Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 17.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Համահայկական խորհուրդը կձևավորվի հաջորդ տարվա... «Երկրաշարժի օրը դասղեկը հիշեց, որ իր պայուսակ... Հայաստան է ժամանել աշխարհի տասնվեցակի չեմպիոն... Եվս մեկ անպտուղ հանդիպո՞ւմ Գոռգոռոցներ ու թեժ բանավեճ ՓՊ-ում․ փաստաբան Տ... Դատավորը կամք պետք է ունենա՝ պաշտոնյայի կարծի... Մոսկվան նոր սանկցիաներ է սահմանել ընդդեմ Փհեն... «Փաստ». Ամուսնական 14,5 հատ մատանի՝ բյուջեի հ... Ալիեւը չի՞ գնա Կիեւ «Ժամանակ». Հայ-ռուսական նոր սկանդալ «Հրապարակ». Կաշառք՝ պետտուրքի անվան տակ «Առավոտ». Ալիևը հենց Բաքու հասնի, կսկսի հավաս... «Ժամանակ». Դոն Պիպոյի կողմնակիցները գրոհ են ս... «Հրապարակ». Վարչապետն անակնկալ այցելել է Լոռի «Ժողովուրդ». Ընտրակեղծարարը՝ թեկնածու Փոթորիկն ուղեղներում «Ժողովուրդ». Չկա ամենակարևորը՝ գողն ու գողոնը «Հրապարակ». «Կենտրոն» հեռուստաընկերության 15-... «ժողովուրդ». ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ... «Հրապարակ». «Ելքը» որոշել է կարգի հրավիրել Ար...
Ամենաընթերցված լուրերը
Համահայկական խորհուրդը կձևավորվի հաջորդ տարվա... «Երկրաշարժի օրը դասղեկը հիշեց, որ իր պայուսակ... Հայաստան է ժամանել աշխարհի տասնվեցակի չեմպիոն... Եվս մեկ անպտուղ հանդիպո՞ւմ Գոռգոռոցներ ու թեժ բանավեճ ՓՊ-ում․ փաստաբան Տ... Դատավորը կամք պետք է ունենա՝ պաշտոնյայի կարծի... Մոսկվան նոր սանկցիաներ է սահմանել ընդդեմ Փհեն... «Փաստ». Ամուսնական 14,5 հատ մատանի՝ բյուջեի հ... Ալիեւը չի՞ գնա Կիեւ «Ժամանակ». Հայ-ռուսական նոր սկանդալ «Հրապարակ». Կաշառք՝ պետտուրքի անվան տակ «Առավոտ». Ալիևը հենց Բաքու հասնի, կսկսի հավաս... «Ժամանակ». Դոն Պիպոյի կողմնակիցները գրոհ են ս... «Հրապարակ». Վարչապետն անակնկալ այցելել է Լոռի «Ժողովուրդ». Ընտրակեղծարարը՝ թեկնածու Փոթորիկն ուղեղներում «Ժողովուրդ». Չկա ամենակարևորը՝ գողն ու գողոնը «Հրապարակ». «Կենտրոն» հեռուստաընկերության 15-... «ժողովուրդ». ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ... «Հրապարակ». «Ելքը» որոշել է կարգի հրավիրել Ար... «ժողովուրդ». Երբ լրագրողներին չեն սիրում «Հրապարակ». Լեհաստանին «աչքալուսանք» են տանել... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 17-ի համար Ալիեւը «հանձնվե՞լ է» «Նյուքասլ» ֆուտբոլային ակումբը վաճառվում է Մալթայում պայթեցրել են երկրի իշխանությունների... Պենտագոնը Իրաքի իշխանություններին և քրդերին կ... Կուբայում ամերիկացի դիվանագետները ենթարկվել ե... Մակքեյնը Բաղդադին զգուշացրել է ամերիկյան զենք... Թրամփը միանգամայն հնարավոր է համարում Իրանի մ... Հղի Քեյթ Միդլթոնը մասնակցել է մանկական տոնահա... Աֆղանցի դիվանագետները նախընտրում են չվերադառն... Իտալիան հրշեջ ինքնաթիռներ է ուղարկել Պորտուգա... Իրաքի բանակը վերահսկողություն է հաստատել Քիրկ... Մեյը և Մակրոնը միասին կպայքարեն, որպեսզի Իրան... Իմ հետ «դու»-ով չխոսես. Լեզվակռիվ Եգորյանի դե... Ամերիկյան պատվիրակությունը Անկարայում կքննարկ... Ֆեդերերը կրկին ուժեղ էր Նադալից Նավթի գնանկման կորուստը ՕՊԵԿ-ում գնահատվում է... Մեդալը չէ, որ ինձ պարտավորեցնում է․ Անդրանիկ ... Ձեռնարկվում են ակտիվ քննչական գործողություննե... Երեք անձ ձերբակալվել է՝ ավազակությամբ խոշոր չ... Նախագահը Ժնևում պարգևներ է հանձնել շվեյցարահա... Ըմբռնումով մոտենանք Հասմիկ Պապյանի ֆեյսբուքյա... Անկարան իր գործողությունները Իդլիբում համաձայ... Մեր օրերում Երևան քաղաքում կա բնական մթերքի ս... «Կոնվերս» բանկից հափշտակված 200 հազար ԱՄՆ դոլ... Թուրքիայի պառլամենտում ճգնաժամը ԱՄՆ հետ համար... 2000 դրամը մեզ չի աղքատացնի. բարեգործական համ...
Հարցում

Ներկայացրեք հիմքերը

Որպեսզի ընթերցողը պատկերացնի, թե ինչ պայմաններում են այսօր աշխատում լրագրողները, բավական է հետեւել, թե ինչ նամակներ ու գրություններ է ստանում «Հրապարակի» խմբագրությունը։ Երբեմն մենք շատ ունիկալ գրություններ ենք ստանում տարբեր մարմիններից։ Այ, օրինակ, մի քանի օր առաջ ստացել ենք «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» գործադիր տնօրենի գրությունը՝ նոյեմբերի 27-ին հրապարակված «ԿԳ նախարարին դպրոցը չի՞ հետաքրքրում» վերնագրով հոդվածի կապակցությամբ։ Նշված հոդվածում մեր թղթակիցն անդրադարձել է Արմավիրի մարզի սահմանամերձ Գետաշենում դպրոցի բացմանը եւ գրել, որ «կրթօջախի նորամուտին որեւէ պաշտոնյա ԿԳ նախարարությունից ներկա չէր»։ Նա նաեւ զրուցել է հիմնադրամի ներկայացուցչի հետ, որն ասել է․ «Արդեն 13-րդ դպրոցն է, որ բացում ենք անում՝ նախարարությունից մարդ չի գալիս: Մենք հրավիրում ենք, իրենք մերժում են: Ասում են՝ նախարարությունում բոլորն զբաղված են, ազատ մարդ չկա... Ի՞նչ բացատրություն կարելի է տալ Աշոտյանի պահվածքին, երբ ՀՀԿ-ի քարոզչությամբ զբաղվելու, ՖԲ-ում գրառումներ անելու, պարբերաբար ընտանեկան լուսանկարները թարմացնելու եւ հաղորդում վարելու ժամանակ գտնում է, իսկ բուն գործին ժամանակ հատկացնել չի կարողանում... Երեւի դպրոցն իրեն չի հետաքրքրում»։

Ի՞նչ է գրում հիմնադրամի տնօրենը «Հրապարակի» խմբագրին. «Գետաշենում կայացած դպրոցի բացմանը կամ դրան նախորդող ու հաջորդող օրերին որեւէ մեկը Հիմնադրամի աշխատակիցներին չի դիմել, չի ներկայացել «Հրապարակ» օրաթերթի լրագրող, պաշտոնական կամ ոչ պաշտոնական հարցազրույց չի անցկացրել աշխատակիցների հետ։ Չանդրադառնալով խոսքի ազատության եւ լրագրողական էթիկայի նորմերի հակասություններին ու իրարամերժությանը՝ «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» վարկն ու պատիվն անխոցելի պահելու նպատակով խնդրում ենք հայտնել, թե ինչ հիմքով է «Հրապարակ» օրաթերթը պատրաստել նշված հրապարակումը եւ լրատվական ինչ աղբյուրներ է գործածել»։

Այստեղ են ասել՝ իջեք, հասանք։ Նախ նկատենք, որ գրության հեղինակը չի հերքում մեր հրապարակումը եւ դրա բովանդակության հետ կապված որեւէ առարկություն չունի։ Ասել կուզի՝ ամեն ինչ ճիշտ է, բայց մի հատ ասեք՝ ո՞վ է տվել ձեզ այդ ինֆորմացիան, որ պատժենք հիմնադրամի «վարկն ու պատիվը» գցելու համար։ Նախ, հարգելի տնօրեն, ինֆորմացիայի աղբյուրը մենք երբեւէ չենք հրապարակում։ Եթե Ձեր աշխատակիցը չի ցանկացել հրապարակել իր անունը, ապա մենք, որպես կանոն, հարգում ենք մեր զրուցակիցների խնդրանքները։ Թերեւս, նա գիտակցել է, թե անունը հրապարակվելու դեպքում ինչ է սպասվում իրեն։ Ձեր գրության բովանդակությունը հուշում է, թե «աղբը տնից հանողների» նկատմամբ ինչ սանկցիաներ են ձեզ մոտ կիրառվում։ Երկրորդ. բոլորովին պարտադիր չէ, որ հոդվածը գրի «Հրապարակի» լրագրողը. մենք ամեն օր բազում հոդվածներ ենք ստանում տարբեր քաղաքացիներից եւ հրապարակում ենք դրանք։ Իսկ նշված հրապարակման հեղինակը մեր արտահաստիքային թղթակիցն է, որը ներկա է գտնվել բացման արարողությանը եւ, իր կարծիքով՝ բարի գործ արել, ներկայացնելով ԿԳՆ-ի եւ ԿԳ նախարարի անտարբերությունն իր համակարգի նկատմամբ։

Մենք կհասկանայինք, եթե այս հոդվածն առաջացներ նախարարության եւ նախարարի վրդովմունքը, բայց ոչ մի կերպ չենք հասկանում ձեր վերաբերմունքը հրապարակմանը։ Ի վերջո՝ մասնակցե՞լ է ԿԳ նախարարը կամ նախարարության ներկայացուցիչը ձեր 13 դպրոցների բացմանը։ Եթե չի մասնակցել, ինչո՞վ է մեր հրապարակումը ոտնահարել ձեր հիմնադրամի «վարկն ու պատիվը», եւ ի՞նչ սխալ է թույլ տվել ձեր աշխատակիցը՝ զրուցելով լրագրողի հետ։

Ա․ Օ․

Դիտվել է 166 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan