընտրել է բարդագույն երգ, սակայն որոշել է հետամուտ լինել և վերջին պահին փոփոխություններ մտցնել։ Իմ կարծիքով՝ նրանք լսել են, որ գրեթե բոլոր երկրները բալլադներ են ներկայացնում և որոշել են անել մի բան, որը կրեատիվ է։ Ի տարբերություն անցած տարվա Բուլղարիայի ներկայացուցչի, որը հանձնաժողովի հետ հանդիպմանը ներկայացել էր առանց երգի, Հայաստանը կներկայացնի իր երգն ավելի շուտ, քան ամսի 18-ն է։ Իսկ ամսի 18-ին կներկայացվի տեսահոլովակը։

Peaceman- Չկա հարգալից վերաբերմունք Եվրատեսիլի երկրպագուների նկատմամբ։ Նրանք կարծում են, որ իրենք տարբեր են բոլորից։ Նույնիսկ եթե երգը լավը լինի, ես չեմ տալու իմ ձայնը, և ոչ միայն ես։ Շնորհավորում եմ։

Necky- Բնավ արդար չէ։ Կարոնները պետք է գործեն բոլորի համար։

Հասկանալու համար, թե արդյոք մարտի 13-ին եվրատեսիլյան հանձնաժողովին ներկայացվե՞լ է Հայաստանի երգը, կապ հաստատեցինք Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արուսյակ Զախարյանի հետ։ Վերջինս նշեց, որ «Եվրատեսիլ»-ին ներկայացվելիք երգը մրցույթի կազմակերպիչներին տրամադրվել է ժամանակին․ «Հանրային հեռուստաընկերությունն ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս «Եվրատեսիլ»-ին ներկայացվելիք երգը մրցույթի կազմակերպիչներին տրամադրել է ժամանակին՝ առանց որեւէ ժամկետի խախտման: Ստեղծագործական խմբի կողմից զուտ որոշում է կայացվել երգը երկրպագուների դատին հանձնել մի քանի օր անց՝ տեսահոլովակի հետ միասին, որպեսզի լիարժեք փոխանցվեն երգչուհու էմոցիաները:

Այդ իսկ պատճառով, Ձեր կողմից մատնանշված հարցը որոշակի թյուրընկալում ունի, քանի որ մեկ այլ բան է մրցույթի կազմակերպիչներին ներկայացնել երգը, մեկ այլ բան կատարել երգի եւ տեսահոլովակի պրեմիերա: Մինչեւ երեկ դեռ կային երկրներ, ում մասնակցի անունն անգամ դեռեւս հայտնի չէր»:

-Իսկ ինչպե՞ս եք վերաբերում եվրատեսիլյան հանդիսատեսի բացասական արձագանքներին՝ կապված երգի ուշացման հետ։

-Եվրատեսիլն ունի հավատարիմ երկրպագուների հսկայական բանակ աշխարհի բոլոր անկյուններից, եւ նրանք մշտապես անհամբեր են իմանալու յուրաքանչյուր երկրի ներկայացուցչին, լսելու ներկայացված երգերը, հայտնելու կարծիք, երկրպագելու իրենց նախընտրած արտիստներին։ Եթե չլինեն նրանք եւ նրանց պահանջները, «Եվրատեսիլ»-ն այլեւս չի լինի։

Ինչպես գիտեք, նախորդ տարի Առաջին ալիքը նախաձեռնել էր հսկայական ծրագիր՝ «Դեպի Եվրատեսիլ»-ը, որն ավարտվեց դեկտեմբերի վերջին Արծվիկի հաղթանակով։ Քանի որ հաղթանակն անկանխատեսելի էր եւ մինչեւ վերջին վայրկյանը դեռեւս հստակ չէր, թե ով էր լինելու մրցույթի հաղթողը, անհնար էր արտիստի վոկալային տվյալներին եւ կերպարին համապատասխան երգ պատրաստել կամ մասնակցության ձեւաչափ մտածել: Ինչեւէ, երգն արդեն պատրաստ է եւ հաշված օրեր են մնացել այն եվրատեսիլյան երկրպագուներին հանձնելու համար:

-Քանի որ մենք երգը հանդիսատեսի դատին ենք ներկայացնելու ամենավերջինը, արդյոք պատասխանատվությունը ավելի մեծ չէ՞։

- Սա նաեւ պարտավորեցնող է, ինչ խոսք, սակայն մենք հավատում ենք, որ լավ արդյունքի համար արժե սպասել եւս մի քանի օր։ Սպասելու դրդապատճառներից մեկն էլ այն էր, որ այս տարվա մեր երգը ոգեշնչված է եվրատեսիլյան գաղափարախոսությամբ, որն էլ ցանկացանք ներկայացնել որպես յուրատիպ ամփոփում։

Ովքե՞ր են այս տարվա ֆավորիտները

Ամեն տարի բուքմեյքերական գրասենյակները ներկայացնում են եվրատեսիլյան ֆավորիտների ցանկը, որը մինչև մրցույթի մեկնարկը անընդմեջ փոփոխվում է։ Այս պահին ֆավորիտների ցանկը ունի հետևյալ դասավորությունը։ Նշենք նաև, որ չնայած Հայաստանի ներկայացուցչի՝ Արծվիկի երգը հանրության դատին դեռ չի ներկայացվել, այդուհանդերձ, բուքմեյքերական գրասենյակները նրան տվել են 7-րդ հորիզոնականը, ինչը բավական լավատեսական է։ Նշենք նաև, որ հորիզոնականները այս պարագայում բաշխվում են՝ հաշվի առնելով երգչի պոտենցիալը, երկրի նախորդ տարիների մասնակցությունը, ցուցանիշները և այլն։ Այսպես՝ լավագույն տասնյակը այս պահին ունի հետևյալ տեսքը։

1․ Իտալիա
2․Շվեդիա
3․Բելգիա
4․Բուլղարիա
5․Պորտուգալիա
6․Ավստրալիա
7․Հայաստան
8․Ռումինիա
9․Ռուսաստան
10․ Ադրբեջան

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9¬ին՝ 1¬ին կիսաեզրափակչի ընթացքում: Նույն կիսաեզրափակչում Հայաստանի հետ կմրցեն Մոնտենեգրոն, Ֆինլանդիան, Վրաստանը, Պորտուգալիան, Բելգիան, Շվեդիան, Ալբանիան, Ավստրալիան, Ադրբեջանը, Կիպրոսը, Սլովենիան, Մոլդովան, Չեխիան, Լատվիան, Իսլանդիան, Հունաստանը եւ Լեհաստանը: Երկրորդ կիսաեզրափակչում՝ մայիսի 11¬ին, ելույթ կունենան Գերմանիան, Ֆրանսիան, Ուկրաինան, Մակեդոնիան, Մալթան, Նիդերլանդները, Սերբիան, Դանիան, Ռուսաստանը, Ռումինիան, Հունգարիան, Ավստրիան, Իռլանդիան, Շվեյցարիան, Էստոնիան, Իսրայելը, Բուլղարիան, Սան Մարինոն, Լիտվան, Խորվաթիան, Նորվեգիան, Բելառուսը: Ընդհանուր առմամբ, «Եվրատեսիլ¬2017»¬ին կմասնակցի 43 պետություն: Մրցույթն այս տարի կանցկացվի «Տոնենք բազմազանությունը» խորագրի ներքո, որը հիմնված է նախորդ տարվա «Միավորվենք» գաղափարախոսության վրա: Կարգախոսը կոչ է եվրոպական, ինչպես նաեւ այլ երկրներին՝ միավորվելու եւ տոնելու սեփական ընդհանրություններն ու յուրօրինակ տարբերությունները, ինչպես նաեւ` վայելելու հիանալի երաժշտություն:

Նշենք նաև, որ Հայաստանի ներկայացուցչի երգը կրելու է այդ բազմզանության խորհուրդը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում Արծվիկը գրել է․ «Իմ երգի հիմքում մի աղջկա կյանքի պատմություն է, ով մարմնավորում է սերը: Նա համադրում է կյանքի տարբեր գույները և հավաքում աշխարհի հեքիաթները, այն պատմությունները, որոնք պատմում են մեզ, թե ովքեր ենք մենք իրականում: Ընդգրկելով աշխարհի ողջ բազմազանությունը՝ աղջիկը թռչում է վեր՝ դեպի երկնային բարձունքներ, եւ դառնում արև, որի սերն ու լույսն ընդհանուր են բոլորի համար, միակը՝ բոլորիս համար: «Fly with me» երգի և տեսահոլովակի պրեմիերան կկայանա մարտի 18-ին։

Վով Մուշեղյան

 

Դիտվել է 400 անգամ
Ամենաընթերցված
website by Sargssyan