Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 24.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
«Հրապարակ». Մեկ օր շուտ է եկել՝ ստուգելու պատ... «ժողովուրդ». Պարտքեր կուտակելուց հետո տնօրենն... «Հրապարակ». Վրաստանում ՀՀ դեսպանի հարցը կարծե... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Հրապարակ». «Փարավոնում» է եղել եղել ողջ էլիտ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ` հոկտեմբերի 24-ի համար Ուկրաինայի ԱԾ-ն մանրամասներ է հաղորդել Դոնբաս... Ինչ որ մեկը կապը կտրել է. Գորբաչովը «Էխո Մոսկ... Անկարայի քաղաքապետը Էրդողանի հետ հանդիպումից ... Մենք նախագահի հետ չենք վիճել, այլ բանավիճել ե... Կրասնոյարսկի երկրամասում շրջխորհրդի պատգամավո... Հեմիլթոնը նվաճեց ԱՄՆ «Գրան պրին» Գեներալը՝ բանակում երեք տարի ծառայելու մասին ... Պայքար մարտնչող ահաբեկչության դեմ. Վաշինգտոնո... Brexit-ի հարցով բանակցություններում նկատելի ա... Իրաքի արտգործնախարարը Պուտինին և Լավրովին հրա... Ռեքս Թիլլերսոնն այս անգամ անակնկալ այցելել է ... 32 մեդալ, որոնցից 18-ը՝ ոսկե, գումարած՝ 1 ռեկ...
Ամենաընթերցված լուրերը
«Հրապարակ». Մեկ օր շուտ է եկել՝ ստուգելու պատ... «ժողովուրդ». Պարտքեր կուտակելուց հետո տնօրենն... «Հրապարակ». Վրաստանում ՀՀ դեսպանի հարցը կարծե... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Հրապարակ». «Փարավոնում» է եղել եղել ողջ էլիտ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ` հոկտեմբերի 24-ի համար Ուկրաինայի ԱԾ-ն մանրամասներ է հաղորդել Դոնբաս... Ինչ որ մեկը կապը կտրել է. Գորբաչովը «Էխո Մոսկ... Անկարայի քաղաքապետը Էրդողանի հետ հանդիպումից ... Մենք նախագահի հետ չենք վիճել, այլ բանավիճել ե... Կրասնոյարսկի երկրամասում շրջխորհրդի պատգամավո... Հեմիլթոնը նվաճեց ԱՄՆ «Գրան պրին» Գեներալը՝ բանակում երեք տարի ծառայելու մասին ... Պայքար մարտնչող ահաբեկչության դեմ. Վաշինգտոնո... Brexit-ի հարցով բանակցություններում նկատելի ա... Իրաքի արտգործնախարարը Պուտինին և Լավրովին հրա... Ռեքս Թիլլերսոնն այս անգամ անակնկալ այցելել է ... 32 մեդալ, որոնցից 18-ը՝ ոսկե, գումարած՝ 1 ռեկ... Պորոշենկոյի դեմ մահափորձ է կանխվել. Ուկրաինայ... Ավտովթար Երևան-Արմավիր ավտոճանապարհին. վարորդ... Նավթը համաշխարհային շուկայում թանկացել է Շվեյցարիայում կացնով զինված դեռահասը հարձակվե... 2018 թվականին Իրաքում տեղի կունենան պառլամենտ... Ուսուցողական պարտություն Չինաստանը 30 տարուց կդառնա աշխարհի գերհզոր տե... Մադրիդը մտադիր է իր ժամանակավոր ներկայացուցչի... Փրկարարները հայտնաբերել են բնակչի դին Մորը կասկածում են գումարի դիմաց նորածին երեխա... Հրդեհ Նորապատ գյուղում (թարմացված) Չեխիան ընտրեց իր Թրամփին Զանգում եք Ժողովրդական դերասանին, հարցնում եք... Սլովենիայում նախագահական ընտրությունների երկր... «Երևան` խելացի քաղաք» ռազմավարական ծրագրի իրա... Ռադիոհաղորդավարուհու առողջական վիճակը գնահատվ... Իսկ դու որտե՞ղ ես Նախարարը պահանջել է առանձնահատուկ ուշադրությո... Վալերի Միրզոյանը անհարգալից վերաբերմունք է դր... Վարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի Երևանում... Կոչ ենք անում ուշադրություն հրավիրելու համար․... Նախագահն ընդունել է Մխիթարյան միաբանության քա... Բացահայտվել են սուտ մատնության նոր դեպքեր. պա... ԱՄՆ-ն ռմբակոծել է Ռաքան, ինչպես ժամանակին Դրե... Հայաստանում կա ազատագրման և ազգային պետությու... Արմավիրցիները քարերով փակել են ճանապարհը, փոխ... Հոգևոր Հայաստանի հայտարարություն-կոչը Դոնալդ Թրամփը թույլ չի տվել Ջիմմի Քարտերին խո... Civil Voice ՀԿ-ն դիմում է Կառավարությանը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի լրագրողի վրա հարձակո...
Հարցում

Զրույց` մենք մերոնցով

«Արեւելյան գործընկերություն». այս բառակապակցությունը, որով բնութագրվում է Եվրոպայի եւ, առհասարակ, Արեւմուտքի արտաքին քաղաքականության մի ուղղությունը, իրականում ոչ այլ ինչ է, եթե ոչ «Արեւելյան արշավանք»: Այն սկսվել է Արեւելյան Եվրոպայի երկրների «գործընկերացմամբ» եւ շարունակվում է նաեւ այսօր, ընդհուպ Հայաստանի սահմանների մոտ: «Գործընկերացվելու» հերթը մեզ է հասել, ինչպես ասում են:

Բիրտ ու բռի ժամանակներում, երբ փորձում էին որեւէ երկրի «գործընկերացնել», տանկերն ուղիղ քշում էին այդ երկիր: Ժամանակին այդպես են Գերմանիայի «գործընկեր» դարձել Ավստրիան, Չեխոսլովակիան, Լեհաստանը, նույնիսկ՝ Ֆրանսիան: Անգլիային Գերմանիայի հետ «գործընկերացումից» փրկեց ծովը եւ, իհարկե, ամենակարող Չերչիլը, ով կարողացավ Գերմանիային համոզել, որ նրա իսկական «գործընկերը» բոլշեւիկներն են, ու պետք է սկսել ԽՍՀՄ-ի «գործընկերացումը»:

Հիրավի զարմանալի պատմություն ունի Եվրոպան: Աշխարհի ոչ մի հատվածում այնքան պատերազմներ չեն եղել, որքան Եվրոպայում: Այդ ամենը, սակայն, մնացել է պատմության մեջ: Հրանոթները Եվրոպայում (պետք է ասել` ԵՄ-ում) արդեն 2 տասնամյակից ավելի է, ինչ չեն որոտում: Բայց կարելի՞ է, արդյոք, պնդել, որ Եվրոպան հրաժարվել է նորանոր երկրներ «գործընկերացնելու» իր քաղաքականությունից: Ոչ: Փոխվել է միայն մեթոդը: Այսօր էլ ԱՄՆ-ն եւ Անգլիան ԵՄ-ին մատնացույց են անում Արեւելքը, դեպի ուր պետք է ծավալվել: Չգիտես ինչու՝ ԵՄ-ին չեն թողնում ծավալվել դեպի արաբական աշխարհ, չեն թողնում, որ Բեռլինն այնպես «գործընկերացնի» Թուրքիային, որ Էրդողանն ամեն առիթով քարեր չնետի Մերկելի բոստանը:

Այս առումով ԵՄ-ի շատ մազալու «գործընկեր» դուրս եկավ Ուկրաինան: Հարցն այն չէ միայն, որ Ուկրաինայում առկա կոռուպցիայի մակարդակը լիուլի բավարար է ԵՄ-ն կեղտի մեջ թաղելու համար: Դա հաղթահարելի խնդիր է: Իսկ ինչպե՞ս հաղթահարել Ուկրաինայի իշխանությունների համառությունը, որով նրանք ընդդիմանում են ռուսական գազի` դեպի Եվրոպա տարանցմանն ու ամեն անգամ նորանոր արգելքներ ստեղծում: Ո՞ւմ է ծառայում ԵՄ-ի հետ ասոցացված Ուկրաինան: Պարզվում է` ԱՄՆ-ին, որ մի կողմից, կարծես, նպաստեց Ուկրաինայի «գործընկերացմանը», բայց մյուս կողմից էլ այդ երկրի տարածքը փակ է պահում ԵՄ-ի առաջ, որպեսզի սեփական գազը տանկերներով հասցնի Եվրոպա: ԵՄ-ն հանկարծ նկատեց, որ Ուկրաինայի հետ այս ողջ աղմուկից հետո մնացել է ձեռնունայն, իսկ միակ օգուտն էլ այն է, որ ազատ վիզայի ռեժիմ է սահմանել մի երկրի հետ, որի բնակչության 80 տոկոսը, մեր լեզվով ասած, սոված է: Այո, սոված, անաշխատանք, կոռումպացված իշխանությունից զզված, պարտություններից հոգնած:
Եվ մինչ Եվրոպան խարխափում է «Արեւելյան գործընկերության» փառահեղ ծրագրի լաբիրինթոսում, ԱՄՆ-ն հաջողությամբ իրականացնում է իր արաբական գարունները` տիրելով ամբողջական տարածաշրջանների, որոնք ժամանակին հենց Եվրոպան սնող արյունատար անոթներ են եղել` Եգիպտոս, Իրաք, Սիրիա, Լիբիա…

Ու մեկ էլ հանկարծ Brexit, որոտ անամպ երկնքում, չերչիլյան հանճարեղ քայլ: Եվ դա հենց այն ժամանակ, երբ ԵՄ-ն ամբողջովին ներքաշվել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հորձանուտը: Պատմությունը կրկնվո՞ւմ է: Այո, պատմությունն ունի այդպիսի հատկություն: Փառք Աստծո միայն, որ ԵՄ «Արեւելյան նոր արշավանքն» այսօր տանկերով ու հրանոթներով չի զուգակցվում:

Պատահականությո՞ւն է, որ հենց ԱՄՆ դեսպանն է ցանկանում տեսնել` ինքնիշխա՞ն երկիր է Հայաստանը, թե՞ որոշումներ է կայացնում դրսի ազդեցության տակ: Պատահականությո՞ւն է, որ ՄԽ հենց ամերիկացի համանախագահն է հայտարարություն անում Արցախի հարցի կարգավորման մասին, երբ Սոչիում հանդիպում են Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները: Սա նշանակում է, որ ԱՄՆ հետաքրքրությունները, կապված Հայաստանի հետ, փոքր չեն, միայն թե ԱՄՆ-ն չի կարողանում բացահայտ խոսել դրանց մասին: Եվ այստեղ է, որ անդրօվկիանոսյան երկրին օգնության է հասնում «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը` որպես միջանկյալ էտապ` Հայաստանը, Ուկրաինայի օրինակով, «գործընկեր», ավելի ստույգ`Ռուսաստանի նոր հակառակորդ, ԵՄ-ի նոր «գլխացավանք» դարձնելու համար:

Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների վրա մեծ ազդեցություն ունեն ռուս-ադրբեջանական եւ ռուս-թուրքական հարաբերությունները: Նկատենք, որ այդ երկու ուղղություններով էլ Արեւմուտքը շատ զգոն է գործում` ունենալով հզոր լծակներ թե՛ Թուրքիայի եւ թե՛ Ադրբեջանի վրա: Բավական է մի փոքրիկ ջերմացում ռուս-ադրբեջանական հարաբերություններում, եւ Լոնդոնում լույս տեսնող ամսագիրը հոդված է տպագրում Ալիեւի ընտանիքի բուն զբաղմունքի` կեղտոտ փողեր լվանալու մասին: Ավելի վաղ Ադրբեջանի բազմաչարչար ժողովրդին ցուցադրել էին իրենց նախագահի ու նրա անչափահաս որդու ունեցվածքը Դուբայում: ԱՄՆ-ն կարող է նաեւ իր մոտ պահել թուրք ընդդիմադիր քարոզչին եւ դա այն դեպքում, երբ Ռուսաստանի հետ մերձենալ փորձող Թուրքիան հենց այդ քարոզչին է մեղադրում մեկամյա վաղեմության հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ: Սա չի՞ նշանակում, որ հենց ԱՄՆ-ն է կանգնած այդ հեղաշրջման փորձի հետեւում, որով Էրդողանն ընդամենը մի փոքր նախազգուշացվեց` Պուտինի ոտքերի տակ պառկելու տխուր հեռանկարից: Իսկ Իրաքում քրդերի անկախության առաջիկա հանրաքվեն ու Թուրքիայի հետագա մասնատման հեռանկա՞րը: Այս ամենը լծակներ են, որոնց ազդեցությունը թոթափել Ադրբեջանը եւ Թուրքիան չեն կարող:

Ռուսաստանի հարաբերությունների ցանկացած ջերմացում մեր ոխերիմ հարեւանների հետ տրամագծորեն նեգատիվ արձագանք է ունենում Հայաստանում: Այլ կերպ չէր էլ կարող լինել: Դա, իհարկե, հասկանում է նաեւ Մոսկվան, որտեղ, սակայն, փառասիրությունից կուրացած, տակավին չեն հասկանում, թե ինչ է թաքնված Էրդողանի «ներողության» կամ Ալիեւի «շռայլ» ռազմական գնումների ու շողոմ ժպիտի տակ:
Այս իրավիճակում Հայաստանին, թերեւս, ամենից շատ ժամանակ շահել է պետք: Լարել բոլոր ուժերը եւ ժամանակ շահել: Ի՞նչ անուն կունենա ժամանակ շահելու այդ արտաքին քաղաքականությունը` էական չէ: ԱՄՆ դեսպանը թող ասի` դրսից պարտադրված, հայ արեւմտամետները թող ասեն` վասալային, ռուսամետները թող ասեն` ռազմավարական-դաշնակցային, չգիտեմ` «եւ-եւ», «ոչ-ոչ», «կամ-կամ» ասողներ էլ կլինեն: Այս ամենն էական չէ այսօր: Էական չէ նույնիսկ` նոյեմբերին կստորագրվի՞, արդյոք, ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, թե՞ ոչ: Այս անգամ էլ չստորագրվի` բանակցությունների նոր փուլ կսկսվի, նոր փորձ կարվի: Մենք այն վիճակում չենք, որ առանց հետ նայելու կտրուկ որոշումներ կայացնենք: Խոսքը միայն ԵԱՏՄ-ից դուրս գալու կամ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելու կտրուկ որոշումներ կայացնելու մասին չէ: Եկեք ինքներս մեզ կտրուկ չհամոզենք, որ ԵՄ-ն լավն է, իսկ ԵԱՏՄ-ն` վատը, ՆԱՏՕ-ն լավն է, իսկ ՀԱՊԿ-ն՝ վատը: Իսկ ո՞ւր է այն աշխատանքը, այն ջանքը, որով փորձել ենք ԵԱՏՄ-ից, ԵՄ-ից, ՆԱՏՕ-ից, ՀԱՊԿ-ից առավելագույն օգուտ քաղել ու չենք կարողացել: Մենք իրականում այդ կառույցներից ստանում ենք միայն այն, ինչ մեզ տալիս են որպես ողորմություն կամ խաչհամբույր: Մենք գիտե՞նք պահանջ դնել: Օրինակ` բացեք վրացական երկաթգիծը, վերադարձրեք մեր կենսական տարածքները, ելք տվեք դեպի ծով: Սա ընդամենը ՄԱԿ-ի պահանջ է, որին պետք է ենթարկվեն բոլորը, որոնց շուրթերից ամեն օր կլսես «գործընկեր» բառը, բայց որեւէ քայլ այդ ուղղությամբ չես տեսնի: Միայն մեր շահերով առաջնորդվելու դեպքում է, որ կկարողանանք շահել մեզ համար այդքան թանկ ժամանակը: Մեզ համար այս առումով լավագույն օրինակ է Պարսկաստանը:

Երեքհազարամյա պետականություն ունեցող այդ երկիրը, հենց միայն ժամանակ շահելով, տարիներ տեւած բանակցություններով կարողացավ աշխարհի հզորների հետ համաձայնեցնել իր միջուկային ծրագիրը, ընդ որոմ՝ հենց իր ներկայացրած հաշվարկներով ու նախընտրած պարտավորություններով: Եկեք չասենք, որ Իրանն ամենահզոր երկիրն էր բանակցային այդ սեղանի շուրջ, բայց միանշանակ է, որ ամենախելոքն էր: Իսկ մենք ինչ-որ տե՞ղ ենք շտապում: Կարծում եմ` ոչ: Մենք էլ մեր հազարամյակների պատմությունն ունենք, որը, ճիշտ է, աչքի չի ընկել պետականության ժամանակաշրջանների տեւականությամբ, բայց շատ հարուստ է իր դասերով, որոնք կբավականացնեն նորանոր հարյուրամյակների մարտահրավերներին դիմակայելու համար:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Դիտվել է 200 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan