Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 22.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Իբր վարչապետն այդ հարցը լուծել է, բայց վարորդ... Բազուկի բուժիչ հատկությունների մասին Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և... Սերժ Սարգսյանը չինացիների՞ն է ուզում բերել Հա... Արցախում երեկ մահացած զինվորներից Հրաչ Ավետիս... Քաղաքացին դատի կտա «Ibutik» խանութին՝ իրեն գո... Հրանտ Բագրատյան-Վահրամ քահանա Մելիքյան բանավե... Այսօր սպասվող ֆուտբոլային հանդիպումները Վարչապետ, կարագին զսպա․․․ (Քաղաքական հումոր)... Ախալցխայում ընտրությունների արդյունքները հայտ... Մեկ ոստիկանի վրա բյուջեով մոտ 6 անգամ ավելի շ... Մեկ օր ջուր չի լինի Փակման ենթակա 163 աղբանոցից փակվել է 17-ը Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ավելի լավ ա տղամարդը կնոջը մի հատ խփի, բայց լ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է...
Ամենաընթերցված լուրերը
Իբր վարչապետն այդ հարցը լուծել է, բայց վարորդ... Բազուկի բուժիչ հատկությունների մասին Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և... Սերժ Սարգսյանը չինացիների՞ն է ուզում բերել Հա... Արցախում երեկ մահացած զինվորներից Հրաչ Ավետիս... Քաղաքացին դատի կտա «Ibutik» խանութին՝ իրեն գո... Հրանտ Բագրատյան-Վահրամ քահանա Մելիքյան բանավե... Այսօր սպասվող ֆուտբոլային հանդիպումները Վարչապետ, կարագին զսպա․․․ (Քաղաքական հումոր)... Ախալցխայում ընտրությունների արդյունքները հայտ... Մեկ ոստիկանի վրա բյուջեով մոտ 6 անգամ ավելի շ... Մեկ օր ջուր չի լինի Փակման ենթակա 163 աղբանոցից փակվել է 17-ը Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ավելի լավ ա տղամարդը կնոջը մի հատ խփի, բայց լ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե... Լեւոն Հայրապետյանին վերջին հրաժեշտը տվեցին. տ... Նավթի ընդունելի գինը՝ ըստ ռուսների Կատոլոնիայի կառավարությունը ազատ է արձակվել Իրանին մեղադրել են Աֆղանստանից մաքսանենգ ճանա... Նախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կ... Հրանտ Բագրատյանի տասնմեկ թեզիսները եւ Ռեֆորմա... Էլեկտրական հեծանիվների կայանի եւ արտաքին LED ... Անտունները գիշերն անցկացրել են բանկում․ Լուսա... Բացահայտվել է բնակարանային գողությունը Նա նույնասեռական է եւ ապրում է ծեր կնոջ հետ․Ա... Ուրուգվայում թույլատրվել է մարիխուանայի վաճառ... Զինվորականներ են վթարի ենթարկվել Ինչո՞ւ պիտի մոմն ազատված լինի ԱԱՀ-ից, գիրքը՝ ... Որքան ես եմ խանգարել բանակին, նույնքան էլ՝ ին... ԵՄ-ն վերահաստատել է իր ստանձնած պարտականությո...
Հարցում

Մեդիախոհանոց-21

Շաբաթ օրը hraparak.am-ում տեղադրված լուսանկարներն ու տեսանյութը՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի աղջիկների մասին, փոթորիկ էր առաջացրել համացանցում։ Մեզ մեղադրում էին «ընտանիք մտնելու», տարբեր ուժերի, հատկապես Սերժ Սարգսյանի «պատվերը կատարելու» մեջ։ Գրում էին. «Իսկ ի՞նչ կապ ունեն աղջիկները, գրեք իր մասին»։ Եվ այդ ամենը՝ տարբեր որակումներով, մեղադրանքներով, զարմացական ճիչերով ու հռետորաբանությամբ համեմված։

Թացը չորի հետ խառնող, հռետորական հարցադրումներ ու բարոյախրատական ճառեր անող, քաղաքականությունն ու լրագրությունը, էթիկան ու գեղցիությունը, ազատ խոսքն ու մարդու իրավունքներն իրարից չտարբերող այդ լսարանին ուզում ենք հիշեցնել, որ․ նախ, այդ լուսանկարների, տեսանյութի հրապարակումը մեր կողմից կատարվել է միանգամայն կոռեկտ, առանց որեւէ որակումների ու քննադատության, առանց նորահայտ քաղաքական գործչին ու իր աղջիկներին վիրավորելու։ Դուք ամեն օր մամուլում հանդիպում եք տարբեր գործիչների մերձավորների լուսանկարների, մեծ հաճույքով դիտում եք նրանց հարսանիք-կնունքների լուսանկարներն ու տեսահոլովակները։ Կայքեր կան, որոնք շարքեր են պատրաստում՝ որ գործչի կինն է ամենից գեղեցիկը, որտեղ են իրենց հանգիստն անցկացրել հայտնիները, հայտնի անձանց զավակները, կանայք եւ այլն։ Երբ Երեւանի քաղաքապետը վեցերորդ զավակն էր ունեցել, համացանցը ողողված էր նրա ընտանիքի լուսանկարներով։ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի, Գագիկ Ծառուկյանի, Ստեփան Դեմիրճյանի, Սեյրան Օհանյանի կանանց, որդիներին, թոռներին, անգամ զարմիկ-զարմուհիներին մարդիկ դեմքով են ճանաչում։ Ինչո՞ւ պետք է այս շարքում բացառություն արվի Արա Աբրահամյանի համար։ Որովհետեւ նա նո՞ր է հայտ ներկայացրել քաղաքական դաշտում տեղ զբաղեցնելու համար։ Թե՞ որովհետեւ նրա աղջիկներն ավելի «բաց» են նկարվել։ Եվ մյուսների զավակների նման միայն զավակ չեն, այլ, ասենք, գեղեցիկ մարմին ունեն կամ երգում են։ Ըստ իս, դրանով Արա Աբրահամյանը շահեկանորեն տարբերվեց մեր քաղաքական դաշտի մյուս գործող անձանցից։ Եթե մինչ օրս նրա մասին ասում էին՝ անգրագետ մալիշկացի է՝ ոչ ռուսերեն գիտի, ոչ հայերեն, անհասկանալի հայացքների տեր է, անհասկանալի շրջապատով, ապա հիմա ոմանք կսկսեն մտածել, որ դրսում ապրելն այնքան էլ անհետեւանք չի անցել այս մարդու համար։ Նա քաղաքակիրթ աշխարհի մի մասնիկն է, եւ իր աղջիկներն էլ ազատ եւ ինքնուրույն մարդիկ են, որոնք իրենք են որոշում ինչով զբաղվել, ինչպես իրենց դրսեւորել-ցուցադրել։ Ուղղակի մեր հասարակությունն այնքան սահմանափակ է, այնքան «ռաբիզ», որ այս աղջիկների բաց լուսանկարները հրապարակելու փաստն արդեն ինքնին սեւ փիառ է դիտել եւ հարձակվել լուսանկարները հրապարակողի վրա։

Մի՞թե որեւէ լրատվամիջոց կարող էր ձեռքի տակ ունենալ նման լուսանկարներ եւ ձեռնպահ մնալ դրանք հրապարակելու գայթակղությունից։ Չէ՞ որ մարդու մասին ոչինչ այնքան շատ բան չի պատմում, որքան նրա ընտանիքը՝ նրա կնոջ, զավակների արտաքին տեսքը, խելքը, գրագիտությունը, պահվածքը, զբաղմունքը, նիստուկացը։

Եվ մի բան էլ՝ իշխանական «պատվերի» մասին. եթե Արա Աբրահամյանը հայաստանյան նորահայտ ընդդիմությունն է եւ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի ամենալուրջ մրցակիցը, ապա «Հրապարակ» թերթն առնվազն «Նյու Յորք թայմսն» է։ Մշտապես իշխանության կրնկի տակ ապրող քաղաքական գործիչներին մի վերագրեք բաներ, որ նրանք երազում անգամ չեն տեսնում։ Մարդն ասուլիս տալով հայտարարում է նոր կուսակցություն հիմնելու մասին եւ անմիջապես, բոլորի աչքի առաջ, գնում նախագահական նստավայր, իսկ մենք գիտաֆանտաստիկ վերլուծություններ ենք անում, թե ՀՀԿ-ն սարսափած է այս հայտնությունից, եւ իշխանությունը վախից պատվերներ է իջեցնում մամուլին՝ նրան փչացնելու համար։ Ոչ մի պատվեր չկա։ Մեր ձեռքում են հայտնվել հետաքրքիր լուսանկարներ, տեսանյութ, եւ մենք գտել ենք, որ հանրությունն իրավունք ունի դրանք տեսնել։ Ահա ամբողջը։

Ա. Օ.

 

Դիտվել է 231 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan