Կիրանցում այս պահին սպասում են Բագրատ սրբազանին

Կիրանցում այս պահին սպասում են Բագրատ սրբազանին

Այս րոպեներին կիրանցիները սպասում են Բագրատ սրբազանին, որն ասելիք ունի նրանց շարժման հետագա գործողությունների մասին։Սպասում են, որ Բագրատ սրբազանը կհայտարարի քայլերթով Երևան շարժվելու մասին։ Կիրանցում է Գառնիկ Դանիելյանը

Ավելի վաղ գրել ենք, որ վաղ առավոտից Կիրանցում խոսում են, որ այսօր՝ կեսօրից հետո գյուղամիջում հավաք է լինելու։ Բագրատ սրբազանը, ինչպես նաեւ անցած շաբաթներին տավուշյան պայքարի ակտիվ աջակիցներ Գառնիկ Դանիելյանը, Սուրեն Պետրոսյանը կիրանցիների հետ քննարկում են անելու եւ հայտարարեն պայքարը Երեւան տեղափոխելու մասին: