Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 21.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե... Լեւոն Հայրապետյանին վերջին հրաժեշտը տվեցին. տ... Նավթի ընդունելի գինը՝ ըստ ռուսների Կատոլոնիայի կառավարությունը ազատ է արձակվել Իրանին մեղադրել են Աֆղանստանից մաքսանենգ ճանա... Նախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կ... Հրանտ Բագրատյանի տասնմեկ թեզիսները եւ Ռեֆորմա... Էլեկտրական հեծանիվների կայանի եւ արտաքին LED ... Անտունները գիշերն անցկացրել են բանկում․ Լուսա... Բացահայտվել է բնակարանային գողությունը
Ամենաընթերցված լուրերը
Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե... Լեւոն Հայրապետյանին վերջին հրաժեշտը տվեցին. տ... Նավթի ընդունելի գինը՝ ըստ ռուսների Կատոլոնիայի կառավարությունը ազատ է արձակվել Իրանին մեղադրել են Աֆղանստանից մաքսանենգ ճանա... Նախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կ... Հրանտ Բագրատյանի տասնմեկ թեզիսները եւ Ռեֆորմա... Էլեկտրական հեծանիվների կայանի եւ արտաքին LED ... Անտունները գիշերն անցկացրել են բանկում․ Լուսա... Բացահայտվել է բնակարանային գողությունը Նա նույնասեռական է եւ ապրում է ծեր կնոջ հետ․Ա... Ուրուգվայում թույլատրվել է մարիխուանայի վաճառ... Զինվորականներ են վթարի ենթարկվել Ինչո՞ւ պիտի մոմն ազատված լինի ԱԱՀ-ից, գիրքը՝ ... Որքան ես եմ խանգարել բանակին, նույնքան էլ՝ ին... ԵՄ-ն վերահաստատել է իր ստանձնած պարտականությո... Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն... Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 20... Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման Ես ՀԿ, ԴՕՍԱՖ եմ ղեկավարում, իմ պրոբլեմներն ու... Ինչո՞ւ ամերիկացիներն իրենց աշխատողներին չեն թ... Ռուսաստանում հայերի են սպանել (տեսանյութ) Արեւմուտքի հետ հարաբերություններում ռուսների ... Հետիոտնի իրավունք. քաղաքացիական գիտակցություն Մադուրոն ընդդիմադիր նահանգապետերին սպառնացել ... Արցախում երկու զինվոր է մահացել ՍԴ որոշումը ծափահարությունների արժանի որոշում... Վրաստանում ՏԻՄ ընտություններ են Հոր վրա, անկախ ամեն ինչից, չեն ծիծաղում․․․ Կրթաթոշակներն ուշացնում են Թրամփը, հավանաբար, կշրջափակի Քենեդու սպանությ... Եթե ջրառ չանեինք, կունենայինք 6 սմ պլյուս, ոչ... ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի... «Առավոտ». Սամվել Ալեքսանյանի քույրը օբյեկտ է ... «Ժամանակ». Ամորձատում. Վերահսկիչ պալատի փոխար... «Հրապարակ». Նախկին աշխատակիցները դատի են տվել... «Հրապարակ». Ինչո՞ւ հայերը Ուկրաինայում չեն դի... «Ժողովուրդ». Բժիշկը՝ ամբաստանյալի աթոռին
Հարցում

Կնքահայրը պետք է որոշի, թե ովքեր են ավելի հարմար կոռուպցիոն գործարքներ իրականացնելու համար․ Աղասի Ենոքյան

Hraparak.am-ի հարցերին պատասխանում է քաղաքագետ Աղասի Ենոքյանը։

-ԱԺ եւ Երեւանի ավագանու ընտրություններից հետո արդյո՞ք Հայաստանում ստեղծվել է ներքաղաքական ճգնաժամ։

Եթե մենք նայում ենք իրավիճակին ժողովրդավարության տեսակետից, ապա ներքաղաքական ճգնաժամը արդեն շարունակվում է ավելի քան քսան տարի, քանի որ մենք այդպես էլ չենք կարողանում ստեղծել այնպիսի իշխանություններ, որոնք կարտացոլեն ժողովրդի շահերը, ավելի պարզ՝ ընտրությունները շարունակաբար կեղծվում են: Եթե նայում ենք քաղաքացիների տեսանկյունից, ապա կրկին, չենք կարողանում ձեւավորել իշխանություններ, որոնք կցանկանան լուծել նվազագույն սոցիալական խնդիրները:

Սակայն եթե նայում ենք իշխանության տեսանկյունից, ապա ունենք նորմալ կեղծված ընտրություններ, օրենքը տառը կարծես թե հիմնականում պահպանված է՝ ի վնաս օրենքի ոգին ոտնակոխելուն, իրենք ամրապնդվել են իշխանական կերատաշտի շուրջ եւ կարող են հանգիստ զբաղվել իրենց կոռուպցիայով, այսինքն ոչ մի ճգնաժամ էլ չկա։

-ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ինը ուժերից հինգը դուրս մնացին, չորսը մուտք գործեցին խորհրդարան։ Նրանցից որո՞նք կարող են ներքաղաքական կյանքում օրակարգ թելադրել։

-Միակ ուժը, որը կարող է ներքաղաքական կյանքում օրակարգ թելադրել, Հանրապետական կուսակցությունն է, ավելի ճիշտ՝ Սերժ Սարգսյանը: Մնացած ուժերին նույնպես վերապահված են ինչ-որ ֆունկցիաներ: Դաշնակցությունը կլղոզի իշխանության պատասխանատվությունը՝ ստեղծելով կոալիցիոն կառավարության տպավորություն, միաժամաանակ՝ ապահովելով Սփյուռքի ամենակազմակերպված խմբի՝ իրենց կուսակցության աջակցությունը, կամ գոնե՝ լռությունը: ԲՀԿ-ն պետք է խաղա կեղծ ընդդիմության դեր, դրանով իսկ ստեղծելով ժողովրդավարական պատրանք, միաժամանակ՝ այն կարող է նաեւ ունենալ Կրեմլի հսկող ձեռքի ֆունկցիան, որին Մոսկվան պատրաստ կլինի հանձնել իշխանությունը Սերժ Սարգսյանի ցանկացած անհնազանդ քայլի դեպքում: ԵԼՔ-ը պետք է խաղա իրական ընդդիմության դերը, բարձրացնելով պոպուլիստական հարցեր, կոռուպցիոն խնդիրներ, եւ այլն, բայց երբեք չդիպչելով իշխանության հիմքին՝ Ռուսաստանից կախվածությանը:

Այնպես որ, դերերը բաշխված են, բայց հիմնական դերակատարը եւ ռեժիսորը Կրեմլի միակ ասիստենտը Սերժ Սարգսյանն է:

-Տարիներ շարունակ կեղծված ընտրություններից բողոքող ուժերը հանրությանը դուրս բերելով փողոց, որեւէ արդյունքի չեն հասել։ Եթե քաղաքական ուժերը փորձեն վերականգնել փողոցային պայքարը՝ իշխանությունների առջեւ կոնկրետ խնդիրներ դնելու նպատակով, ապա ի՞նչ ծրագրերի շուրջ կարող են նրանք համախմբել հասարակությանը։

-Կարծում եմ, որ խորհրդարանական ուժերը առանց Մոսկվայի հետ համաձայնեցնելու փողոց չեն դուրս գա, իսկ եթե այդ պայմանով դուրս գան, մեր խնդիրները չեն դնի, այլ՝ Մոսկվայի: Այնպես, որ ավելի լավ է՝ դրանք փողոց դուրս չգան: Ինչ վերաբերվում է արտախորհրդարանական ուժերին, ապա թիրախավորված, մանրակրկիտ աշխատանքով դրանք եթե չեն էլ վերացել, ապա ծայրահեղ թուլացել են, եւ առաջիկա շրջանում նրանցից ակնկալիք չի կարող լինել: Սակայն սա չի նշանակում, թե առաջիկա տարիներին հնարավոր չեն այնպիսի փողոցային զարգացումներ, որոնք կարող են լրջագույնս ազդել իրավիճակի վրա: Դրա ապացույցն են «էլեկտրիկ Երեւանը» կամ «Սասնա Ծռերը»: Իրավիճակը Հայաստանում այնքան է համակենտրոնացված, իշխանությունն այնքան է ուժեղացել, իսկ պետությունը թուլացել, որ ստեղծվել է չափազանց անկայուն համակարգ, որտեղ արդեն կարող են գործել ոչ թե սահմանադրությունն ու քաղաքագիտական օրենքները, այլ ստոխաստիկան եւ քաոսի օրենքները:

-2018 թվականից անցում է կատարվելու կառավարման նախագահական համակարգին։ Իշխանության մեջ ի՞նչ վերադասավորումներ կարող են լինել, ինչպիսի՞ քաղաքական վերնախավ կարող ենք ունենալ։

-Կարծում եմ, քաղաքական վերնախավի կառուցվածքն ու ֆունկցիաները որոշվում են ոչ թե սահմանադրական համակարգով, այլ Սերժ Սարգսյանի որոշած նպատակահարմարությամբ ու կամքով: Վերնախավի ֆունկցիան այժմ կայանում է կոռուպցիոն գործարքներ իրականցնելու, բյուջեի փողերը գողանալու եւ այն անհրաժեշտ կանալներով ուղղելու մեջ: Չեմ տեսնում, թե Հայաստանում այնպիսի փոփոխություններ են կատարվում, որոնք կբերեն վերնախավի ֆունկցիաների փոփոխության: Ինչ վերաբերվում է վերադասավորումներին, ապա capo dei capi-ն՝ Կնքահայրը պետք է որոշի, թե ովքեր են ավելի հարմար կոռուպցիոն գործարքներ իրականացնելու համար:

Թագուհի Հակոբյան

Դիտվել է 1062 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan