Google-ի նեյրոցանցի պատճառով մարդը կարող էր վարակվել բուտուլիզմով

Google-ի նեյրոցանցի պատճառով մարդը կարող էր վարակվել բուտուլիզմով

Reddit հարթակի օգտատերերից մեկը ցանկացել է կատարելագործել ձիթապտղով սոուսի բաղադրատոմսը  եւ ավելացրել է սխտոր։ Նա դիմել է Gemini նեյրոցանցի օգնությանը։ Նեյրոցանցը մարդուն տրամադրել է մանրամասն ցուցումներ, թե ինչ անի։ Սակայն պարզվել է, որ սոուսի բաղադրատոմսի փոխարեն, նեյրոցանցը մարդուն տրամադրել է Clostridium botulinum բակտերիայի աճեցման բաղադրատոմսը, որն առաջացնում է բուտուլիզմ անունով ծանր հիվանդությունը։ Բուտուլիզմը բավականին ծանր հիվանդություն է, որը ախտահարում է նյարդային համակարգը եւ երբեմն նույնիսկ կարող է հանգեցնել հիվանդի մահվան։

Հետաքրքրական է, որ այս սխալմունքը հայտնաբերվել է 3-4 օր անց միայն, երբ հեղուկի վրա հայտնվել են պղպջակներ, որոնք հեղուկ ստորին հատվածում առաջանալով, արագ բարձրացել են մակերես։ Սկզբում մարդը դա համարել է պրոցեսի մի մասը, հետո ադեն որոշել է ստուգել տեղեկությունն ու պարզել, որ փաստացի բուտուլիզմ առաջացնող բակտերիաներ է աճեցրել։ Մասնագետները նշել են, որ նեյրոցանցը սխալվել է, քանի որ բուտուլիզմի բակտերիայի աճեցման եւ ձիթապտղի սոուսի պատրաստման բաղադրատոմսերում կան որոշակի նմանություններ։