Ինչպես նվազեցնել դիաբետի հավանականությունը 

Ինչպես նվազեցնել դիաբետի հավանականությունը 

Ֆինլանդացի գիտնականները պարզել են, որ առողջ սննդակարգը նվազեցնում է երկրորդ տիպի շաքարային դիաբետ ունենալու հավանականությունը նույնիսկ այն դեպքում, երբ մարդը գենետիկ հակվածություն ունի այդ հիվանդության հանդեպ։ Իրականացված գիտափորձերը ցույց են տվել, որ ճիշտ սննդակարգով սնվող մարդկանց մոտ, նույնիսկ եթե գենետիկ անալիզներով ապացուցված է, որ վերջինս հակում ունի դիաբետ ունենալու, այդ հիվանդությունը ձեռք բերելու հավանականությունն ավելի փոքր է, քան նրանց մոտ, որոնք չեն սնվում ճիշտ հաշվարկված առողջ սննդակարգով։

Գիտնականները նաեւ նշել են, որ ճիշտ հաշվարկված առողջ սննդակարգում պետք է պարունակվեն բավարար քանակությամբ ոչ յուղային եւ ոչ շատ քաղցր յոգուրտ, բանջարեղեններ, հատապտուղներ եւ մրգեր, բուսական ծագման յուղ, ձկներ, թռչնամիս, կարտոֆիլ, ոչ յուղոտ պանիր, մակարոն եւ բրինձ։