Վեյփերը վնասակարությամբ գերազանցում են սովորական ծխախոտին

Վեյփերը վնասակարությամբ գերազանցում են սովորական ծխախոտին

Էլեկտրոնային ծխախոտների օգտագործման հետեւանքով օրգանիզմ մեծ քանակությամբ նիկոտին է մուտք գործում, ինչպես սովորական ծխախոտ ծխելու դեպքում է, ինչը բացասաբար է ազդում մարդու օրգանիզմի կենսագործունեության համար կարեւոր համակարգերի վրա։ Այս մասին հայտարարել է ռուս բժիշկ Ալեքսեյ Նիկիշենկովը։

Մասնագետը նշել է, որ իրականում վեյփերն ավելի վտանգավոր են, քանի որ եթե սովորական ծխախոտը վերջանում է, մարդը սովորաբար ավարտում է ծխելը, սակայն էլեկտրոնային ծխախոտը կարելի է հեշտությամբ վերագործարկել եւ այդպես երկար ժամանակ շարունակել ծխելը։ Նիկիշենկովը ասել է, որ չափից դուրս շատ նիկոտինի մուտքը օրգանիզմ բացասաբար է ազդում մարդու կենտրոնական նյարդային համակարգի վրա, առաջացնելով ձեռքերի դող, գլխացավեր, նեւրոզներ, ինչպես նաեւ բարձրացնում է արյան ճնշումը, սրտի ծանրաբեռնվածությունը, զարկերակը։