Եթե Ադրբեջանում մեր գերիների թիվը հարյուրի մեջ է, Հայաստանում բոլորս գերի ենք․․․

Երբ թշնամին առևանգում է ՀՀ քաղաքացիներից, զինվորներից, պաշտոնյաներից որևէ մեկին, ասում ենք՝ գերի է վերցրել։ Մենք, օրինակ, չգիտենք, թե Ադրբեջանում մեր գերիների հետ ոնց են վարվում։ Մեզանից ամեն մեկն իր մեջ մտածում է՝ դե որ գերի է, պետք է հասկանալ նրան, գերի վերցնողն ինչ ասում, անում է, ուրիշ ելք չունի։
Բայց մենք նույն կարգի չենք մտածում, երբ Հայաստանում մարդուն առևանգում կամ գերի են վերցնում։ Գերություն եմ համարում նաև քաղաքական նկատառումներով բանտում փակելը։ Վերջին շրջանում, երբ մարդուն քաղաքական որևէ դրդապատճառով առևանգում, ասել է թե՝ գերի են վերցնում, չենք մտածում՝ դե որ գերի է, պետք է հասկանալ նրան, գերի վերցնողը ինչ ասում, անում է, ուրիշ ելք չունի։ Այստեղ ավելի խիստ ենք՝ գերին պիտի անկոտրում, անսասան լինի։
Ինչու՞, չեմ հասկանում։ Չէ՞ որ առևանգելը, հափշտակելը, թաքուն տանելը նույն բռնությունն է, թշնամությունը, ով էլ ուզում է արած լինի։ Առևանգելը նույն պատանդելն է, պատանդ վերցնելը (շահադիտական, քաղաքական և այլ նկատառումներով մարդ փախցնելը): Եթե դա Ադրբեջանն է անում, գերուն արդարացնում ենք, ասում ենք՝ ելք չուներ։ Իսկ որ Հայաստանն է անում՝ ասում ենք՝ առևանգվածը պիտի ահաբելումներին, շանտաժներին դիմանար․․․
Մեծ մասշտաբով՝ եթե Ադրբեջանում մեր գերիների թիվը հարյուրի մեջ է, ասենք թե, Հայաստանում բոլորս գերի ենք․․․ ու առևանգման ենթակա։ Որ ասում եք, նիկոլական կամ մի ուրիշ անունով եք կոչում, դրանք էլ են գերի ու ավելի խայտառակ պայմաններով են գերի։ Ադրբեջանում գերու մասին հայտարարում են, Հայաստանում դա էլ են թաքցնում։
Կարծիքներ