Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 21.Հուլիս.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
«Պետք չի նորից իջնել». Խաչիկ Ավետիսյանը հրաժա... Ես դեմ եմ հանրության գումարները ավելորդ ծախսե... Մայր Աթոռը հոսա՞նք է վաճառելու «Ցանցերին» Պարզվել են Երևանում տեղի ունեցած ավազակային հ... Ըստ հաղորդման՝ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցն ան... Վենեսուելայում երկու մարդ է մահացել բախումներ... Ժիրայր Սեֆիլյանի գործով նիստի ներկաները եւ հա... Ամսական 20-25 հազար էին վճարում Ֆիրդուսում ... Կոս կղզում երկրաշարժը վնասել է միջնադարյան ամ... Ավտոներկրողների գործերը լավ չեն. դիմել են վար... Սահմանամերձ գյուղերի գնդակոծությունների մասին... Շոգ եղանակից Մեքսիկայում վեց մարդ է մահացել ... ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձ... ՆախագԱՆ, որ եկավ․․․ (Քաղաքական հումոր) Կոչ եմ անում շրջափակել դատարանի շենքը եւ ոստի... Մեքսիկայում բախումներ են սկսվել հանցախմբերից ... Ալումյանը միջնորդեց, որ Շիրխանյանը ոտքի չկանգ... Այս վարդավառին ջրվելուց հաստատ ոչ մեկ չի նեղվ... Պատգամավորի եղբորորդին՝ վրաերթի հեղինակ Փաստաբանները լքեցին դատարանի դահլիճը, դատարան...
Ամենաընթերցված լուրերը
«Պետք չի նորից իջնել». Խաչիկ Ավետիսյանը հրաժա... Ես դեմ եմ հանրության գումարները ավելորդ ծախսե... Մայր Աթոռը հոսա՞նք է վաճառելու «Ցանցերին» Պարզվել են Երևանում տեղի ունեցած ավազակային հ... Ըստ հաղորդման՝ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցն ան... Վենեսուելայում երկու մարդ է մահացել բախումներ... Ժիրայր Սեֆիլյանի գործով նիստի ներկաները եւ հա... Ամսական 20-25 հազար էին վճարում Ֆիրդուսում ... Կոս կղզում երկրաշարժը վնասել է միջնադարյան ամ... Ավտոներկրողների գործերը լավ չեն. դիմել են վար... Սահմանամերձ գյուղերի գնդակոծությունների մասին... Շոգ եղանակից Մեքսիկայում վեց մարդ է մահացել ... ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձ... ՆախագԱՆ, որ եկավ․․․ (Քաղաքական հումոր) Կոչ եմ անում շրջափակել դատարանի շենքը եւ ոստի... Մեքսիկայում բախումներ են սկսվել հանցախմբերից ... Ալումյանը միջնորդեց, որ Շիրխանյանը ոտքի չկանգ... Այս վարդավառին ջրվելուց հաստատ ոչ մեկ չի նեղվ... Պատգամավորի եղբորորդին՝ վրաերթի հեղինակ Փաստաբանները լքեցին դատարանի դահլիճը, դատարան... Հարավային Կորեան Հյուսիսային Կորեային առաջարկ... Հոգեբանին սպանելու մեջ մեղադրվողը հայտնաբերվե... Արաքսի ափից մինչև Գորայք բոլորն էլ իմ մտերիմն... Նախնական տվյալներով Հունաստանում գրանցված երկ... «Դատապարտյալների հիվանդանոց»-ի աշխատակցուհու ... Կոս կղզու մոտ երկրաշարժի հետեւանքով տուժածներ... Կառավարությունը հոգնել է, բայց առաջիկա ծրագրե... Հրաչյա Հարությունյանը բուժզննում կանցնի, որից... Հոգեբանին սպանողին չեն գտնում Հովիկ Աբրահամյանը վաճառում է, Ալեքսանյանը՝ գն... Վենեսուելայում հրդեհել են Բնակարանային ապահով... Փոփոխություններ անձնագիրը սեղմ ժամկետում ստան... Մոսկվայում հնարավոր են անձրեւներ, ամպրոպ եւ ո... Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է Հայաստան «Ժողովուրդ». Արատավոր ավանդույթները շարունակվ... «Հրապարակ». ՀՀՇ-ից անունն է միայն մնացել «Ժողովուրդ». Բժիշկների վերահսկողության տակ չգ... Հաղթանակ Մխիթարյանի օգնությամբ «Հրապարակ». «Դիլիջան ազգային պարկի» գործը դեռ... «Ժողովուրդ». Արցախում նամանավանդ պետք է միանձ... Ամբոխահաճո ելույթներ «Ժողովուրդ». Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին եր... «Հրապարակ». Բանդուրյանների բիզնեսը շարունակու... «Հրապարակ». Նոր պաշտոնի մասին լուրերը հիմնազո... «Հրապարակ». Դատական համակարգում ընկճախտ է սկս... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հուլիսի 21-ի համար Ինքնասպանություն է գործել Linkin Park խմբի մե... Պուտինը՝ Time-ի շապիկին Իսրայելի եւ Թուրքիայի նախագահները քննարկել են...
Հարցում

Երբ նորից ստիպված ես ռուսական ալիքներ դիտել

Նախատոնական, տոնական ու հետտոնական օրերին հայկական հեռուստաալիքներ դիտելը նույնն էր, ինչ հարևանին համոզելը, որ քո սեղանն ավելի ճոխ է։ Տարբեր հեռուստաընկերություններում կադրային տարեվերջյան ջարդը թվում էր՝ պետք է նախանշեր ամանորյա կրեատիվ, հումորաշատ ու հետաքրքիր հաղորդումների առկայությունը։ Սակայն ոչ միայն տարիները, այլև նորաթուխ հայտնիները ունակ չեղան փոխելու իրենց՝ «նեղ կռուգով» անցկացվող ուտուշ-խմուշների ցուցադրությունը։

Ի՞նչ էին ցուցադրում տոնական օրերին հայկական հեռուստաալիքները և ամանորյա ինչպիսի՞ հաղորդումներ էին հեռարձակվում այդ օրերին։

Հայաստանի հանրային հեռուստաընկերություն- Հ1-ը գրեթե նույն ձեռագրով տարիներ շարունակ ապահովում է ամանորյա «տաշի-տուշիները»։ Այս տարին բացառություն չէր։ Թեև հեռուստաընկերությունից հավաստիացնում էին, որ այս տարի «Ամանորը Առաջինում» լինելու է ընտանեկան, ջերմ ու հետաքրքիր։ Ոչ միայն չեղան, այլև լինելու շանս անգամ չունեցան տարիներ շարունակ հայկական շոու բիզնեսը փլուզումից փրկող վերջին մոհիկանների՝ Արթուր Գրիգորյանի, Ալլա Լևոնյանի, Զարուհի Բաբայանի, Լեյլա Սարիբեկյանի կատարումները։ Բացի այս, հերթական անգամ հանրությանը մատուցվեց դեռ անցած տարի «չմարսած» «Երգ երգոցի» հերթական ծանր թողարկումը։ Սա էլ հերիք չէր, իրար հերթ չտալով հեռարձակվեցին «Մեր բակ»-ի՝ արդեն դրվագ առ դրվագ անգիր արված թողարկումներն ու ամանորյա թեմայով հերթական ֆիլմերը՝ «Տանը մենակ», «Իմ ընկեր ձմեռ պապը», «Հարրի Փոթերը» (ոչ ամանորյա ֆիլմ) և այլն։

Արմենիա- «Արմենիա» հեռուստաընկերությունը ամեն տարի փորձում է հումորային նոր լուծումներ հաղորդել երաժշտական տաշի- տուշիներին՝ առաջին պլանում կանգնեցնելով «ուժեղ խաղացողներին»։ Այս տարի ուժեղների բանակը մասամբ փոփոխվել էր։ Հաղորդավարներ Նազենի Հովհաննիսյանի, Սոս Ջանիբեկյանի, Արտյոմ Կարապետյանի և Գայանե Ասլամազյանի «սրամիտ» հումորների ներքո դերասանները և հաղորդավարները հայտնվում էին տարատեսակ իրավիճակներում։ Սակայն պետք է արձանագրել, որ, այնուամենայնիվ, «Արմենիա» հեռուստաընկերության եթերում դիտելու որոշ բաներ գտնվեցին, օրինակ՝ «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմը, որը առաջին անգամ էր հեռուստատեսությամբ ցուցադրվում։ Այնուհետև ամանորյա լուծումներ ստացած ավանդական հաղորդումներն ու ․․․ արխիվային համերգները։

Շանթ- «Շանթ» հեռուստաընկերությունը հավատարիմ էր մնացել ոչ միայն իր՝ տարիներ շարունակ նույն՝ հայսուպերսթարյան կամ իքսֆակտորյան բեմում տեղի ունեցող բեմադրություններին, այլև դերասանական կազմին՝ որոշակի փոփոխություններով, իհարկե։ Այս անգամ գլխավոր հերոսը երգիչ Էրիկն էր, ով Գրիշա Աղախանյանի ուղեկցությամբ նամակի միջոցով ամուսնության առաջարկություն արած աղջկան էր փնտրում։ Երաժշտական լուծումներ ու նույնաբովանդակ, նույնամակարդակ հումորներ։ Բացի այդ, ամանորյա եթերը զարդարեցին արդեն ավանդական դարձած իչաներն ու տապասյաները, որոնք այդպես էլ տնային տնտեսուհիներին թույլ չտվեցին սեղանը ժամանակին պատրաստել։

Երկիր Մեդիա- Եթե վերոնշյալ հեռուստաընկերությունները սահմանափակվել էին «սեփական տանիքի տակ» կազմակերպված քեֆ-ուրախությամբ, ապա «Երկիր Մեդիա»-ն ամանորյա իր գլխավոր ծրագիրը նկարահանել էր Ղարաբաղում, մասնավորապես՝ «Տիգրանակերտ» ամրոցում։ «Երկիր Մեդիա»-ի հայտնի ու անհայտ հաղորդավարներին միավորել էր տոնական միջոցառումը, որը անցկացվում էր վետերանների, զինվորների հետ՝ ազգային, հայրենասիրական երգերի ուղեկցությամբ։ Ճաշակի առումով մի քանի ժամ դիտելու բան կգտնվեր։

Մնացած հեռուստաընկերություններում վիճակը կրկին անմխիթար էր

Հ․Գ․ Հենց այս օրերին է, որ հեռակառավարման վահանակը ինքնաբերաբար կանգ է առնում ռուսական ալիքների վրա։ Ու հայկական հոգնեցուցիչ տաշի- տուշիների կողքին ռուսական գունագեղ ու հետաքրքիր հաղորդումները (շատ դեպքերում) շատերիս համար դառնում են ժամանցի ապահովման գլխավոր աղբյուրը։ Ու այս օրերին հասկանում ես, որ ոչ թե հեռուստատեսությամբ ցուցադրվում է այն, ինչ հասարակությունն է ուզում, այլ այն, ինչ պարտադրում են դիտել ու ճաշակել հեռուստաընկերությունների ղեկավարները։

Վով Մուշեղյան

 

Դիտվել է 2083 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan