Ականազերծման ժամանակ զինվոր է պայթել ականի վրա. նրա կյանքին վտանգ չի սպառնում

Ականազերծման ժամանակ զինվոր է պայթել ականի վրա. նրա կյանքին վտանգ չի սպառնում

Քիչ առաջ ուղիղ եթերում պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնեց, որ ականի վրա զինծառայող է պայթել` Տավուշի մարզի սահմանամերձ տարածքում ականազերծման աշխատանքներ իրականացնելիս։

Տեղեկության իսկությունը փորձեցինք ճշտել Պաշտպանության նախարարությունից, որտեղից մեզ հայտնեցին։ «Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը գնահատվում է բավարար»,-ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Հարցին, թե ի՞նչ հանգամանքներում է ստացել վնասվածքը, ՊՆ մամուլի քարտուղարն այլ մանրամասներ չհայտնեց։ 

Հիշեցնենք, որ Տավուշի գյուղերը ականազերծվում են՝ Ադրբեջանին հանձնելու համար։