Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունում է Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչումը

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունում է Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է ՀՀ ԱԳՆ-ի՝ Պաղեստինի պետությունը ճանաչելու վերաբերյալ հայտարարությունը, գրում է Anadolu գործակալությունը:

«Մենք ուրախ ենք, որ Հայաստանը, հետևելով Իսպանիայի, Իռլանդիայի, Նորվեգիայի և Սլովենիայի օրինակին, որոշել է ճանաչել Պաղեստին պետությունը», - ասվում է հայտարարության մեջ:

Դրանում նաև նշվում է, որ Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել, որպեսզի ավելի շատ երկրներ ճանաչեն Պաղեստինը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն այսօր հայտարարել է Պաղեստին պետության ճանաչման մասին։