Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 17.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Ընտանեկան բռնության վերաբերյալ օրենքով ընտանի... Թերեզա Մեյն ու Ժան-Կլոդ Յունկերը աջակցում են ... Հուշամեդալներ՝ եզդի ազատամարտիկներին․ եզդիներ... Մեր երկրում ամենակայացած ինստիտուտներից մեկը ... Դավիթ Հարությունյանը՝ ատոմակայանի «փակման» և ... Կախյալ անկախություն Զովունի գյուղի մոտակայքում քաղաքացի է կորել Մոր տուն գնալու արգելքը բռնությո՞ւն է, թե՞ ոչ... Հոկտեմբերի 6-ից 12-ը ծնվել է 425 երեխա Ամենաճիշտը՝ պայքարել մինչև աղետի տեղի ունենալ... Ով չարչարվի՝ ով դառնա քաղաքապետ Լարսի ճանապարհը փակ է բեռնատարների համար. ձյո... Համահայկական խորհուրդը կձևավորվի հաջորդ տարվա... «Երկրաշարժի օրը դասղեկը հիշեց, որ իր պայուսակ... Հայաստան է ժամանել աշխարհի տասնվեցակի չեմպիոն... Եվս մեկ անպտուղ հանդիպո՞ւմ Գոռգոռոցներ ու թեժ բանավեճ ՓՊ-ում․ փաստաբան Տ... Դատավորը կամք պետք է ունենա՝ պաշտոնյայի կարծի... Մոսկվան նոր սանկցիաներ է սահմանել ընդդեմ Փհեն... «Փաստ». Ամուսնական 14,5 հատ մատանի՝ բյուջեի հ...
Ամենաընթերցված լուրերը
Ընտանեկան բռնության վերաբերյալ օրենքով ընտանի... Թերեզա Մեյն ու Ժան-Կլոդ Յունկերը աջակցում են ... Հուշամեդալներ՝ եզդի ազատամարտիկներին․ եզդիներ... Մեր երկրում ամենակայացած ինստիտուտներից մեկը ... Դավիթ Հարությունյանը՝ ատոմակայանի «փակման» և ... Կախյալ անկախություն Զովունի գյուղի մոտակայքում քաղաքացի է կորել Մոր տուն գնալու արգելքը բռնությո՞ւն է, թե՞ ոչ... Հոկտեմբերի 6-ից 12-ը ծնվել է 425 երեխա Ամենաճիշտը՝ պայքարել մինչև աղետի տեղի ունենալ... Ով չարչարվի՝ ով դառնա քաղաքապետ Լարսի ճանապարհը փակ է բեռնատարների համար. ձյո... Համահայկական խորհուրդը կձևավորվի հաջորդ տարվա... «Երկրաշարժի օրը դասղեկը հիշեց, որ իր պայուսակ... Հայաստան է ժամանել աշխարհի տասնվեցակի չեմպիոն... Եվս մեկ անպտուղ հանդիպո՞ւմ Գոռգոռոցներ ու թեժ բանավեճ ՓՊ-ում․ փաստաբան Տ... Դատավորը կամք պետք է ունենա՝ պաշտոնյայի կարծի... Մոսկվան նոր սանկցիաներ է սահմանել ընդդեմ Փհեն... «Փաստ». Ամուսնական 14,5 հատ մատանի՝ բյուջեի հ... Ալիեւը չի՞ գնա Կիեւ «Ժամանակ». Հայ-ռուսական նոր սկանդալ «Հրապարակ». Կաշառք՝ պետտուրքի անվան տակ «Առավոտ». Ալիևը հենց Բաքու հասնի, կսկսի հավաս... «Ժամանակ». Դոն Պիպոյի կողմնակիցները գրոհ են ս... «Հրապարակ». Վարչապետն անակնկալ այցելել է Լոռի «Ժողովուրդ». Ընտրակեղծարարը՝ թեկնածու Փոթորիկն ուղեղներում «Ժողովուրդ». Չկա ամենակարևորը՝ գողն ու գողոնը «Հրապարակ». «Կենտրոն» հեռուստաընկերության 15-... «ժողովուրդ». ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ... «Հրապարակ». «Ելքը» որոշել է կարգի հրավիրել Ար... «ժողովուրդ». Երբ լրագրողներին չեն սիրում «Հրապարակ». Լեհաստանին «աչքալուսանք» են տանել... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 17-ի համար Ալիեւը «հանձնվե՞լ է» «Նյուքասլ» ֆուտբոլային ակումբը վաճառվում է Մալթայում պայթեցրել են երկրի իշխանությունների... Պենտագոնը Իրաքի իշխանություններին և քրդերին կ... Կուբայում ամերիկացի դիվանագետները ենթարկվել ե... Մակքեյնը Բաղդադին զգուշացրել է ամերիկյան զենք... Թրամփը միանգամայն հնարավոր է համարում Իրանի մ... Հղի Քեյթ Միդլթոնը մասնակցել է մանկական տոնահա... Աֆղանցի դիվանագետները նախընտրում են չվերադառն... Իտալիան հրշեջ ինքնաթիռներ է ուղարկել Պորտուգա... Իրաքի բանակը վերահսկողություն է հաստատել Քիրկ... Մեյը և Մակրոնը միասին կպայքարեն, որպեսզի Իրան... Իմ հետ «դու»-ով չխոսես. Լեզվակռիվ Եգորյանի դե... Ամերիկյան պատվիրակությունը Անկարայում կքննարկ...
Հարցում

Քաղաքագրություն. Կամարակ, Զեյթուն

Զեյթուն նորաստեղծ թաղամասի վերին հատվածում է գտնվում Կամարակը։ Այս անունն էլ մեզ շատ բան է պատմում։ Կամարակը ժամանակին դյուցազնակաւն մարտեր է մղել Սուլթան Աբդուլ Համիդի հորդաների դեմ։ Իզուր չէ, որ Կամարակին «Փոքր Զեյթուն» են անվանել։ Այնպես որ, նրա հարեւանությունը Նոր Զեյթունին հետաքրքիր զուգադիպություն է։ Կամարակ կամ Կեմերեկը գտնվում է Սեբաստիայի մոտ։ Մինչեւ եղեռնը նրա բնակիչների թիվը հասնում էր տասը հազարի, գլխավորապես հայեր էին, կային նաեւ թուրքեր։ Կամարակի շրջակայքում կային հայ գյուղեր: Նախքան եղեռնը Կամարակը զարգացած գյուղաքաղաք էր, ուներ չորս դպրոց:

Զեյթուն

Այս անունը կրում է Երեւանի հյուսիսային մասում գտնվող նորաստեղծ թաղերից մեկը։ Նա իր անունն ստացել է այն նշանավոր Զեյթունից, որը գտնվում է Կիլիկիայի հյուսիս-արեւելյան մասում։ Այս լեռնային անառիկ շրջանը շատ բանով նման է Արեւմտյան Հայաստանի Սասունին։ Զեյթունը մի լեռնային աշխարհ է, որը մտնում է Տավրոսի սիստեմի մեջ: Երկիրը կտրտված է բազմաթիվ ձորերով ու կիրճերով։ Երբ Կիլիկյան հայկական թագավորությունը կորցրեց իր անկախությունը, հայերի զգալի մասն այստեղ ապաստանեց, եւ վարում էին կիսաանկախ վիճակ։ Սասունն ու Զեյթունը բախտակից աշխարհներ են, նրանց մեջ ընդհանուր շատ բան կա՝ թե բնության, թե դիրքի, թե հերոսական անցյալի։ Ճշմարիտ է ասված, որ եթե Տարոնի գահը Սասունն է, ապա Կիլիկիայինը՝ Զեյթունը։ Երկուսն էլ լեռնային աշխարհներ են, անմատչելի երկրներ։ Զեյթունցիներն էլ իրենց անառիկ հայրենիքում կռվել են թուրք բռնակալների դեմ եւ հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժման պատմության մեջ փառավոր էջեր գրել։

Զեյթունցիները համառորեն կռվում էին սուլթանական Թուրքիայի դեմ։ Այդ պայքարի ամենափայլուն արտահայտությունն էր Զեյթունի 1862 թվականի ապստամբությունը, որն ըստ էության համաշխարհային բնույթ կրող հերոսամարտ էր։ «Զեյթուն» անունն էլ, Սասունի նման, ժամանակի ընթացքում մեր ազգային հպարտությունը դարձավ։

Զեյթուն գավառի կենտրոնը կոչվում էր Զեյթուն կամ Ուլինա։ Այս ավանը գտնվում է Կիլիկիայի Սիս քաղաքից հյուսիս՝ Մարաշի եւ Հաճնի միջեւ, Անդրտավրոսյան լեռնաշղթայի խորքում գտնվող մի բարձրավանդակի վրա։ Զեյթունն առողջ օդ ու ջուր ունի։

Ընդհանրապես կարծում են, որ «Զեյթուն» բառն առաջ է եկել նրանից, որ Կիլիկիայի այդ մասում շատ ձիթենիներ կան, եւ երկիրը եւս կոչվել է «Զեյթուն», որը թուրքերեն է։ Բայց դա կարող էր տեղի ունենալ թուրքերի տիրապետությունից հետո։ Ղեւոնդ Ալիշանը հավանական չի համարում այդ բացատրությունը, որովհետեւ նա նկատում է, որ ձեռագրերի մեջ ասված է «Զեթուն» եւ ոչ թե «Զեյթուն»։ Այսպիսի փոփոխություններ աշխարհագրական անունների միջեւ հաճախ են պատահում։ Թուրքերը, փոխ առնելով հայկական անունները, կամ աղճատել են, կամ տվել թուրքական նշանակություն։

Ինչ վերաբերում է երկրին, Ղ. Ալիշանը գտնում է, որ Զեյթունը, իբրեւ մի ինքնուրույն երկիր, սկսել է կազմակերպվել Ռուբինյան կամ Սիսվանյան թագավորության անկումից հետո, երբ որոշ հայ իշխաններ շարունակեցին իրենց անկախությունը պահել լեռնային անառիկ տեղերում։ Այդ առթիվ Ալիշանն առաջ է բերում 1473 թվականին գրված մի հիշատակագիր, որի մեջ ասված է, թե հայոց մեծ զորավար Հեթումի կին Զարմանուհին, իր ամուսնու դավաճանական սպանությունից հետո պատերազմիկ մի խմբի գլուխ անցած, քաշվել է լեռները, գնացել է Զեյթուն, տիրել է Կապան բերդին։ Այդ հիշատակարանն առաջ բերելով՝ Ալիշանը կամենում էր մի կապ գտնել «Զեյթուն» եւ «Զարմանուհի» անունների միջեւ եւ նրան համարել Զեյթունի անկախության հիմնադիրը։ Տարագրումից առաջ Զեյթունի գավառի հայերի թիվը հասնում էր 20 հազարի։ Զեյթունցիների հայրենիքը չնայած լեռնոտ էր եւ երկրագործության համար քիչ նպաստավոր, բայց ժիր ու աշխատասեր զեյթունցիներն իրենց դարատափերի վրա զբաղվում էին երկրագործությամբ, ինչպես նաեւ խաղողի եւ ձիթենիների մշակմամբ։ Զեյթունում կան շատ նվիրական վայրեր, բերդեր ու վանքեր, որոնք կիսավեր վիճակում մնում են լուռ վկան հայ կյանքի։ Զեյթունի մոտ են Սբ. Աստվածածնի վանքը, Մարմշել բերդը, որը պատկանել է Գոռ Վասիլին։ Նշանավոր են եւ գյուղերը՝ իրենց անցյալով ու հնություններով։ Այսպես, Ֆռնուզը իր վանքով, Կիկսոն է աքսորվել Հովհ. Ոսկեբերանը։ Կիկսոնի եւ Ֆռնուզի միջեւ է գտնվում Ստեփանոս Ուլնիցու վանքը։

Կ. Մ. Ավետիսյան

Պատրաստեց Արամ ՊԱՉՅԱՆԸ

Դիտվել է 556 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan