Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 20.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Գործընկերություն հանուն բաց հասարակության նախ... Աֆղանստանում հարձակում է տեղի ունեցել ռազմակա... Խցում անձը հայհոյել եւ սպառնացել է Ներսես Պող... Սյունիքում ՀՀԿ-ական թեկնածուները մտադիր են «հ... Նոր Զելանդիայում «իշխանափոխություն» է տեղի ու... Դա մինչեւ անգամ յոլա գնալու բյուջե էլ չէ Գագիկ Սուրենյանը լավ լուր ունի Վթարի պատճառով 12 ժամ ջուր չի լինելու Աջափնյա... Հարուցվել է քրգործ՝ ապօրինի ծառահատումների և ... Ոստիկանությունը զգուշացնում է կամ` մեր հրապար... «ՀԺ». Կարեն Կարապետյանը սկզբում սպառնացել է հ... Լևոնն Աշտարակի ձորում ինչ ասաց Ժիրինովսկուն ԱԺ-ում «խմբակային սեքսով» են զբաղված «ՉԻ». Նոր աղմկահարույց բացահայտում. Վահան Մար... «Հրապարակ». Հանդիպում՝ հատուկ «Ելքի» համար «Հրապարակ». Եկեղեցուն նվիրված 11 թեզիս՝ Հրանտ... «Ժողովուրդ». Ձևական իրավունք Կասկածելի պրոցեսներ «Ժողովուրդ». Վիգեն Սարգսյանին խաբել են «Հրապարակ». Կառլոս Պետրոսյանը վերջին շրջանում...
Ամենաընթերցված լուրերը
Գործընկերություն հանուն բաց հասարակության նախ... Աֆղանստանում հարձակում է տեղի ունեցել ռազմակա... Խցում անձը հայհոյել եւ սպառնացել է Ներսես Պող... Սյունիքում ՀՀԿ-ական թեկնածուները մտադիր են «հ... Նոր Զելանդիայում «իշխանափոխություն» է տեղի ու... Դա մինչեւ անգամ յոլա գնալու բյուջե էլ չէ Գագիկ Սուրենյանը լավ լուր ունի Վթարի պատճառով 12 ժամ ջուր չի լինելու Աջափնյա... Հարուցվել է քրգործ՝ ապօրինի ծառահատումների և ... Ոստիկանությունը զգուշացնում է կամ` մեր հրապար... «ՀԺ». Կարեն Կարապետյանը սկզբում սպառնացել է հ... Լևոնն Աշտարակի ձորում ինչ ասաց Ժիրինովսկուն ԱԺ-ում «խմբակային սեքսով» են զբաղված «ՉԻ». Նոր աղմկահարույց բացահայտում. Վահան Մար... «Հրապարակ». Հանդիպում՝ հատուկ «Ելքի» համար «Հրապարակ». Եկեղեցուն նվիրված 11 թեզիս՝ Հրանտ... «Ժողովուրդ». Ձևական իրավունք Կասկածելի պրոցեսներ «Ժողովուրդ». Վիգեն Սարգսյանին խաբել են «Հրապարակ». Կառլոս Պետրոսյանը վերջին շրջանում... «Ժողովուրդ». Գյուղացիները տարեցտարի ավելի քիչ... «Հրապարակ». Կորեացի բժիշկները գեներալին Մոսկվ... «Ժողովուրդ». Սոցապում կոռուպցիան աներևակայելի... «Հրապարակ». Արտահերթ ընտրություններ Ջերմուկո՞... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 20-ի համար Արմեն Ջիգարխանյանի կինը ազատվել է աշխատանքից ... Դոնալդ Թրամփը ՄԱԿ գլխավոր քարտուղարի հետ կհան... Ես երբեք չեմ մոռանա Բիլ Քլինթոնի աջակցություն... Բնակիչներին հայտնաբերել են մահացած Կողոպտել են Վլադիմիր Էտուշին ԱՄՆ հետախուզությունը հյուսիսկորեական 2-րդ սու... Իրաքյան Քրդստանը ողջունել է Բաղդադի հետ երկխո... Թիլլերսոնը կայցելի Պակիստան և Հնդկաստան Համայնքի ղեկավարն ասել է, որ ինձ պետք է զրկի ... Բեռլուսկոնին Իտալիայի բոլոր մարզերին կոչ է ար... ԱՄՆ-ն Պաղեստինին հորդորել է ճանաչել Իսրայել պ... Ալիեւին կանչել են «ատյա՞ն» Բրազիլիայում չեն ցանկանում մեղադրանք առաջադրե... Վաղը Երևանում կբացվի քիմիաթերապիայի ֆրանսիակա... Որ ապրանքներն են թանկացել միջազգային շուկայու... Կատալոնիան կզրկվի ինքնավարությունից Եվրոպայի հայկական չորրորդ համագումարին Էդվարդ... Ի՞նչ է սպասվում ավագանու հաջորդ նիստին Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատությա... 2017թ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել... Կարող ենք նաեւ սառեցնել բանկային հաշիվները, չ... Ո՞ր բժշկական կենտրոնին են վստահում հայ հայտնի... Հակառակորդի արձակած կրակոցից զինծառայող է զոհ... Հայտնի է դարձել Հին Եգիպտոսի կործանման պատճառ...
Հարցում

Հայաստանում այսօր առկա է իրական այլընտրանքային գաղափարների և նախագծերի անհրաժեշտություն. Էլինար Վարդանյանի նոր նախաձեռնությունը

«Պատգամավորական փուլից հետո, ինձ մոտ օբյեկտիվորեն առաջացել էր թայմ-աութի անհրաժեշտություն։ Փուլ, որի ընթացքում պետք էր որոշ բաներ ավելի լավ հասկանալ, որոշ հարցերի այլ տեսանկյունից նայել, ինչ-որ բաներ վերաիմաստավորել, անել հետևություններ։ Կա նաև պարզ մարդկային պատասխանատվության խնդիր՝ քանի դեռ ես ապրում եմ Հայաստանում, իմ ընտանիքը ապրում է Հայաստանում, ես պետք է փորձեմ իմ հնարավորությունների սահմաններում օգտակար լինել պետությանը, փորձել մի լավ բան անել, փորձել ինչ-որ բան շտկել։ Ինձ դժվար է՝ շատ շատերի նման մի կողմ քաշվել, չունենալ տեսակետ և սպասել վերջում հաղթողի կողմը անցնել»։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանը։ Նա ստեղծել է «Այլընտրանքային նախագծեր» խումբը, որը  հասարակական կառույց է եւ անդամները ներկայացնում են հանրային կյանքի տարբեր ոլորտներ՝ տնտեսություն, իրավունք, քաղաքականություն, կրթություն և այլն։ 

Խոսելով խմբի մասին՝ Էլինար Վարդանյանն ասաց, որ «Այլընտրանքային նախագծեր» խմբի ստեղծման գաղափարը պատկանում է Վահե Հովհաննիսյանին․ «Ի սկզբանե , հիմքում ուներ հստակ նպատակ՝ այս պահին չունենալով որոշումների կայացման վրա ազդեցության որևէ խողովակ, չլինելով երկրի կառավարման համակարգում, մենք տարբեր խնդիրների շուրջ մշակում ենք մեր առաջարկները, լուծման մեր տարբերակները։ Մենք որոշեցինք մեր փորձն ու ունակությունները ներդնել՝ մշակելու և առաջարկելու ցավոտ ու կարևոր խնդիրների շուրջ սեփական, այլընտրանքային լուծումները։ Մենք մեր առաջարկները, մտահոգությունները, մտավախությունները, լուծման սեփական տարբերակները ներկայացնելու ենք կառավարությանը, քաղաքական ուժերին, հասարակությանը, նախատեսում ենք նաև ակտիվ աշխատել միջազգային կազմակերպությունների և տարբեր երկրների գործընկեր կառույցների հետ։ Ակնհայտ է, որ Հայաստանում այսօր առկա է իրական այլընտրանքային գաղափարների և նախագծերի անհրաժեշտություն, որոշեցինք նախաձեռնել այս ձևաչափը։ Հայաստանում, ցավոք, հաճախ պոպուլիզմն ու հարմարվողականությունն է գերիշխում։ Քննարկումների արդյունքում գործունեության դաշտը որոշվեց ընդլայնել, և մենք այժմ աշխատում ենք այդ ուղղությամբ։ Մենք ներգրավելու ենք հանրային կյանքի բազմաթիվ ոլորտների մասնագետներ՝ տնտեսության, իրավունքի, կրթության և այլն։ Հիմա միայն սկիզբն է, ժամանակը ցույց կտա՝ որ ուղղությունը հետագայում ավելի կկարևորվի»։

-«Այլընտրանքային նախագծեր» խումբը իր մտահոգությունն է հայտնել նաեւ Փաստաբանների պալատում տեղի ունեցոց խմորումների վերաբերյալ։ Ինչպե՞ս եք դուք այդ խնդրի լուծումը տեսնում։

-Դա մեր հրապարակած առաջին փաստաթղթերից մեկն էր։ Խնդիրը ներառում է մեծ թվով շահառուների, շատ ավելի մեծ, քան միայն փաստաբանական համայնքը։
«Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացրել է լուծման իր տարբերակը՝ ոչ թե անձնական, անհատական մակարդակով, այլ այնպիսի լուծումներ, որոնք թույլ կտան առողջացնել ոլորտը: Դա խմբի և մեր փորձագետների պատրաստած առաջարկն է։ Իսկ երեկ ես հանդես եմ եկել առաջարկով մեկ այլ կարևոր, անընդհատ լայն ֆորմատով քննարկվող հարցի վերաբերյալ, ինչպիսին կոչումների և շքանշանների թեման է:
Եվ ասյտեղ նույնպես մենք վեր ենք կանգնել խնդրի անհատական մակարդակով քննարկումից և առաջարկել ավելի համակարգված մոտեցում։ Վաղը կներկայացվեն նոր խնդիրներ և կառաջարկվեն լուծման կոնկրետ տարբերակներ: Այս նպատակով մենք մշտապես աշխատելու ենք նոր անհատների, դեմքերի, ոլորտային մասնագետների, գործիչների հետ, որոնց ձայնը ներկա քաղաքական իրականության պայմաններում լսելի չէ։ Կարևոր թեմաների շուրջ փորձելու ենք ապահովել բազմակողմանի քննարկում: Գիտեք, շատ գործիչներ ուներ լծակներ, ազդեցության խողովակներ, իրենց վստահված ոլորտներ, չեն իջնում հեռուստաընկերությունների եթերներից, բայց իրականում ոչինչ չունեն ասելու և չեն պատկերացնում առաջընթացի համար ինչ է պետք անել։ Սա է մեր իրականությունը։

-Ինչո՞վ եք զբաղվում այժմ, գործեր ունե՞ք որպես փաստաբան:

-Պրակտիկ փաստաբանական գործունեությամբ ես վաղուց չեմ զբաղվում, թեև մեծ հարգանքով եմ վերաբերվում այդ մասնագիտությանը։ Հինգ տարի լինելով ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, ես փորձել եմ առավելագույնս անել, երբեք չեմ խուսափել ամենաբարդ հարցերի քննարկումից, բարդ իրավիճակներից, և գուցե նաև իրավաբանական մտածողության շնորհիվ երբեք չեմ մտել մանր ինտրիգների, մահր շահերի տիրույթ։ Այսօր իրավաբանի իմ գիտելիքները, մարդու իրավունքների վերաբերյալ իմ գիտելիքները և տարիների ընթացքում ձեռք բերած փորձը ես փորձում եմ փոխանցել ուսանողներին: Եվ դա անում եմ մեծ պատասխանատվությամբ։ Եվ, իհարկե, իմ աշխատանքային ժամանակի մեծ մասը անցնում է «Այլընտրանքային նախագծեր» խմբում, որի ծավալները գնալով մեծանում են։

-Քաղաքական ի՞նչ ծրագրեր ունեք դուք եւ «Համախմբումը», հանդիպում, քննարկումներ լինո՞ւմ են։

Աշխատանքի այն դաշտը, որը քիչ առաջ ես նկարագում էի, այս պահին ինձ լիովին բավարարում է։ Այն ունի լավ հեռանկար։ Ինչ կլինի ավելի ուշ՝ դժվարանում եմ ասել։ Քաղաքական պատկերացումներ, տեսլականներ, իհարկե, կան։ Վերափոխումների սցենարներ, իհարկե, կան։ Բայց դա այս պահի քննարկման թեման չէ։

Աննա Պապիկյան

Դիտվել է 758 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan