Սի Ծինփինը կայցելի Հունգարիա և Ֆրանսիա

Սի Ծինփինը կայցելի Հունգարիա և Ֆրանսիա

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) նախագահ Սի Ծինփինը կայցելի Հունգարիա։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին ճեպազրույցում ասել է Հունգարիայի վարչապետի աշխատակազմի ղեկավար Գերգելի Գուլյաշը։

Նրա խոսքով՝ Չինաստանի առաջնորդը Հունգարիա կայցելի մայիսի 8-10-ը։
Գուլյաշը նաև ասել է, որ Հունգարիան շահագրգռված է հնարավորինս շատ երկրների հետ լավ տնտեսական հարաբերություններ հաստատելով։
Նրա խոսքով, Չինաստանն ավելի ուժեղ է, քան Եվրամիությունը և աշխարհի առաջատար տերություններից է։

«Հունգարիան կարծում է, որ երբ խոսքը վերաբերում է տնտեսական հարաբերություններին, կարիք չկա գաղափարական սահմաններ դնել, և ողջունում է ՉԺՀ-ի ղեկավարի երկօրյա այցը»,- հավելել է նա։
Եվրոպա կատարած այցի շրջանակներում Սի Ծինփինը կայցելի նաեւ Ֆրանսիա։