Աննա Հակոբյանը գնացքով Գյումրի է ուղեւորվել

Աննա Հակոբյանը գնացքով Գյումրի է ուղեւորվել

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը գնացքով այս պահին Գյումրի է գնում։

Աննա Հակոբյանը նոր էլեկտրագնացքով է մեկնել Գյումրի։ Նա թիկնապահների հետ է մեկնել։

Գնացքը Գյումրիում կլինի ժամը 11։00-ին։ Կփորձենք մանրամասներ հայտնել Աննա Հակոբյանի այցի վերաբերյալ։

Նշենք նաեւ, որ ծառայողական 2 մեքենաներն էլ քիչ առաջ ուղևորվել են դեպի Գյումրի, հավանաբար Աննա Հակոբյանին Գյումրիից հետ վերադարձնելու համար: Մեքենաներից մեկը Նիկոլ Փաշինյանին սպասարկող Լեքսուս մակնիշի ավտոմեքենան է