Էկվադորի նախագահը վիրավորել է նախագահներին. ԱԺ-ն ներողություն կխնդրի

Էկվադորի նախագահը վիրավորել է նախագահներին. ԱԺ-ն ներողություն կխնդրի

Էկվադորի Ազգային ասամբլեան (ժողովը) որոշել է ներողություն խնդրել Լատինական Ամերիկայի մի շարք երկրների ղեկավարներից նախագահ Դանիել Նոբոայի վիրավորական արտահայտությունների համար։ Այս հայտարարությունը հրապարակվել է խորհրդարանի կայքում։

Հայտարարության մեջ նշվում է, որ «Ազգային ժողովի նիստը 86 ձայնով կողմ է քվեարկել The New Yorker ամսագրում հրապարակված Էլ Սալվադորի, Կոլումբիայի, Չիլիի և Արգենտինայի առաջնորդների մասին՝ նախագահ Դանիել Նոբոայի հայտարարությունները դատապարտող բանաձեւի ընդունմանը»։

Խորհրդարանականները պետության ղեկավարից պահանջում են «ձեռնպահ մնալ անձնական կարծիք հայտնելուց», քանի որ նման հայտարարությունները «վնասում են Էկվադորի միջազգային հեղինակությանը և երկկողմ հարաբերություններին»։ Նրանք նաև որոշել են հրապարակավ ներողություն խնդրել Էլ Սալվադորի, Կոլումբիայի, Չիլիի և Արգենտինայի նախագահներից, ինչպես նաև այս երկրների բնակիչներից։

The New Yorker-ին տված հարցազրույցում Նոբոան Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյին անվանել է «ձախ պճնամոլ», Սալվադորի առաջնորդ Նայիբ Բուկելեին՝ ամբարտավան, իսկ Արգենտինայի առաջնորդ Խավիեր Միլեյին՝ «իր անձից կառչած անձ»: Նա նշել է, որ Չիլիի նախագահ Գաբրիել Բորիչի հետ ամեն ինչ կարգին է, սակայն նրա գործողությունները սահմանափակվում են ծայրահեղ ձախակողմյան դաշնակիցների կողմից։