Մեսսին նոր ռեկորդ է սահմանել 

Մեսսին նոր ռեկորդ է սահմանել 

Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստ Լիոնել Մեսին նոր ռեկորդ է սահմանել։ Նա անցկացրել է Ամերիկայի գավաթի իր 35-րդ հանդիպումը։ Նման ցուցանիշ Ամերիկայի գավաթում հանդես եկող որեւէ այլ ֆուտբոլիստ չի կարողացել գրանցել։

Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականը 2։0 հաշվով հաղթել էր Կանադային՝ Ամերիկայի գավաթի մեկնարկային խաղում։ Հանդիպումը տեղի էր ունեցել ԱՄՆ Ջորջիայի նահանգ Ատալանտայում։ Գոլերի հեղինակ են եղել Խուլիան ալվարեսն ու Լաուտարո Մարտինեսը։ Մեսին այսպիսով գերազանցել է չիլիացի դարպասապահ Սերխիո Լիվինգսթոնին, ով անցկացրել է Ամերիկայի գավաթում 34 հանդիպում։ Մեսին վերոնշյալ հանդիպմանը կատարել է մեկ գոլային փոխանցում։