Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 01.Մայիս.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
«Ելք»-ի հանրահավաքը՝ լուսանկարներով Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ մայիսի 1-ի համար Վարդենիսում բախվել են տրակտորը եւ «Մազդան» ԵՄ-ում հունիսի տասնհինգից կվերանա ներքին ռոու... «Սիլաչի» հյուրանոցի պատից սալիկները ընկել են ... ԵՄ-ն իր կազմում կընդգրկի միավորված Իռլանդիայի... Սերժ Սարգսյանի ընտանիքը զանգում ասում է՝ Տարո... Լևոն Արոնյանն առաջադիմել է ՖԻԴԵ-ի դասակարգման... Տղերքը մեզ նվիրեցին հպարտ մայիս, մենք էլ Երևա... ԱՄՆ-ում ուսուցչուհուն մեղադրում են աշակերտներ... Մեծ մասը կատարվել է գրանտներով ու վարկերով, դ... Եթե փող չունենաք դպրոցի ծախսերը հոգալու համար... Ավտովթար Հայֆայում, կա մեկ զոհ Միջին չինովնիկներն իրենք էլ հոգնել են իրենց բ... Փողոցների անվանումներն արտացոլում են տվյալ ժա... Սիլվիո Բեռլուսկոնին վնասել է գլուխը «Ելք» դաշինքի հանրահավաքը Շենգավիթում․ ուղիղ Ավիավթար Կուբայում. կործանվել է զինվորականներ... Հարցի գինը
Ամենաընթերցված լուրերը
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ մայիսի 1-ի համար Վարդենիսում բախվել են տրակտորը եւ «Մազդան» ԵՄ-ում հունիսի տասնհինգից կվերանա ներքին ռոու... «Սիլաչի» հյուրանոցի պատից սալիկները ընկել են ... ԵՄ-ն իր կազմում կընդգրկի միավորված Իռլանդիայի... Սերժ Սարգսյանի ընտանիքը զանգում ասում է՝ Տարո... Լևոն Արոնյանն առաջադիմել է ՖԻԴԵ-ի դասակարգման... Տղերքը մեզ նվիրեցին հպարտ մայիս, մենք էլ Երևա... ԱՄՆ-ում ուսուցչուհուն մեղադրում են աշակերտներ... Մեծ մասը կատարվել է գրանտներով ու վարկերով, դ... Եթե փող չունենաք դպրոցի ծախսերը հոգալու համար... Ավտովթար Հայֆայում, կա մեկ զոհ Միջին չինովնիկներն իրենք էլ հոգնել են իրենց բ... Փողոցների անվանումներն արտացոլում են տվյալ ժա... Սիլվիո Բեռլուսկոնին վնասել է գլուխը «Ելք» դաշինքի հանրահավաքը Շենգավիթում․ ուղիղ Ավիավթար Կուբայում. կործանվել է զինվորականներ... Հարցի գինը «Մանչեսթեր Յունայթեդ»-ը չհաղթեց. Մխիթարյանը խ... Երևանում տեղադրվել է ՀՀ Ազգային հերոս Թաթուլ ... Պանրի չարաշահումը կարող է բերել քաղցկեղի Ժողովուրդը կընտրի Զարուհուն, բայց իշխանությու... Մոսուլում ամերիկացի զինվորական է զոհվել Երևանի ավագանու ընտրություններին հավատարմագրվ... «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մեկնարկային կազմը «Սո... Կորած քաղաքացուն շարունակում են որոնել Հասան Ռոուհանին կոչ է արել ընտրողներին չընտրե... Ինչու՞ է վարչապետը նյարդային դարձել․․․ Տարոն Մարգարյանին կոչ եմ անում, որ ավելի արագ... «Իսրայել Խա-Յոմ» պարբերականի գլխավոր խմբագիրը... Պետք չէր ապրիլի 2-ը դարձնել գրպանահատների խրա... Դոնալդ Թրամփը խախտել է հարյուրամյա ավանդույթը... Մեր քաղաքն այնպիսի խնդիրներ ունի, որ մեզ այդ ... Իրադրությունն առաջնագծում Օրվա խաղերի անոնս Սպասվում են հոսանքազրկումներ Մարզերում կիրականացվի հակակարկտային պիլոտային... Մեկ օր ջուր չի լինելու ՀԲ-ն Վրաստանին 47.2 մլն եվրո վարկ կհատկացնի բ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ ապրիլի 30-ի համար «Բավարիան» ժամկետից շուտ նվաճեց չեմպիոնի կոչո... Պակիստանում ԻՊ գրոհայինները «Թակիբանի» բարձրա... Կուբայում ռադարներից անհետացած ինքնաթիռը կործ... Brexit-ի հարցով բարդ բանակցություններ են սպաս... Թուրքիայում աշխատանքից ազատել են մոտ 4 հազար ... Գերմանիայի արտգործնախարարը քննադատել է Թրամփի... Ինտերպոլը մերժել է Արսենի Յացենյուկի նկատմամբ... ԵՄ գագաթաժողովում ընդունվել են Brexit-ի հարցո...
Հարցում

Հայոց ցեղասպանությանը նվիրված «Խոստումը» ֆիլմի հայաստանյան փակ ցուցադրությունը

«Խոստումը» ֆիլմի հայաստանյան փակ ցուցադրությունը տեղի կունենա ապրիլի 23-ին, Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում, որին ներկա կլինեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը, կառավարության անդամներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ և այլ հյուրեր: Ցուցադրության կազմակերպիչներն են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) և «Շարմ Հոլդինգ» ընկերությունը: Ֆիլմի տարածման նպատակով Հայաստանում և սփյուռքում գործող համահայկական կառույցները, հասարակական խմբերն ու կազմակերպությունները, ինչպես նաև բազմաթիվ համաշխարհային աստղեր ջանքեր են գործադրում ֆիլմի համաշխարհային հաջողության ապահովման ուղղությամբ:
«Խոստումը» Օսկարակիր ռեժիսորի կողմից նկարահանված առաջին մեծածավալ և խոշոր բյուջեով ֆիլմն է Հայոց Ցեղասպանության մասին՝ համալրված հոլիվուդյան աստղերով ու նշանավոր դեմքերով:

Լեգենդար Քըրք Քըրքորյանի «Survival Pictures» ընկերության կողմից ստեղծված «Խոստումը» ֆիլմը բեմադրել է «Հոթել Ռուանդա» ֆիլմի պրոդյուսեր և Օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջը՝ դերասանական կազմը համալրելով համաշխարհային աստղերով, ինչպիսիք են՝ Օսկար Այզեքը, Շարլոտ լը Բոնը, Քրիստիան Բեյլը, Շոհրե Աղդաշլուն, Անժելա Սարաֆյանը և այլոք: Ֆիլմից գոյացած ողջ հասույթը կնվիրաբերվի հասարակական կազմակերպություններին՝ առաջին անգամ նման մասշտաբի ֆիլմի համար:

Ֆիլմում 1914 թվականի դեպքեր են: Առաջին Համաշխարհային պատերազմի նշմարման հետ կանխատեսվում էր հսկայական Օսմանյան կայսրության փլուզումը: Եվս մի կենսունակ, բազմամշակութային մայրաքաղաք Կոստանդնուպոլսին (Ստամբուլ), քաոս էր սպառնում: Միքայել Պողոսյանը (Օսկար Այզեք) բժշկություն ուսանելու նպատակով ժամանում է կոսմոպոլիտ կենտրոն՝ մտադրություն ունենալով ժամանակակից բժշկական գիտելիքներով վերադառնալ Թուրքիայի հարավում գտնվող իր պապենական գյուղ՝ Սիրուն, որտեղ թուրք մուսուլմաններն ու հայ քրիստոնյաները դարեր շարունակ ապրել են կողք կողքի: Ֆոտոլրագրող Քրիս Մայերսը (Քրիստիան Բեյլ) եկել է աշխարհաքաղաքական հարցեր լուսաբանելու նպատակով: Նա համակված է հայ նկարչուհի Անայի (Շարլոտ լը Բոն) նկատմամբ ունեցած սիրով: Անան հոր հանկարծակի մահից հետո տեղափոխվել էր Փարիզ: Երբ Միքայելը հանդիպում է Անային, ընդհանուր հայկական ծագումը մտերմացնում է նրանց, ինչը երկու տղամարդկանց միջև մրցակցության պատճառ է դառնում, չնայած նրան, որ Միքայելին դեռևս պահում է անցյալի իր խոստումը։

Սակայն շուտով Օսմանյան կայսրությունը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ միանում է Գերմանիային և սկսում դաժանաբար ոչնչացնել իր սահմաններում ապրող ազգային փոքրամասնություններին։ Չնայած նրանց միջև ընդհարումներին, յուրաքանչյուրը գոյատևման իր ուղին է բռնում. նույնիսկ հերոսներն են կանգնում իրենց կյանքը փրկելու խնդրի առաջ:

Ի լրումն աստղային դերասանական ողջ կազմին՝ երաժիշտ ու ակտիվիստ Սերժ Թանկյանը հանդիսացել է ֆիլմի երաժշտական մասի խորհրդատուն ու նպաստել ֆիլմի սաունդթրեքի համար հայկական ժողովրդական «Սարի սիրուն յար» երգի ժամանակակից ներկայացմանը: «Մեծ պատիվ է դառնալ ֆիլմի անմասն ակնդիրն ու ունկնդիրը», - ասել է Թանկյանը: «Թուրքական կառավարությանը ենթարկվող մեծ բյուջեով կազմակերպություններին ապատեղեկատվությունից զերծ պահելու և մարդկանց ճշմարտությամբ առաջնորդելու լավագուն միջոցն արվեստն է: Տարիներ շարունակ ես դա արել եմ երաժշտության միջոցով և ցանկացա այս ֆիլմի միջոցով նույնն անել», ավելացնում է Թանկյանը: Ֆիլմի սկզբնական թեմատիկ երաժշտության հեղինակը «Soundgarden» խմբի երգիչ և կիթառահար Քրիս Կորնելն է, իսկ ֆիլմի սաունդթրեքի հեղինակը՝ օսկարակիր Գաբրիել Յարեդը (The English Patient):
Հայաստանում «Խոստումը» ֆիլմի ցուցադրությունների իրավունքը պատկանում է «Շարմ Հոլդինգ» ընկերությանը, ինչպես նաև ընկերությունը իրականացրել է ֆիլմի հայերեն կրկնօրինակման պրոդյուսերական աշխատանքները: «Շարմ Հոլդինգ»-ի նախաձեռնությամբ Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության դերասանական և թարգմանչական բազայի հիման վրա կատարվել է ֆիլմի հայերեն կրկնօրինակումը, որին մասնակցել են Խորեն Լեւոնյանը, Բաբկեն Չոբանյանը, Արմեն Մարգարյանը, Սամվել Թոփալյանը, Զարուհի Հովհաննիսյանը, Սիրանուշ Լազյանը, Կարինե Ջանջուղազյանը, Դավիթ Հակոբյանը և այլոք: «Խոստումը» ֆիլմի կրկնօրինակման աշխատանքներին մասնակցել են ոլորտի լավագույն մասնագետները, մի ամբողջ պրոֆեսիոնալ խումբ, որն ապահովել է ֆիլմի կրկնօրինակման աշխատանքների համար անհրաժեշտ ամենաբարձր պահանջները՝ տեխնիկական սպասարկումից, մինչև լիարժեք կրկնօրինակում` մեկ կերպար-մեկ ձայն սկզբունքով:

Ֆիլմի համաշխարհային առաջնախաղերի ժամանակացույցն ընդգրկում է ԱՄՆ-ն և Կանադան (ապրիլի 21-ին), Միջին Արևելքի երկրները՝ Բահրեյն, Եգիպտոս, Իրան, Իրաք, Հորդանան, Քուվեյթ, Լիբանան, Լիբիա, Օման, Պաղեստին, Քաթար, Սաուդյան Արաբիա, Սուդան, Սիրիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Եմեն (ապրիլի 20-ին), Ռուսաստանը (ապրիլի 27-ին), Միացյալ Թագավորությունը (ապրիլի 28-ին), Լեհաստանը (մայիսի 5-ին), Ավստրալիան (մայիսի 25-ին), Թաիլանդը (հունիսի 1-ին), Իսպանիան (հունիսի 2-ին), Բելգիան (հունիսի 14-ին), Նիդեռլանդները (հունիսի 15-ին), Սինգապուրը (հունիսի 22-ին), Հարավային Աֆրիկան (հունիսի 23-ին) և Իտալիան (օգոստոսի 24-ին):

Դիտվել է 232 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan