Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 24.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
«Ժամանակ». «Կրեածիվ» նախարարի «նոր զոհերը» չե... «ՀԺ». Որակը կասկածելի է. նախարարը պահանջել է ... «Հրապարակ». Դատավորներին պատժելու են իրավաբան... «Հրապարակ». Լեւոն Հայրապետյանի թաղման արարողո... «ժողովուրդ». Քենեդու սպանությունն ու հոկտեմբե... Հին ու նոր սերունդ «Ժողովուրդ». Նախկին գյուղապետը՝ մեղադրյալ «Հրապարակ». Մեկ օր շուտ է եկել՝ ստուգելու պատ... «ժողովուրդ». Պարտքեր կուտակելուց հետո տնօրենն... «Հրապարակ». Վրաստանում ՀՀ դեսպանի հարցը կարծե... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Հրապարակ». «Փարավոնում» է եղել եղել ողջ էլիտ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ` հոկտեմբերի 24-ի համար Ուկրաինայի ԱԾ-ն մանրամասներ է հաղորդել Դոնբաս... Ինչ որ մեկը կապը կտրել է. Գորբաչովը «Էխո Մոսկ... Անկարայի քաղաքապետը Էրդողանի հետ հանդիպումից ... Մենք նախագահի հետ չենք վիճել, այլ բանավիճել ե... Կրասնոյարսկի երկրամասում շրջխորհրդի պատգամավո...
Ամենաընթերցված լուրերը
«Ժամանակ». «Կրեածիվ» նախարարի «նոր զոհերը» չե... «ՀԺ». Որակը կասկածելի է. նախարարը պահանջել է ... «Հրապարակ». Դատավորներին պատժելու են իրավաբան... «Հրապարակ». Լեւոն Հայրապետյանի թաղման արարողո... «ժողովուրդ». Քենեդու սպանությունն ու հոկտեմբե... Հին ու նոր սերունդ «Ժողովուրդ». Նախկին գյուղապետը՝ մեղադրյալ «Հրապարակ». Մեկ օր շուտ է եկել՝ ստուգելու պատ... «ժողովուրդ». Պարտքեր կուտակելուց հետո տնօրենն... «Հրապարակ». Վրաստանում ՀՀ դեսպանի հարցը կարծե... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Հրապարակ». «Փարավոնում» է եղել եղել ողջ էլիտ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ` հոկտեմբերի 24-ի համար Ուկրաինայի ԱԾ-ն մանրամասներ է հաղորդել Դոնբաս... Ինչ որ մեկը կապը կտրել է. Գորբաչովը «Էխո Մոսկ... Անկարայի քաղաքապետը Էրդողանի հետ հանդիպումից ... Մենք նախագահի հետ չենք վիճել, այլ բանավիճել ե... Կրասնոյարսկի երկրամասում շրջխորհրդի պատգամավո... Հեմիլթոնը նվաճեց ԱՄՆ «Գրան պրին» Գեներալը՝ բանակում երեք տարի ծառայելու մասին ... Պայքար մարտնչող ահաբեկչության դեմ. Վաշինգտոնո... Brexit-ի հարցով բանակցություններում նկատելի ա... Իրաքի արտգործնախարարը Պուտինին և Լավրովին հրա... Ռեքս Թիլլերսոնն այս անգամ անակնկալ այցելել է ... 32 մեդալ, որոնցից 18-ը՝ ոսկե, գումարած՝ 1 ռեկ... Պորոշենկոյի դեմ մահափորձ է կանխվել. Ուկրաինայ... Ավտովթար Երևան-Արմավիր ավտոճանապարհին. վարորդ... Նավթը համաշխարհային շուկայում թանկացել է Շվեյցարիայում կացնով զինված դեռահասը հարձակվե... 2018 թվականին Իրաքում տեղի կունենան պառլամենտ... Ուսուցողական պարտություն Չինաստանը 30 տարուց կդառնա աշխարհի գերհզոր տե... Մադրիդը մտադիր է իր ժամանակավոր ներկայացուցչի... Փրկարարները հայտնաբերել են բնակչի դին Մորը կասկածում են գումարի դիմաց նորածին երեխա... Հրդեհ Նորապատ գյուղում (թարմացված) Չեխիան ընտրեց իր Թրամփին Զանգում եք Ժողովրդական դերասանին, հարցնում եք... Սլովենիայում նախագահական ընտրությունների երկր... «Երևան` խելացի քաղաք» ռազմավարական ծրագրի իրա... Ռադիոհաղորդավարուհու առողջական վիճակը գնահատվ... Իսկ դու որտե՞ղ ես Նախարարը պահանջել է առանձնահատուկ ուշադրությո... Վալերի Միրզոյանը անհարգալից վերաբերմունք է դր... Վարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի Երևանում... Կոչ ենք անում ուշադրություն հրավիրելու համար․... Նախագահն ընդունել է Մխիթարյան միաբանության քա... Բացահայտվել են սուտ մատնության նոր դեպքեր. պա...
Հարցում

Քաղաքագրություն. Չերյոմուշկա, Մարաշ

Ժամանակի ընթացքում Երեւանը հասակ առավ, ընդարձակվեց, անցավ Հրազդանը, որի ձախ ափին ստեղծվեց նոր թաղամաս։ Թաղամասը հայտնի է թե Աջափնյակ եւ թե Չերյոմուշկի անունով։ «Աջափնյակ»-ի բացատրությունը տալիս է հենց ինքը՝ անվանումը։ Այսինքն՝ գտնվում է Հրազդանի աջ ափին։ Բայց հետաքրքիր է իմանալ, թե որտեղից է գալիս Չերյոմուշկի անունը։ Չնայած թաղի պաշտոնական անունն Աջափնյակ է, բայց առօրյա խոսակցության ժամանակ առավել գործածական է դարձել Չերյոմուշկի անունը։ Չերյոմուշկի անունը Երեւան է «տեղափոխվել» Մոսկվայից, ինչպես ասում են՝ պատրաստի ձեւով։ Մոսկվա քաղաքի այն հատվածը, ուր այժմ Չերյոմուշկի թաղի բարձրահարկ տներն են վեր բարձրանում, մոտ անցյալում ընդարձակ, ազատ տարածություններ էին, ուր աճում էին առանձին ծառատեսակներ, որոնք ոչ մեծ ծառեր էին եւ ռուսերենում հայտնի են «չերյոմուխա» անունով։ Ի դեպ, ծառի հատապտուղները սեւ գույն ունեն, հենց այստեղից էլ առաջացել է այդ անվանումը: Ժամանակի ընթացքում, երբ Մոսկվան ընդարձակվեց, եւ քաղաքի նորակառույցները բարձրացան այստեղ, այդ նոր թաղը Չերյոմուշկի կոչվեց։ Այդ երեւույթն իր արտացոլումը գտավ նաեւ Երեւանում՝ Հրազդանի աջափնյա մասում։ Ինչպես հայտնի է, Հրազդանի աջափնյա մասում, համարյա ամայի տարածություններում, ստեղծվեցին նորանոր հոյակապ շենքեր, ու հառնեց նոր թաղ։ Նորաստեղծ քաղաքամասը, թե շենքերի նմանություններով ու ոճով եւ թե որպես նոր թաղ, կարծես հիշեցնում էր Մոսկվայի այդ նորաստեղծ թաղը՝ Չերյոմուշկան։ Երեւանի նորաստեղծ Աջափնյակ թաղը Չերյոմուշկի անվանեցին։

Մարաշ

Երեւանի Մարաշ կոչվող թաղը գտնվում է քաղաքի հյուսիս-արեւելյան մասում, Նորքից ոչ հեռու։ Այս արվարձանն իր անունն ստացել է Լեռնային Կիլիկիայում գտնվող Մարաշ բնակավայրից, որը գտնվում է Ադանայից մոտ վաթսուն կիլոմետր հյուսիս՝ Տավրոսի լանջերին, Սեյխան կամ Ճիհուն գետի արեւելյան հովտում։ Մարաշը ժամանակին Կիլիկիայի կարեւորագույն եւ հարուստ քաղաքներից էր։ Անցյալում կոչվել է Գերմանիկ։ Այս քաղաքի կլիման շատ առողջարար է, ջուրը՝ ընտիր։ Եղեռնից առաջ Մարաշում բնակվում էին մոտ քսան հազար հայեր: Մարաշցիներն աչքի են ընկել որպես լավ կահույքագործներ եւ համարվել են հաստ շալագործներ: Արտահանել են արծաթաթել գործվածքներ եւ բամբակեղեն։ Կրթական առումով Մարաշը ժամանակին առաջադեմ քաղաք էր։ Մարաշի հայերի զբաղմունքն այգեգործությունն ու երկրագործությունն էր։ Առավել տարածված գյուղատնտեսական կուլտուրաներից էին բրինձը, բամբակը, ծխախոտը, խեժը։ Մարաշի մոտ էին գտնվում Շուղուրի Կարմիր վանքը եւ Վարագա վանքը։ Ի դեպ, վերջինս չպետք է շփոթել Վասպուրականի Վարագի հետ։

Կ. Ավետիսյան

Դիտվել է 306 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan