Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 22.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Էդգար Ստեփանյանն ավարտել է ելույթները Ներկա պաշտոնյաներից եւ ընդդիմադիրներից ոմանք ... ՀՀԿ-ն իր գավառական նիստ վարողով կրկին փայլում... Իմ պաստառով նրա ճակատին կրակել եմ․ ակցիա՝ ուղ... Իբր վարչապետն այդ հարցը լուծել է, բայց վարորդ... Բազուկի բուժիչ հատկությունների մասին Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և... Սերժ Սարգսյանը չինացիների՞ն է ուզում բերել Հա... Արցախում երեկ մահացած զինվորներից Հրաչ Ավետիս... Քաղաքացին դատի կտա «Ibutik» խանութին՝ իրեն գո... Հրանտ Բագրատյան-Վահրամ քահանա Մելիքյան բանավե... Այսօր սպասվող ֆուտբոլային հանդիպումները Վարչապետ, կարագին զսպա․․․ (Քաղաքական հումոր)... Ախալցխայում ընտրությունների արդյունքները հայտ... Մեկ ոստիկանի վրա բյուջեով մոտ 6 անգամ ավելի շ... Մեկ օր ջուր չի լինի Փակման ենթակա 163 աղբանոցից փակվել է 17-ը Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ավելի լավ ա տղամարդը կնոջը մի հատ խփի, բայց լ... Եղանակը Հայաստանում
Ամենաընթերցված լուրերը
Էդգար Ստեփանյանն ավարտել է ելույթները Ներկա պաշտոնյաներից եւ ընդդիմադիրներից ոմանք ... ՀՀԿ-ն իր գավառական նիստ վարողով կրկին փայլում... Իմ պաստառով նրա ճակատին կրակել եմ․ ակցիա՝ ուղ... Իբր վարչապետն այդ հարցը լուծել է, բայց վարորդ... Բազուկի բուժիչ հատկությունների մասին Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և... Սերժ Սարգսյանը չինացիների՞ն է ուզում բերել Հա... Արցախում երեկ մահացած զինվորներից Հրաչ Ավետիս... Քաղաքացին դատի կտա «Ibutik» խանութին՝ իրեն գո... Հրանտ Բագրատյան-Վահրամ քահանա Մելիքյան բանավե... Այսօր սպասվող ֆուտբոլային հանդիպումները Վարչապետ, կարագին զսպա․․․ (Քաղաքական հումոր)... Ախալցխայում ընտրությունների արդյունքները հայտ... Մեկ ոստիկանի վրա բյուջեով մոտ 6 անգամ ավելի շ... Մեկ օր ջուր չի լինի Փակման ենթակա 163 աղբանոցից փակվել է 17-ը Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ավելի լավ ա տղամարդը կնոջը մի հատ խփի, բայց լ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե... Լեւոն Հայրապետյանին վերջին հրաժեշտը տվեցին. տ... Նավթի ընդունելի գինը՝ ըստ ռուսների Կատոլոնիայի կառավարությունը ազատ է արձակվել Իրանին մեղադրել են Աֆղանստանից մաքսանենգ ճանա... Նախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կ... Հրանտ Բագրատյանի տասնմեկ թեզիսները եւ Ռեֆորմա... Էլեկտրական հեծանիվների կայանի եւ արտաքին LED ... Անտունները գիշերն անցկացրել են բանկում․ Լուսա... Բացահայտվել է բնակարանային գողությունը Նա նույնասեռական է եւ ապրում է ծեր կնոջ հետ․Ա... Ուրուգվայում թույլատրվել է մարիխուանայի վաճառ...
Հարցում

Այո, մենք էլ ենք փաստի առաջ կանգնել

Մամուլին առնչվող օրենսդրական վերջին փոփոխություններից այն տպավորությունն է ստեղծվում, թե իշխանությունները, ի դեմս արդարադատության նախարարության, ընկել են լրատվամիջոցների ու լրագրողների հետեւից եւ փորձում են սահմանափակել նրանց ազատությունը։ Խոսքը, մասնավորապես, դեռեւս նախորդ նախարարի օրոք «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքից գաղտագողի մեզ համար կարեւոր մի դրույթ հեռացնելու մասին է, որով անձնական բնույթի տվյալների հավաքագրումը դառնում է գրեթե անհնարին, ինչպես նաեւ՝ վերջերս աղմուկ հանած «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի փոփոխությունների նախագծի, որով փորձում են լրագրողական հարցումներին պատասխանելու եւ այլ հարցերում սահմանափակումներ մտցնել։ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերվում այս տենդենցներին։

«Վերաբերմունքս միանշանակ է՝ լրագրողը պետք է մասնագիտորեն միշտ պաշտպանված լինի։ Որքան քիչ պաշտպանենք լրագրողին, այնքան ավելի կմեծանան լրագրողի նկատմամբ հետապնդումները, ոտնձգությունները։ Դրա համար, ով ուզում է լինի, պետք է գործեն հստակ պատասխանատվության մեխանիզմներ, եւ այդ առումով որքան արդյունավետ կիրառվեն պրակտիկայում, այնքան ավելի հեշտ կկանխարգելվեն հետագա ապօրինությունները»,- ասաց պարոն Թաթոյանը։

- Օրինակ՝ Դուք ի՞նչ արեցիք, երբ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքից հանվեց մեզ համար կարեւոր մի դրույթ՝ առանց մեզ հետ դա քննարկելու։

- Մեզ հետ էլ քննարկում չի եղել։ Հիմա մենք արդեն պրակտիկայի ուսումնասիրություն պետք է անենք, եւ եթե հակասություններ լինեն, պատրաստ ենք առաջարկել նաեւ օրենսդրական փոփոխություններ։

- Դուք Ձեր մտահոգությունը գոնե հետին թվով չհայտնեցի՞ք, թե ինչու են առանց քննարկման նման փոփոխություն անում։

- Այո, Դուք ճիշտ եք ասում։ Հիմա պետք է հասկանանք, տեսնենք՝ ուսումնասիրությունը պրակտիկայում ինչի՞ կհանգեցնի, որովհետեւ ոչ բոլոր օրենսդրական դրույթներն են, որ տեսականորեն կարող են հանգեցնել սահմանափակումների։ Այդ կոնկրետ դրույթների հետ կապված՝ մենք հիմա կոնկրետ ուսումնասիրում ենք։ Այս պահին դեռ չունենք նման պրակտիկա, չէ՞ որ լրագրողը կբարձրացներ այդ հարցը։ Հիմա մենք պատրաստ ենք խնդիր առաջանալու դեպքում անգամ օրենսդրական առաջարկով հանդես գալու։

- Պարզապես քայլը կատարվում է, ոչինչ չենք անում եւ վերջում փաստի առաջ ենք կանգնում բոլորս։

- Այո, մենք էլ ենք փաստի առաջ կանգնել, չենք իմացել։

- Սա կոնկրետ գերատեսչության կողմից նաեւ Ձեր կառույցի հանդեպ անհարգալից վերաբերմունքի խնդիր չէ՞, արդյոք, որ նախարարությունը թքած ունի այլոց կարծիքների վրա եւ ինքնագործունեությամբ է զբաղված։

- Ընդամենը մեկ բառով պատասխանեմ, որ պրակտիկայում խնդիր առաջանալու դեպքում պատրաստ ենք, բնականաբար, միջամտել՝ այդ թվում օրենսդրական առաջարկներ ներկայացնելու ձեւով։ Այն, որ այդ փոփոխությունը չի քննարկվել մեզ հետ, դա փաստ է։

- Իսկ վերջերս աղմուկ հանած «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում փոփոխությունների նախնական տարբերակի նախագծի մասին ի՞նչ կասեք։

- Դա դեռ քննարկման փուլում է, դրա մեջ մենք ներգրավված ենք, առաջին քննարկման ժամանակ հանդիպել ենք բոլոր ներկայացուցիչների հետ, մտահոգություններ մենք էլ ենք ներկայացրել, դրա համար կանգնեց դա։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Դիտվել է 208 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan